ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2021 թվականի N 637-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման`
1) 6.1-ին կետում «մարտի» բառը փոխարինել «մայիսի» բառով.
i
2) հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետը «շահառուն» բառից հետո լրացնել «, մինչև 2021 թվականի մայիսի 1-ը,» բառերով.
3) հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«19. Բացառությամբ սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում` ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվել: Սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվում (անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն անձանց տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվել:».
i
4) հավելվածի 20-րդ կետում և 20-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում «մայիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
5) հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետում «հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում` կանխիկ եղանակով` Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով» բառերով.
i
6) հավելվածի 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 21-րդ կետով.
«21. Սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության և լրացուցիչ աջակցության գումարներ վճարելու համար ծառայությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են`
1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա մահվան պատճառով չվճարված գումարը ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը.
2) մահացած շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակ ներառված` նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման`
1) 2.1-ին կետում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով.
i
2) հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետը «շահառուն» բառից հետո լրացնել «, մինչև 2021 թվականի մայիսի 1-ը,» բառերով.
3) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում` ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել: Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն անձանց տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել:».
i
4) հավելվածի 17-րդ կետում և 17-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում «ապրիլի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
5) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետը «Հայփոստ» բառից հետո լրացնել «կամ Արցախփոստ» բառերով.
6) հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում «հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում` կանխիկ եղանակով` Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով» բառերով.
i
7) հավելվածի 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության գումարներ վճարելու համար ծառայությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են`
1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա մահվան պատճառով չվճարված գումարը ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը.
2) մահացած շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակ ներառված` նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման կամ փաստացի բնակման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման`
1) 3.1-ին կետում «մարտի» բառը փոխարինել «մայիսի» բառով.
i
2) հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետը «շահառուն» բառից հետո լրացնել «, մինչև 2021 թվականի մայիսի 1-ը,» բառերով.
3) հավելվածի 16-րդ և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում` ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել: Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն անձանց տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել:
17. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի, որի տվյալները ներառվել են վճարման ցուցակում) մահվան պատճառով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում` շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի մահվան վկայական, դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) ծառայություն է ներկայացվում`
1) մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը` ծառայության կողմից տրված և Հայփոստ կամ Արցախփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա.
2) 2021 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո` մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում` կանխիկ եղանակով` Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով:».
4) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
i
«18. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության գումարներ վճարելու համար ծառայությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են`
1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա մահվան պատճառով չվճարված գումարը ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը.
2) մահացած շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակում ներառված` նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 22
Երևան