ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 1994 թ. թիվ 469
ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀՀ կառավարության
1994 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 469
որոշմամբ հաստատված կանոնադրության
ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Պահառության պայմանագիրը (սույն Պայմանագիրը) կնքված է
-----------------------199 թ. --------------- Ինվեստիցիոն հիմնադրամի
(այսուհետև` Հիմնադրամ)` հանձին --------------------- և --------------
(այսուհետև` Պահառու)` հանձին -----------------------միջև:
Սույն Պայմանագրում օգտագործվող և ստորև այլ կերպ չսահմանված բոլոր հատուկ անունները սահմանված են Հայաստանի Հանրապետությունում Ինվեստիցիոն հիմնադրամների վերաբերյալ Կանոնադրության առաջին գլխում:
Հոդված 1. Պահառուի նշանակումը
1.1. Հիմնադրամի գույքը: Հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների [սեփականաշնորհման սերտիֆիկատների ] կանխիկ միջոցները կուտակելու և դրանք սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների բաժնետոմսերի ու այլ արժեթղթերի, ինչպես նաև այլ ֆինանսական միջոցների ձեռքբերման համար օգտագործման նպատակով: Սեփականության իրավունքով Հիմնադրամին պատկանող սեփականաշնորհման բոլոր սերտիֆիկատները, բոլոր արժեթղթերը, գույքի կամ այլ միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերի և ամբողջ կանխիկ գումարը սույն Պայմանագրում կհիշատակվեն որպես Հիմնադրամի գույք:
1.2. Պահառուի նշանակումը: Հիմնադրամը սույնով Պահառուին նշանակում է սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան հանդես գալու որպես Հիմնադրամի գույքի պահապան և որպես Հիմնադրամի ֆինանսական գործակալ: Պահառուն սույնով ընդունում է այդ նշանակումը և հանձն առնում Հիմնադրամին մատուցել սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունները:
1.3. Հիմնադրամի գույքի հանձնումը Պահառուին: Հիմնադրամն իր ամբողջ գույքը հանձնում է Պահառուին, և այդ գույքը մշտապես մնում է Պահառուի պահպանության ներքո, քանի դեռ չի փոխանցվել սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան: Պահառուն պարտավոր չէ Հիմնադրամից պահանջելու իրեն հանձնել Հիմնադրամի գույքը և պատասխանատվություն չի կրում իրեն չհանձնված գույքի համար:
1.4. Գործակալի նշանակումը: Նախապես համաձայնություն ստանալով Հիմնադրամի Վերահսկիչների խորհրդից, Պահառուն կարող է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված որևէ բանկի նշանակել (և ցանկացած ժամանակ վերացնել այդ նշանակումը) որպես իր գործակալ (Գործակալ)` Պահառուի ցանկացած պարտականությունները կատարելու համար, ներառյալ Հիմնադրամի գույքի պահպանումը, պայմանով, որ Գործակալի նշանակումը Պահառուին չի ազատում սույն Պայմանագրով նրա ստանձնած որևէ պարտականությունից:
1.5. Լիազորում: Հիմնադրամը Պահառուին տալիս է ցանկացած լիազորագիր, հավատարմագիր կամ որևէ այլ ներկայացուցչական փաստաթուղթ, որը Պահառուի կողմից պահանջվում է սույն Պայմանագրով նախատեսված իր պարտականությունները կատարելու համար:
1.6. Հիմնադրամ կանոնադրությունը: Հիմնադրամը պահառուին է հանձնում Հիմնադրամի գործունեության Կանոնադրության (Հիմնադրամի կանոնադրության), Հիմնադրամի և նրա Կառավարչի միջև կնքված և գործող պայմանագրի (Կառավարման պայմանագիր), դրանցում կատարված բոլոր փոփոխությունների և Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված բոլոր որոշումների կրկնօրինակները:
Հոդված 2. Պահառուի իրավունքները ու պարտականությունները
2.1. Ապահով պահպանություն.
ա) Պահառուն առանձին հաշիվ է պահում Հիմնադրամի համար և իրականացնում Հիմնադրամից ստացված, ինչպես նաև Հիմնադրամի հաշվին երրորդ անձանցից ստացված Հիմնադրամի ամբողջ գույքի ապահով պահպանությունը.
բ) Պահառուն Հիմնադրամի արժեթղթերը պահում է`
1) բաժնետոմսերի կամ այդ արժեթղթերը ներկայացնող այլ փաստաթղթերի ֆիզիկական տիրապետման միջոցով.
2) համապատասխան պետական մարմնի կողմից լիցենզավորված կամ գրանցված հաշվառման համակարգի մեջ (Արժեթղթերի համակարգ) գրանցումներ կատարելու միջոցով.
3) համապատասխան պետական մարմնի կողմից լիցենզավորված կամ գրանցված որևէ քլիրինգային գործակալության (Քլիրինգային գործակալություն) կողմից բացառապես Հիմնադրամի համար վարվող հաշվում դրանք ավանդադնելու միջոցով.
գ) Պահառուն Հիմնադրամի կանխիկ միջոցներ և արժեթղթերը պահում է միայն Հիմնադրամի գույքի համար վարվող հաշվում, որում չեն կարող պահվել Պահառուի կամ երրորդ Անձի կանխիկ միջոցները, արժեթղթերը կամ այլ գույք: Նշված հաշիվը տոկոսների իրավունք չի վերապահում.
դ) Պահառուն չի կարող օգտագործել Հիմնադրամի գույքը որպես իր սեփական միջոցներ կամ վարկավորման ռեսուրսներ կամ ի շահ Հիմնադրամից բացի այլ Անձի կամ սույն Պայմանագրի պայմաններին չհամապատասխանող որևէ այլ եղանակով:
2.2. Պատշաճ ցուցումներ.
ա) Հիմնադրամի գույքին առնչվող գործարքները Պահառուն կատարում է միայն Պատշաճ ցուցումներ ստանալուց հետո.
բ) «Պատշաճ ցուցումներ» նշանակում է Պահառուին հասցեագրված և Հիմնադրամի Վարչության անդամների կողմից լիազորված անձանց ստորագրությունները կրող գրավոր ցուցումներ: Հիմնադրամի Վարչությունը Պահառուին մշտապես ապահովում է նման լիազորություն ունեցող անձանց ընթացիկ ցուցակով: Ցուցակը պարունակում է յուրաքանչյուր լիազորված անձի անունը և տիտղոսը կամ պաշտոնը, ինչպես նաև ստորագրության նմուշը: Ցուցակը պարունակում է նաև առնվազն մեկ անձի անուն, որը լիազորված է փոփոխված ցուցակը ներկայացնելու Պահառուին.
գ) Պատշաճ ցուցումները մատնանշում են Հիմնադրամի այն գույքը, որը պետք է գնվի, փոխանակվի կամ վաճառվի այն սուբյեկտներին, որոնց հետ նշված գործարքները պետք է կնքվեն կամ այն շուկաները, որտեղ դրանք պետք է կատարվեն, գործարքների կնքման ու կատարման ժամկետները, ինչպես նաև այդ գործարքների համապատասխան գները կամ պայմանները.
դ) Պահառուն չի կատարում որևէ անձից ստացված ցանկացած ցուցումները, եթե դրանք հակասում են Ինվեստիցիոն հիմնադրամների վերաբերյալ կանոնադրությանը, Հիմնադրամի կանոնադրությանը, Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներին կամ սույն Պայմանագրին: Նման ցուցումները չեն համարվում «Պատշաճ ցուցումներ»: Պատշաճ չհանդիսացող որևէ ցուցում ստանալու դեպքում Պահառուն անմիջապես այդ մասին տեղեկացնում է Հիմնադրամի Վարչությանը:
2.3. Ավանդներ: Պահառուն ընդունում և որպես Հիմնադրամի գույք պահպանում է Հիմնադրամի Կանոնադրական դրամագլխին մուծված բոլոր ավանդները:
2.4. Արժեթղթերի գնումները.
ա) Պատշաճ ցուցումներ ստանալով, Պահառուն օգտագործում է Հիմնադրամի հաշվում առկա կանխիկ միջոցները` Հիմնադրամի համար գնված արժեթղթերի դիմաց վճարելու և դրանք ստանալու համար.
բ) Արժեթղթերի համար վճարում կատարվում է միայն այն բանից հետո, երբ արժեթղթերը ստացվել են`
1) Պահառուի կողմից.
2) Քլիրինգային գործակալի հետ Պահառուի ունեցած հաշվում.
3) Արժեթղթերի համակարգում Պահառուի ունեցած հաշվում:
2.5. Արժեթղթերի փոխանակումները: Ժամանակավոր ձև ունեցող արժեթղթերը վերջնական ձև ունեցող արժեթղթերով փոխարինելու, ինչպես նաև արժեթղթերը միևնույն ընդհանուր արժեքով, բայց այլ քանակով արժեթղթերով փոխարինելու համար Պահառուից չի պահանջվում ստանալ Պատշաճ ցուցումներ:
2.6. Արժեթղթերի վաճառքը.
ա) Պատշաճ ցուցումներ ստանալով, Պահառուն համապատասխան Անձանց է հանձնում վաճառված արժեթղթերը, գումարը մուտքագրելով Հիմնադրամի հաշվին.
բ) Արժեթղթերի հանձնումը կատարվում է միայն այն բանից հետո, երբ`
1. Պահառուն ստացել է վճարումը կանխիկ գումարով, վավերացված չեկով, բանկային չեկով, բանկային վարկով կամ բանկային փոխանցմամբ.
2) գումարը վճարված է Քլիրինգային գործակալի հետ Պահառուի ունեցած հաշվին.
3) գումարը վճարված է Արժեթղթերի համակարգում Պահառուի ունեցած հաշվին:
2.7. Շահաբաժինների ստացումը և այլն.
ա) Պահառուն Հիմնադրամի անունից ստանում և պահում է Հիմնադրամի գույքը կազմող և արժեթղթերի թողարկողների կողմից բաշխվող կանխիկ միջոցները, բաժնետոմսերը և իրավունքները.
բ) Պահառուն Հիմնադրամի անունից ստանում և պահում է Հիմնադրամի գույքը կազմող արժեթղթերի առնչությամբ ստացված բոլոր եկամուտները, շահաբաժինները և կապիտալ ու այլ վճարումների դիմաց ստացված հատկացումները, և հաստատված շուկայական պրակտիկային համապատասխան, սերտիֆիկատներն ու արժեթղթեր ներկայացնող այլ փաստաթղթերը, հանձնում դրանք թողարկողին կամ վերջինիս գործակալին, պայմանով, որ դրանց դիմաց վճարումն ստացված է սույն Պայմանագրի 2.5. կետի «բ» ենթակետում նշված ձևով:
2.8. Հիմնադրամի վճարների և ծախսերի վճարումը: Պատշաճ ցուցումներ ստանալով, Պահառուն Հիմնադրամի հաշվում առկա կանխիկ միջոցներն օգտագործում է Հիմնադրամի վճարների ու ծախսերի վճարման համար: Պահառուն Հիմնադրամի կանխիկ կամ այլ միջոցները չպետք է օգտագործի Հիմնադրամի Կառավարման պայմանագրին համապատասխան Կառավարչի կողմից վճարվելիք ծախսերի վճարման համար:
2.9. Շահաբաժինների վճարումը: Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովի պատշաճ որոշմամբ հաստատված Պատշաճ ցուցումներ ստանալով, Պահառուն Հիմնադրամի հաշվում առկա կանխիկ միջոցներն ու արժեթղթերն օգտագործում է Հիմնադրամի բաժնետերերին շահաբաժիններ վճարելու համար:
2.10. Լիազորներ և ծանուցագրեր.
ա) Պահառուն անհապաղ Հիմնադրամին է հանձնում կամ փոստով առաքում լիազորներին տրվող բոլոր ձևերը և ժողովների վերաբերյալ բոլոր ծանուցագրերը, ինչպես նաև Հիմնադրամին պատկանող արժեթղթերի վերաբերյալ բոլոր այլ ծանուցագրերն ու հայտարարությունները, որպիսիք ստացվել են Պահառուի կողմից.
բ) Պատշաճ ցուցումներ ստանալով, Պահառուն պատրաստում և առաքում է պահանջվող լիազորագրերն ու թույլատրագրերը: Պահառուն չի կարող որևէ գործողություն կատարել Հիմնադրամին պատկանող արժեթղթերի կապակցությամբ քվեարկության իրավունքներ իրականացնելու կամ թույլտվություններ տալու ուղղությամբ, բացի այն դեպքերից, երբ Պատշաճ ցուցումներ է ստացել:
2.11. Ֆինանսական հաշվետվություններ.
ա) Յուրաքանչյուր օրացուցային ամսվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում Պահառուն Հիմնադրամի Վարչությանը հաշվետվություն է ներկայացնում համապատասխան ժամանակահատվածում Հիմնադրամի գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ: Հաշվետվությունն ընդգրկում է`
1) Հիմնադրամի անունից Պահառուի կողմից գնված, փոխանակված և վաճառված արժեթղթերի ցանկը.
2) սկզբնական և վերջնական հաշվեկշիռները, ինչպես նաև Հիմնադրամի անունից Պահառուի կողմից վարվող բոլոր բանկային հաշիվների հետ կապված բոլոր ավանդների և վճարումների ամփոփագիրը.
3) Հիմնադրամի հաշվեկշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ, հաշվետվություն` տվյալ ժամանակահատվածում Հիմնադրամի գույքի համալրման վերաբերյալ, ինչպես նաև հաշվետվություն` հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ Հիմնադրամի Միջոցների զուտ արժեքի և Հիմնադրամի մեկ բաժնեմասի նկատմամբ Միջոցների համամասնական զուտ արժեքի վերաբերյալ.
4) հաշվետու ժամանակահատվածում Հիմնադրամին պատկանող գույքի վաճառքի միջոցով Հիմնադրամի կողմից ստացված կապիտալ եկամուտների կորուստների ցանկը.
5) այն ընկերություններից ստացված շահաբաժինները, որոնցում Հիմնադրամը բաժին ունի.
6) հաշվետու ժամանակահատվածում թողարկված, հետ գնված կամ օտարված` Հիմնադրամի բաժնետոմսերի քանակը.
7) հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը.
8) հաշվետու ժամանակահատվածի ավարտին Հիմնադրամին պատկանող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը.
9) տեղեկություններ Պահառուի, Վարչության անդամների կամ պաշտոնյաների փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև Պահառուին ստորադաս կամ փոխկապված բոլոր անձանց ցուցակը հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ.
10) հաշվետու ժամանակահատվածի ավարտին Հիմնադրամի 10 խոշորագույն բաժնետերերի ինքնությունը.
բ) Հիմնադրամի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում Պահառուն Հիմնադրամին է ներկայացնում սույն Պայմանագրի 2.11. (ա) կետում նշված տեղեկությունները տարվա կտրվածքով.
գ) Պահառուի, Կառավարչի և Հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման և հաստատման պրոցեսում Պահառուն բոլոր առումներով համագործակցում է Հիմնադրամի Անկախ վերահսկիչի հետ:
2.12. Հաշիվներ և գրանցումներ: Պահառուն վարում, ստեղծում և պահում է հաշվային գրանցումներ և հաշվեմատյաններ, որոնք պահանջվում են գործող օրենսդրությամբ կամ անհրաժեշտ են սույն պայմանագրի 2.11. կետով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար: Նշված բոլոր գրանցումները և հաշվեմատյանները Հիմնադրամի սեփականությունն են և բաց են Հիմնադրամի և նրա փաստաբանների կամ վերստուգիչների տեսչական ստուգումների ու վերստուգման համար:
2.13. Ընդհանուր ժողով և Վարչություն.
ա) Պահառուն չի կարող թույլատրել Հիմնադրամի կամ նրա Կառավարչի Վարչության անդամ, պաշտոնյա կամ այլ աշխատակից հանդիսացող որևէ անձի միաժամանակ ծառայելու որպես իր Վարչության անդամ, պաշտոնյա կամ այլ աշխատակից.
բ) Պահառուն իրավունք ունի մասնակցելու Հիմնադրամի Վարչության բոլոր նիստերին և հարցեր ներկայացնելու այն նիստերի քննարկմանը.
գ) Պահառուն պահանջում է Հիմնադրամի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում բոլոր այն դեպքերում, երբ Հիմնադրամի ընդհանուր միջոցների շուկայական արժեքը կազմում է նրանց հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից պակաս:
Հոդված 3. Պահառուի վարձատրությունը
3.1. Պահառության վարձ: Հիմնադրամը Պահառուին վճարում է տարեկան կանխիկ վարձ ---------ԱՄՆ-ի դոլարի` դրամով արտահայտված համարժեքին հավասար չափով:
Հոդված 4. Պահառուի պատասխանատվությունը
4.1. Պահառության ստանդարտը: Պահառուն Հիմնադրամի և նրա բաժնետերերի առջև պատասխանատվություն է կրում բոլոր այն կորուստների համար, որոնք Հիմնադրամը կրում է Պահառուի կամ նրա որևէ աշխատակցի, պաշտոնատար անձի կամ Վարչության անդամի կողմից անփութության, կեղծիքի դրսևորման, հափշտակման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հիմնադրամի կանոնադրության, Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների կամ սույն Պայմանագրի խախտման հետևանքով:
4.2. Պատասխանատվության սահմանափակում: Պահառուն Հիմնադրամի կամ նրա բաժնետերերի առջև պատասխանատու չէ Պատշաճ ցուցումների նկատմամբ ողջամիտ վստահության սահմաններում կատարված որևէ գործողության կամ անգործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Պատշաճ ցուցումները հակասում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, Հիմնադրամի կանոնադրությանը, Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներին կամ սույն Պայմանագրին:
Հոդված 5. Այլ դրույթներ
5.1. Կիրառվող օրենսդրությունը: Սույն Պայմանագրի կապակցությամբ ծագող բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5.2. Վեճերի լուծումը: Սույն Պայմանագրի հետ կապված բոլոր վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթներին համապատասխան:
5.3. Պայմանագրի փոփոխումը: Սույն Պայմանագիրը կարող է փոփոխվել միայն Հիմնադրամի և Պահառուի գրավոր համաձայնությամբ, որը պետք է հաստատվի Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
5.4. Դադարումը.
ա) Սույն Պայմանագիրը գործում է մինչև Հիմնադրամի կողմից Պահառուին հասցեագրված գրավոր ծանուցագրով դադարեցվելը, նման ծանուցագիրն ուժի մեջ է մտնում ստացման օրվանից 30 օր հետո, կամ մինչև Պահառուի կողմից Հիմնադրամին հասցեագրված գրավոր ծանուցագրով դադարեցվելը, նման ծանուցագիրն ուժի մեջ է մտնում ստացման օրվանից 180 օր հետո.
բ) Պահառուն համագործակցում է ցանկացած իրավահաջորդ Պահառուի և Հիմնադրամի հետ` Հիմնադրամի գույքի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար իրավահաջորդ Պահառուին բոլոր փաստաթղթերի ձևակերպումը և գործողությունների կատարումը ապահովելու նպատակով:
5.5. Փոխանցում: Սույն Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները չեն կարող փոխանցվել այլ Անձանց:
5.6. Ծանուցագրեր.
ա) Սույն Պայմանագրով նախատեսված ծանուցագրերը կազմվում են գրավոր` հայերեն, և կարող են ուղարկվել հեռատիպով, հեռապատճենով, պատվիրված փոստով կամ վստահելի սուրհանդակի միջոցով` հետևյալ հասցեներով կամ այն հասցեներով, որոնց մասին համապատասխան կողմը գրավոր կտեղեկացնի բոլոր կողմերին.
1) Պահառուին`
[ անվանումը և հասցեն ].
2) Հիմնադրամին`
[ անվանումը և հասցեն ].
բ) Ցանկացած ծանուցագիր համարվում է ստացված և ուժի մեջ է մտնում ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
5.7. Պայմանագրի ձևակերպումը: Սույն Պայմանագիրը կնքվում է հայերեն` առնվազն չորս օրինակից, որից երկուական օրինակ հանձնվում է կողմերից յուրաքանչյուրին:
5.8. Պայմանագրի ամբողջականությունը: Սույն Պայմանագիրը պարունակում է կողմերի միջև կայացած համաձայնությունն ամբողջությամբ և ի չիք են դարձնում կողմերի` սույն Պայմանագրի խնդրո առարկա կազմող բոլոր նախկին ըմբռնումները:
Հասցեն [ Հիմնադրամի անվանումը ]
հանձին ----------------------------
(ազգանունը, անունը, պաշտոնը)
[ Պահառուի անվանումը ]
հանձին ----------------------------
(ազգանունը, անունը, պաշտոնը)
ՀԱՎԵԼՎԱԾ 4
ՀՀ կառավարության
1994 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 469 որոշմամբ
հաստատված կանոնադրության
ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱԶԴԱԳԻՐ
I. Ընդհանուր տեղեկություններ Ինվեստիցիոն հիմնադրամի վերաբերյալ
1. Ինվեստիցիոն հիմնադրամի անվանումը (այսուհետև` Հիմնադրամ)`
--------------------------:
2. Հիմնադրամը բաց բաժնետիրական ընկերություն է:
3. Հիմնադրամի տեսակը --------------------------------------------------
4. Հիմնադրամի գտնվելու վայրը ------------------------------------------
5. Թողարկողը պատասխանատվություն է կրում սույն Ազդագրում պարունակվող տեղեկությունների իսկության համար: Սույն Ազդագիրը գրանցող մարմինը չի ստանձնում որևէ պատասխանատվություն սույն Ազդագրում պարունակվող տեղեկությունների իսկության կապակցությամբ:
II. Ինվեստիցիոն հայտարարագիր
6. Հիմնադրամի միջոցները ներդրվում են հետևյալ հիմնական դրույթներին համապատասխան.
ա)
--------------------------------------------------------------------------
(Արժեթղթերի շուկայում Հիմնադրամի նախատեսվող գործունեության
համառոտ նկարագրությունը)
բ)
--------------------------------------------------------------------------
(Հիմնադրամի այն միջոցների նվազագույն և առավելագույն չափերը` տոկոսային արտահայտությամբ, որոնք նախատեսվում է ներդնել տարբեր տեսակի ներդրումներում)
7. Ինվեստիցիոն գործունեության սահմանափակումները.
7.1. Հիմնադրամը չի կարող`
1) ձեռք բերել այդ անձի իրավունք տվող արժեթղթերը, եթե դրա հետևանքով Ինվեստիցիոն հիմնադրամն ու իր հետ փոխկապված խումբը կունենան այդ անձի ձայնի իրավունք տվող արժեթղթերի ընդհանուր թվի ավելի քան 40 տոկոսը.
2) ներդնել իր զուտ միջոցների ավելի քան 10 տոկոսը այլ անձի արժեթղթերում.
3) ներդրում կատարել այլ Ինվեստիցիոն հիմնադրամների կողմից թողարկված արժեթղթերում.
4) ներդրում կատարել այդ Ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերի ավելի քան 5 տոկոսն ունեցող անձում.
5) պարտավորվել վաճառել իր սեփականությունը չհանդիսացող արժեթղթերը.
6) փոխառել դրամական միջոցներ կամ ստանալ որևէ տեսակի վարկ.
7) թողարկել երաշխավորագրեր կամ գրավականներ.
8) իր կառավարչի, պահառուի, անկախ վերահսկիչի կամ վերջիններիս հետ փոխկապված որևէ անձի նկատմամբ հանդես գալ որպես սեփականատեր կամ վարկատու:
7.2. [ Սերտիֆիկատային Ինվեստիցիոն հիմնադրամը, ի լրումն բոլոր Հիմնադրամների համար սույն Ազդագրի 7.1. կետով նախատեսված սահմանափակումներ, չի կարող`
1) ունենալ Հայաստանի Հանրապետության արժույթից, սեփականաշնորհման սերտիֆիկատներից, Հայաստանի Հանրապետության բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերից և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերից բացի այլ միջոցներ.
2) ներդրում կատարել իր հիմնական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չիրականացնող որևէ ընկերությունում.
3) վաճառել կամ տնօրինել սեփականաշնորհման սերտիֆիկատներ այլ կերպ, քան ի փոխանակումն պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման կամ ապապետականացման հետևանքով թողարկված արժեթղթերի.
4) տրամադրել կամ վերցնել վարկեր.
5) կնքել ինվեստիցիոն գործունեության հետ առնչություն չունեցող պայմանագրեր.
6) իր բաժնետոմսերի դիմաց ընդունել սեփականաշնորհման սերտիֆիկատներ, եթե դրա հետևանքով այդ ինվեստիցիոն հիմնադրամի ( և նրա հետ փոխկապված խմբի) ընդունած սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր անվանական արժեքը կգերազանցի մինչև այդ օրը Հայաստանի Հանրապետությունում թողարկված սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր անվանական արժեքի 10 տոկոսը.
7) արժեթղթերում ներդրումներ, վերաներդրումներ կատարելուց և արժեթղթերի առուծախից բացի զբաղվել որևէ այլ տնտեսական գործունեությամբ.
8) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանափակ պատասխանատվություն չենթադրող ներդրումներ ]:
8. Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Հիմնադրամի ինվեստիցիոն գործունեության վրա կարող են դրվել լրացուցիչ սահմանափակումներ:
III. Հիմնադրամի ընթացիկ կանոնադրական հիմնադրամը
9. Հիմնադրամի վճարված կանոնադրական դրամագլուխը սույն Ազդագրի հրապարակման օրվա դրությամբ կազմում է -------------դրամ:
10. Հիմնադրամի ընթացիկ կանոնադրական հիմնադրամը բաժանված է ------------- բաժնետոմսերի:
11. Հիմնադրամի բոլոր բաժնետոմսերը հասարակ անվանական բաժնետոմսեր են և տալիս են հավասար իրավունքներ:
12. Հիմնադրամի մինչև օրս իրացված բաժնետոմսերը թողարկվել են ----------- անգամ, յուրաքանչյուր թողարկումը` ---------- բաժնետոմս:
13. Բաժնետոմսերը թողարկվել են ------------------- գրանցված ազդագրի
(ամսաթիվը) հիման վրա:
14. Նախորդ թողարկումների բաժնետոմսերը թողարկվել էին հետևյալ արժեքով /նշել յուրաքանչյուր թողարկման բաժնետոմսերի արժեքը/:
Նախորդ թողարկումների բաժնետոմսերն իրացվել են համապատասխանաբար
---------------- %-ով,
---------------- %-ով,
---------------- %-ով:
IV. Արժեթղթերի ընթացիկ թողարկումը
15. Սույն Ազդագրի պայմաններին համապատասխան բաժանորդագրության առաջարկված բաժնետոմսերի թիվը կազմում է ----------------- բաժնետոմս:
16. Բաժնետոմսերը կարող են գնվել սահմանված ձևի բաժանորդագրության հայտը ներկայացնելու և բաժնետոմսերի համար վճարումն ամբողջությամբ [Հիմնադրամի Պահառուի անվանումը] կատարելու միջոցով` հետևյալ վայրերում ----------------
17. Բաժնետոմսերը գնման են ներկայացվում սկսած --------------------------
(ամսաթիվը)
18. Բաժանորդագրության ժամկետն ավարտվում է --------------------------
(ամսաթիվը)
19. Սույն Ազդագրով առաջարկվող յուրաքանչյուր բաժնետոմսը թողարկվել է ----------------ԱՄՆ-ի դոլարի դրամական փոխարժեքով:
20. Բաժնետոմսերի համար վճարումը պետք է կատարվի կանխիկ դրամով, բանկային փոխանցումներով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատներով:
21. Թողարկողի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ
հասցեով` -----------------------------------------------------------------
V. Հիմնադիրների մասին տեղեկություններ
-----------------------------------------------------------------------
Հիմնադիրների լրիվ անվանումը Հիմնադիրներին պատկանող բաժնետոմսերի
(անունը) և իրավական կարգավիճակը տոկոսը` Հիմնադրամի բոլոր
(իրավաբանական անձանց համար` բաժնետոմսերի նկատմամբ
գտնվելու վայրը և պետական
գրանցման համարը, ֆիզիկական անձանց
համար` անձնագրի սերիան և համարը)
-----------------------------------------------------------------------
----------------------------------- --------------------------------
----------------------------------- --------------------------------
----------------------------------- --------------------------------
VI. Վարչությունը
-----------------------------------------------------------------------
Հիմնադիրների լրիվ ան- Վարչության յուրաքանչյուր ներկայումս և վերջին
վանումը` իրավ. անձանց անդամին պատկանող Հիմնա- 5 տարվա ընթացքում
համար, անձնագրի դրամի բաժնետոմսերի զբաղեցրած պաշտոնները
համարը` ֆիզիկական տոկոսը
անձանց համար
--------------------- ------------------------ --------------------
--------------------- ------------------------ --------------------
--------------------- ------------------------ --------------------
-----------------------------------------------------------------------
VII. Ինվեստիցիոն հիմնադրամի կառավարչի մասին տեղեկություններ
-----------------------------------------------------------------------
(Կառավարչի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը և
ամսաթիվը, Կառավարչի հիմնադիրների, Վարչության անդամների և գործադիր
ղեկավարների անունները և վերջին 5 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնները,
Կառավարչի լիցենզիայի համարը և թողարկման ամսաթիվը, Կառավարչին պատկանող
Հիմնադրամի բաժնետոմսերի տոկոսը)
-----------------------------------------------------------------------
(Կառավարչի հետ փոխկապված անձանց ցուցակը` ինչպես սահմանված է
Ինվեստիցիոն հիմնադրամների մասին Կանոնադրությամբ)
VIII. Ինվեստիցիոն Հիմնադրամի Պահառուի մասին տեղեկություններ
-----------------------------------------------------------------------
(Լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը և ամսաթիվը,
Պահառուի հիմնադիրների, Վարչության անդամների և գործադիր ղեկավարների
անունները և վերջին 5 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնները,
տեղեկություններ այլ ԻՆվեստիցիոն հիմնադրամների մասին, որոնց հետ կնքված են
պահառության պայմանագրեր)
-----------------------------------------------------------------------
(Պահառուի հետ փոխկապված անձանց ցուցակը` ինչպես սահմանված է
Ինվեստիցիոն հիմնադրամների մասին Կանոնադրությամբ)
IX. Հիմնադրամի անկախ վերահսկիչի մասին տեղեկություններ
-----------------------------------------------------------------------
(Վերահսկիչի լրիվ անվանումը և հասցեն)
X. Լրացուցիչ տեղեկություններ
-----------------------------------------------------------------------
(Տեղեկություններ Հիմնադրամի, Վարչության, Կառավարչի և Պահառուի
նկատմամբ հարուցված դատական գործերի և կիրառված սանկցիաների մասին)
XI. Տեղեկություններ ինվեստիցիոն հիմնադրամի ծախսերի մասին
----------------------------------------------------------------------
Կառավարչ Դրամով Հիմնադրամ
վարձատրությունը Միջոցների զուտ
արժեքի նկատմամբ
տոկոսներով
----------------------------------------------------------------------
վերջին ֆին. տարվա
ընթացքում
----------------------------------------------------------------------
վերջին եռամսյակի
ընթացքում
----------------------------------------------------------------------
նախատեսված
Կառավարչի հետ
պայմանագրով
----------------------------------------------------------------------
Պահառուի Դրամով Հիմնադրամի
վարձատրությունը Միջոցների զուտ
արժեքի նկատմամբ
տոկոսներով
----------------------------------------------------------------------
վերջին ֆին. տարվա
ընթացքում
----------------------------------------------------------------------
վերջին եռամսյակի
ընթացքում
----------------------------------------------------------------------
նախատեսված
Պահառուի հետ
պայմանագրով
----------------------------------------------------------------------
Հիմնադրամի Դրամով Հիմնադրամի
ծախսերը Միջոցների զուտ
արժեքի նկատմամբ
տոկոսներով
----------------------------------------------------------------------
վերջին ֆին. տարվա
ընթացքում
----------------------------------------------------------------------
վերջին եռամսյակի
ընթացքում
----------------------------------------------------------------------
վերջին հաշվետու
օրվա դրությամբ
----------------------------------------------------------------------
XII. Տեղեկություններ բաժնետերերի համար
22. Հիմնադրամի բաժնետերերից յուրաքանչյուրն իրավունք ունի բաժնետերերի ժողովներին մասնակցելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քննարկման ներկայացնել իր առաջարկությունները` Հիմնադրամի Կանոնադրությանը համապատասխան:
23. Հիմնադրամի բոլոր բաժնետոմսերը անվանական (գրանցված) բաժնետոմսեր են: Յուրաքանչյուր բաժնետոմսը, անկախ թողարկման ժամանակից, բաժնետերերի բոլոր ժողովներում ունի մեկ ձայն և իրավունք է վերապահում Հիմնադրամի ամբողջ գույքի և շահույթի համապատասխան բաժնի նկատմամբ:
24. Հիմնադրամի լուծարման դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, Հիմնադրամի մնացած գույքը բաշխվում է Հիմնադրամի բաժնետերերի միջև` Հիմնադրամի Կանոնադրական դրամագլխում իրենց մասնակցությանը համամասնական:
25. Ա. Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովը (Ընդհանուր ժողովը) Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինն է: Ընդհանուր ժողովն ունի հետևյալ հարցերը լուծելու բացառիկ իրավասությունը`
փոփոխել Հիմնադրամի Կանոնադրությունը.
հաստատել Հիմնադրամի նոր բաժնետոմսերի թողարկման մասին որոշումը.
հաստատել Հիմնադրամի կառավարման և պահառության պայմանագրերը և դրանց փոփոխությունները, ներառյալ Պահառուի և Կառավարչի վարձատրության չափերը.
հաստատել Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների ստեղծման և լուծարման մասին որոշումները.
քննարկել և հաստատել Հիմնադրամի նախորդ տարվա հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և եկամուտների ու ծախսերի մասին հաշվետվությունը.
որոշում ընդունել եկամուտների բաշխման ու ծախսերի ծածկման կարգի վերաբերյալ.
ընտրել Հիմնադրամի Վարչության անդամներին.
հաստատել Հիմնադրամի լուծարման կամ վերակազմավորման, լուծարքային հանձնաժողովի ստեղծման և վերջինիս հաշվետվության հաստատման մասին որոշումները.
Հիմնադրամի Կանոնադրությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը ենթակա ցանկացած այլ հարց:
Բ. Բաժնետերերի բոլոր ժողովների քվորումը կազմվում է Հիմնադրամի բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսի սեփականատերերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գ. Բոլոր հարցերով, բացառությամբ սույն Ազդագրի 25 «ե» և «զ» կետերով նախատեսված հարցեր, ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովում ներկայացված բաժնետոմսեր ձայների ավելի քան 50 տոկոսով ժողովում քվորումի առկայության պայմանով (բացառությամբ սույն Ազդագրի 25 «գ» կետով նախատեսված դեպքերի): Քվորում չլինելու դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում պետք է գումարվի բաժնետերերի նոր ժողով:
Դ. Բոլոր հարցերով, բացառությամբ սույն Ազդագրի 25 «ե» և «զ» կետերով նախատեսված հարցերի, կրկին գումարված ժողովում որոշումներն ընդունվում են ժողովում ներկայացված բաժնետոմսերի ձայների ավելի քան 50 տոկոսով` անկախ ժողովում քվորումի առկայությունից:
Ե. Հետևյալ հարցերով ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Հիմնադրամի բոլոր բաժնետոմսերի ձայների ընդհանուր թվի 2/3-ի մեծամասնությամբ`
Հիմնադրամի Կանոնադրության փոփոխումը.
Հիմնադրամի վերակազմավորումը.
Հիմնադրամի լուծարումը.
Կառավարչի կամ Պահառուի հետ Հիմնադրամի պայմանագրերի փոփոխումը:
Զ. Հիմնադրամի Կանոնադրության այն փոփոխությունները, որոնցով ավելացվում են առանձին բաժնետերերի պարտականությունները կամ պակասեցվում են առանձին բաժնետերերի իրավունքները, կարող են կատարվել միայն այդ բաժնետերերի համաձայնությամբ:
Է. Ընդհանուր ժողովն ունի Կառավարչի և Հիմնադրամի միջև Հիմնադրամի միջոցների կառավարման մասին պայմանագրի կամ վերջինիս փոփոխությունների հաստատման բացառիկ իրավասությունը: Յուրաքանչյուր տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Վարչությունը բաժնետերերին պետք է ներկայացնի համապատասխան որոշման նախագիծ` կառավարման պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ շարունակելու վերաբերյալ:
26. Ա. Անկախ բաժնետերերի մյուս ժողովներից, Հիմնադրամը տարեկան մեկ անգամ պետք է անցկացնի բաժնետերերի ընդհանուր ժողով: Տարեկան ընդհանուր ժողովների միջև ժանակահատվածը չպետք է լինի ավելի քան 15 ամիս:
Բ. Բաժնետերերի տարեկան ժողովներից բացի կարող են գումարվել նաև արտահերթ ժողովներ: Բաժնետերերի արտահերթ ժողովները Հիմնադրամի Վարչության կողմից կարող են գումարվել ցանկացած հարցի քննարկման համար: Հիմնադրամի Վարչությունը պարտավոր է գումարել Հիմնադրամի բաժնետերերի արտահերթ ժողով` հետևյալ դիմումները ստանալուց ոչ ուշ, քան 2 շաբաթ հետո.
1) Վարչության անդամների մեծամասնության դիմումը.
2) Հիմնադրամի բաժնետոմսերի` ընդհանուր թվով ոչ պակաս, քան 10 տոկոսն ունեցող բաժնետերերի դիմումը.
3) Պահառուի դիմումը` Հիմնադրամի Միջոցների շուկայական զուտ արժեքի` իրենց հաշվեկշռային արժեքից 50 կամ ավելի տոկոսով նվազելու դեպքում:
Գ. Հիմնադրամի բաժնետոմսերի առաջին բաժանորդագրության ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո պետք է գումարվի բաժնետերերի արտահերթ ժողով, որը պետք է ընտրի Հիմնադրամի Վարչության անդամներ և որում ընդունի Հիմնադրամի կառավարման պայմանագրի և պահառության պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ շարունակելու վերաբերյալ:
Դ. Հիմնադրամի անկանոն գործունեության, ինչպես նաև Հիմնադրամի, նրա Կառավարչի կամ Պահառուի կողմից Ինվեստիցիոն հիմնադրամների մասին կանոնադրության պահանջների խախտման դեպքում պետական լիազորված մարմինը իրավասու է հրավիրել Հիմնադրամի բաժնետերերի արտահերթ ժողով:
Ե. Հիմնադրամի Պահառուի կամ Կառավարչի լիցենզիայի չեղյալ հայտարարման, ինչպես նաև Հիմնադրամի կառավարման պայմանագրի կամ պահառության պայմանագրի գործողության դադարեցման դեպքում Հիմնադրամի Վարչությունը պետք է հրավիրի Հիմնադրամի բաժնետերերի արտահերթ ժողով` Հիմնադրամի նոր Կառավարիչ կամ Պահառու նշանակելու համար:
27. Ժողովի կայացման օրվա, ժամի, վայրի, ինչպես նաև ժողովի օրակարգի մասին ծանուցումը ժողովի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ պետք է պատվիրված նամակով ուղարկվի յուրաքանչյուր բաժնետերերին` բաժնետերերի գրանցման մատյանում նշված հասցեով: Ընդհանուր ժողովի որոշմամբ ժողովի գումարման մասին կարող է հայտարարվել մամուլում: Ժողովի օրակարգի հրապարակումից հետո այն ենթակա չէ փոփոխման:
XIII. Շահաբաժիններ և բաժնետոմսեր վերադարձնելը
28. Նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը ստանալուց հետո Հիմնադրամի բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշում է այդ տարվա համար շահաբաժինների վճարման հարցը և յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարվող շահաբաժնի չափը:
29. ------------------------------------------------------------------- (Սահմանել բաժնետերերի շահաբաժինների վճարման կարգը)
30. ------------------------------------------------------------------- (Սահմանել բաժնետերերի ստացած շահաբաժինների հարկման կարգը)
31. Հիմնադրամը չի կարող իր բաժնետոմսերը գնել կամ հետգնել այլ կերպ, քան բաց բաժնետիրական ընկերությունների Կանոնադրական դրամագլխի նվազեցումը կամ նման ընկերությունների լուծարումը կարգավորող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
XIV. Նախազգուշացումներ
32. Հիմնադրամը չի տալիս իր բաժնետոմսերի արժեքի բարձրացման վերաբերյալ որևէ երաշխիք:
33. Բաժնետերերը պետք է նկատի ունենան իրենց ներդրման հետ կապված ռիսկը:
34. Հիմնադրամի գործունեության նախկինում արդյունավետ լինելու փաստը դրա ապագա արդյունավետության ցուցանիշ չէ:
35. Բոլոր բաժնետերերը պետք է նկատի ունենան, որ գոյություն ունեն նաև այլ Ինվեստիցիոն հիմնադրամներ և, բացառված չէ, որ դրանք կարող են իրենց բաժնետոմսերն առաջարկել ավելի շահավետ պայմաններով և ավելի ցածր գնով, քան սույն Ինվեստիցիոն հիմնադրամը:
36. Նախքան Հիմնադրամի բաժնետոմսեր ձեռք բերելը, բաժնետերերը պետք է հաշվի առնեն իրենց դրամի և սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործման այլ հնարավորություններ:
XV. Ֆինանսական տեղեկատվություն
37.-------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրվա դրությամբ Հիմնադրամի կատարած ներդրումների ցուցակը և դրանց արժեքը` հաշվարկված ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան)
38. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու ժամանակաշրջանում Հիմնադրամի Ներդրումներից ստացված տոկոսներն ու շահաբաժինները)
39. ------------------------------------------------------------------- (Վերջին ֆինանսական տարվա և վերջին եռամսյակի ընթացքում Հիմնադրամի միջոցների արժեքի ավելացումը կամ նվազումը)
40. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու տարվա ընթացքում Հիմնադրամի միջոցների վաճառքից առաջացած եկամուտներն ու ծախսերը)
41. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու ժամանակաշրջանում Հիմնադրամի բաժնետերերին յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարված շահաբաժինը)
42. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու ժամանակաշրջանում Հիմնադրամի ստացած զուտ եկամուտը (վնասը), ներառյալ Հիմնադրամի միջոցների վաճառքից ստացված եկամուտը (վնասը)
43. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու ժամանակաշրջանում Հիմնադրամի թողարկած և վաճառած բաժնետոմսերի թիվը)
44. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու ժամանակաշրջանում Հիմնադրամի կատարած ծախսերը)
45. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրվա դրությամբ յուրաքանչյուր բաժնետոմսի հաշվարկով Հիմնադրամի Միջոցներ համամասնական զուտ արժեքը)
46. ------------------------------------------------------------------- (Հիմնադրամի ծախսերի և Միջոցների զուտ արժեքի միջև հարաբերությունը)
47. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետու ժամանակաշրջանում Հիմնադրամի զուտ եկամտի և այդ ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Միջոցների զուտ արժեքի միջև հարաբերությունը)
48. ------------------------------------------------------------------- (Վերջին հաշվետվության օրվա դրությամբ Հիմնադրամի բաժնետոմսերի շուկայական արժեքը)
49. ------------------------------------------------------------------- (Հիմնադրամի հաշվապահական հաշվեկշիռը և եկամուտների ու ծախսերի մասին հաշվետվությունը` վերջին երեք ֆինանսական տարիների համար)
50. ------------------------------------------------------------------ (Ազդագրի ստորագրման օրվա դրությամբ Հիմնադրամի ունեցած սեփականաշնորհման սերտիֆիկատների թիվը)
i
51. ------------------------------------------------------------------ (Ազդագիրը գրանցման ներկայացնելու օրվա դրությամբ վճարման ենթակա հարկերը)
Ազդագիրը պետք է ստորագրված լինի Վարչության անդամների ոչ պակաս, քան երկու երրորդի կողմից:
Վարչության անդամների ստորագրությունները.
-------------------------------------
(անունը, ազգանունը և պաշտոնը)
-------------------------------------
(անունը, ազգանունը և պաշտոնը)
-------------------------------------
(անունը, ազգանունը և պաշտոնը)
Ազդագիրը ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունն ստացել է 199 թ. ----------
« » - ին: Գրանցման համարը ----------------
(51-րդ կետը փոփ. 25.05.99 թիվ 345 որոշում)