Սեղմել Esc փակելու համար:
ՑԵՄԵՆՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՑԵՄԵՆՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈ ...

 

 

040.1136.210806

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2006 թվականի N 1136-Ն

 

i

ՑԵՄԵՆՏՆԵՐԻՆ, ՑԵՄԵՆՏԱՅԻՆ ԿԼԻՆԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 5 տարի հետո:

(2-րդ կետը փոփ. 06.08.09 թիվ 910-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

(վերնագիրն ու տեքստը փոփ. 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի օգոստոսի 10-ի

N 1136-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՑԵՄԵՆՏՆԵՐԻՆ, ՑԵՄԵՆՏԱՅԻՆ ԿԼԻՆԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

i

1. Ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հետևյալ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերից պորտլանդցեմենտի, կավահողային ցեմենտի, խարամային ցեմենտի, սուպերսուլֆատային և նույնանման հիդրավլիկ ցեմենտների, չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդների (կլինկերների) վրա (այսուհետ` ցեմենտներ, ցեմենտային կլինկեր)`

 

._____________________________________________________________________.

|1. 2523 10 000 0 |կլինկերային ցեմենտ                                 |

|_________________|___________________________________________________|

|2. 2523 21 000 0 |պորտլանդցեմենտ`                                    |

|3. 2523 29 000 0 |սպիտակ ցեմենտ, արհեստականորեն ներկված կամ չներկված |

|                 |այլ                                                |

|_________________|___________________________________________________|

|4. 2523 30 000 0 |կավահողային ցեմենտ                                 |

|_________________|___________________________________________________|

|5. 2523 90 000 0 |այլ հիդրավլիկ ցեմենտներ                            |

._____________________________________________________________________.

(1-ին կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն, 18.05.2023 թիվ 771-Ն որոշումներ)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ցեմենտների, ցեմենտային կլինկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

3. Ցեմենտները, ցեմենտային կլինկերը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

ցեմենտ` փոշենման շինարարական կապակցող նյութ, որին բնորոշ են հիդրավլիկական հատկանիշներ` բաղկացած կլինկերից, գիպսից կամ դրա ածանցյալներից և անհրաժեշտության դեպքում հավելույթներից,

հայտատու` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ կամ Հայաստանի Հանրապետությունում նրանց լիազոր ներկայացուցիչը կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձ, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմնին.

համաշինարարական ցեմենտ` ցեմենտ, որին ներկայացվող հիմնական պահանջը բետոնների կամ շաղախների ամրության և երկարակեցության ապահովումն է,

ցեմենտի նյութական կազմ` ցեմենտում հիմնական բաղադրամասերի պարունակությունը, արտահայտված տոկոսներով ցեմենտի զանգվածից,

ցեմենտի հիմնական բաղադրամասեր` կլինկերը, գիպսը կամ դրա ածանցյալները, ինչպես նաև հանքային հավելույթները, որոնց զանգվածային մասը ցեմենտում կազմում է 5 %-ից ավելին,

ցեմենտի օժանդակ բաղադրամասեր` հանքային հավելույթներ, որոնց զանգվածային մասը ցեմենտում կազմում է 5 %-ից ոչ ավելին,

պորտլանդցեմենտ` ցեմենտ, որն ստացվել է ցեմենտային կլինկերի հիմքի վրա,

ցեմենտի ամրության դաս` ցեմենտի դասը` ըստ սեղմման ամրության,

հանքային հավելույթ` ցեմենտի որոշակի որակական ցուցանիշներ ապահովելու նպատակով ցեմենտին ավելացվող նյութ,

ցեմենտային կլինկեր (K)` հատուկ հումքային բաղադրությամբ խառնուրդի թրծմամբ մինչև եռակալելն ստացված հիդրավլիկ նյութ, որի զանգվածի առնվազն երկու երրորդը բաղկացած է կալցիումի սիլիկատներից (3CaO x SiO2 և 2CaO x SiO2), իսկ մնացածը բաղկացած է ալյումին և երկաթ պարունակող կլինկերային տարատեսակներից և այլ բաղադրամասերից:

Cao/SiO2 զանգվածային հարաբերությունը պետք է լինի 2,0 - ից ոչ պակաս: MgO զանգվածային մասը կլինկերում պետք է լինի կլինկերի զանգվածի 5% -ից ոչ ավելի,

պուզոլան (P, Q)` սիլիկատային և (կամ) ալյումոսիլիկատային նյութեր, որոնք ըստ ծագման լինում են բնական կամ արդյունաբերական թափոններից, չունեն ինքնուրույն շաղկապման ունակություն, սակայն կալցիումի հիդրօքսիդի (Ca(OH)2) առկայությամբ սովորական նորմալ պայմաններում դանդաղ ամրանում են` առաջացնելով կալցիումի հիդրոսիլիկատներ և ալյումինատներ: Ռեակցիոնաունակ սիլիկահողի (SiO2) զանգվածային մասը պետք է լինի զանգվածի 25 %-ից ոչ պակաս,

հատիկավորված դոմնային խարամ (S)` ստացվում է արագ սառեցնելով համապատասխան խարամի հալվածքը, որն առաջանում է դոմնային վառարանում թուջի հալեցումից, բաղկացած է առնվազն երկու երրորդով ապակե խարամից (CaO+MgO+SiO2) և պատշաճորեն ակտիվացման դեպքում օժտված է հիդրավլիկ հատկություններով,

վառելիքային մոխիր (V, W)` նյութ, որն ստացվում է փոշենման ածուխի այրման ընթացքում հեռացվող փոշեգազային խառնուրդից, փոշենման մասնիկների էլեկտրաստատիկ կամ մեխանիկական ընտրմամբ, որոնք լինում են սիլիկատաալյումինատային կամ սիլիկատակրային,

գլիեժ կամ թրծած շերտաքար (T)` բնական նյութերի բաղադրությունից և արտադրման գործընթացից կախված, հիմնականում երկկալցիումի սիլիկատ և միակալցիումի ալյումինատ տեսակի կլինկերային տարատեսակներ պարունակող այրվող շերտաքար,

միկրոսիլիկահող (L)` ոչ պակաս 85% ամորֆ SiO2 պարունակող հավելույթ,

կրաքար (LL)` նյութ, որում կալցիումի օքսիդի բաղադրությունից հաշվարկված կալցիումի կարբոնատի (CaCO3) բաղադրությունը պետք է կազմի զանգվածի առնվազն 75%-ը,

ցեմենտի խմբաքանակ` մեկ կազմակերպությունում նմանատիպ պայմաններում և նույն տեխնոլոգիայով արտադրված, մեկ տեսակի և ամրության դասի, մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով ձևակերպված որոշակի քանակի ցեմենտ:

(4-րդ կետը փոփ. 19.12.2019 թիվ 1838-Ն որոշում)

 

III. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

i

(վերնագիրը փոփ. 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

 

i

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ցեմենտների, ցեմենտային կլինկերի արտադրությունը, փոխադրումը և իրացումն առանց համապատասխանության գնահատման:

(5-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ցեմենտները, ցեմենտային կլինկերը պետք է ուղեկցվեն հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով:

(6-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 03.06.2021 թիվ 902-Ն որոշումներ)

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

7. Ըստ սեղմման ամրության` ստանդարտ 28-օրական հասունացմամբ ցեմենտները բաժանվում են 22,5; 32,5; 42,5; 52,5 դասերի:

(7-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

8. Ըստ սեղմման ամրության` վաղ 2 կամ 7 օրական հասունացմամբ յուրաքանչյուր դասի ցեմենտները, բացառությամբ 22,5 դասի ցեմենտների, բաժանվում են երկու ենթադասերի` նորմալ ամրացող (N) և արագ ամրացող (R)` սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակին համապատասխան:

(8-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

9. Ըստ նյութական կազմի` ցեմենտները դասակարգվում են հինգ հիմնական տեսակների`

1) CEM I - պորտլանդցեմենտ,

2) CEM II - պորտլանդցեմենտ հանքային հավելույթներով (պորտլանդ-կոմպոզիցիոն ցեմենտ),

3) CEM III - խարամապորտլանդցեմենտ,

4) CEM IV - պուզոլանային ցեմենտ,

5) CEM V - կոմպոզիցիոն ցեմենտ:

Ըստ ցեմենտային կլինկերի և հավելույթների պարունակության` CEM II, CEM III,

CEM IV և CEM V դասերը բաժանվում են A, B և C ենթատեսակների:

10. Ցեմենտների բաղադրությունը պետք է համապատասխանի N 1 աղյուսակով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 1

 

.__________________________________________________________________________

|Ցեմենտի|Ցեմենտի  |Ցեմենտի|   Ցեմենտի բաղադրությունը, % զանգվածից         |

|տեսակը |անվանումը|կրճատ  |_______________________________________________|

|       |         |նշագիրը|           հիմնական բաղադրամասերը              |

|       |         |       |_______________________________________________|

|       |         |       |       |դոմնա- |   պուզոլան  |վառելիքային մոխիր|

|       |         |       |       |յին    |_____________|_________________|

|       |         |       |ցեմեն- |խարամ  |բնական|արդ-  |սիլիկա-|կրաքարա- |

|       |         |       |տային  |       |      |յունա-|տային  |յին      |

|       |         |       |կլինկեր|       |      |բերա- |       |         |

|       |         |       |       |       |      |կան   |       |         |

|       |         |       |_______|_______|______|______|_______|_________|

|       |         |       |   K   |   S   |   P  |   Q  |   V   |    W    |

|_______|_________|_______|_______|_______|______|______|_______|_________|

|  1    |    2    |   3   |   4   |   5   |   6  |  7   |   8   |    9    |

|_______|_________|_______|_______|_______|______|______|_______|_________|

|CEM I  |Պորտլանդ-|CEM I  |95-100 |-      |-     |-     |-      | -       |

|       |ցեմենտ   |       |100    |       |      |      |       |         |

|       |_________|_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |Պորտլանդ-|CEM II/|80-94  |6-20   |-     |-     |-      |-        |

|       |ցեմենտ   |A-S    |       |       |      |      |       |         |

|       |խարամով  |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |         |CEM II/|65-79  |21-35  |-     |-     |-      |-        |

|       |         |B-S    |       |       |      |      |       |         |

|_______|_________|_______|_______|_______|______|______|_______|_________|

|CEM II |Պորտլանդ-|CEM II/|80-94  |-      |6-20  |      |       |         |

|       |ցեմենտ   |A-P    |       |       |      |      |       |         |

|       |պուզոլա- |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |նով      |CEM II/|65-79  |-      |21-35 | -    |-      |-        |

|       |         |B-P    |       |       |      |      |       |         |

|       |         |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |         |CEM II/|80-94  |-      |-     |6-20  |-      |-        |

|       |         |A-Q    |       |       |      |      |       |         |

|       |         |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |         |CEM II/|65-79  |-      |-     |21-35 |-      |-        |

|       |         |B-Q    |       |       |      |      |       |         |

|       |_________|_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |Պորտլանդ-|CEM II/|80-94  |-      |-     |-     |6-20   |-        |

|       |ցեմենտ   |A-V    |       |       |      |      |       |         |

|       |վառելի-  |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |քային    |CEM II/|65-79  |-      |-     |-     |21-35  |-        |

|       |մոխիրով  |B-V    |       |       |      |      |       |         |

|       |         |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |         |CEM II/|80-94  |-      |-     |-     |-      |6-20     |

|       |         |A-W    |       |       |      |      |       |         |

|       |         |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |         |CEM II/|65-79  |-      |-     |-     |-      |21-35    |

|       |         |B-W    |       |       |      |      |       |         |

|       |_________|_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |Պորտլանդ-|CEM II/|80-94  |-      |-     |-     |-      |-        |

|       |ցեմենտ   |A-T    |       |       |      |      |       |         |

|       |գլիեժով  |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |կամ թրծած|CEM II/|65-79  |-      |-     |-     |-      |-        |

|       |շերտա-   |B-T    |       |       |      |      |       |         |

|       |քարով    |       |       |       |      |      |       |         |

|       |_________|_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |Պորտլանդ-|CEM II/|80-94  |-      |-     |-     |-      |-        |

|       |ցեմենտ   |A-L    |       |       |      |      |       |         |

|       |միկրոսի- |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |լիկահողով|CEM II/|65-79  |-      |-     |-     |-      |-        |

|       |         |B-L    |       |       |      |      |       |         |

|       |_________|_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |Պորտլանդ-|CEM II/|80-94  |-      |-     |-     |-      |-        |

|       |ցեմենտ   |A-LL   |       |       |      |      |       |         |

|       |կրաքարով |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |         |CEM II/|65-79  |-      |-     |-     |-      |-        |

|       |         |B-LL   |       |       |      |      |       |         |

|       |_________|_______|_______|_______________________________________|

|       |Պորտլանդ |CEM II/|80-94  |                         6-20          |

|       |կոմպոզի- |A-M    |       |                                       |

|       |ցիոն     |_______|_______|_______________________________________|

|       |ցեմենտ   |CEM II/|65-79  |                         21-35         |

|       |         |B-M    |       |                                       |

|_______|_________|_______|_______|_______________________________________|

|CEM III|Խարամա-  |CEM    |35-64  |36-65  |-     |-     |-      |-        |

|       |պորտլանդ-|III/A  |       |       |      |      |       |         |

|       |ցեմենտ   |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |         |CEM    |20-34  |66-80  |-     |-     |-      |-        |

|       |         |III/B  |       |       |      |      |       |         |

|       |         |_______|_______|_______|______|______|_______|_________|

|       |         |CEM    |5-19   |81-95  |      |      |       |         |

|       |         |III/C  |       |       |      |      |       |         |

|_______|_________|_______|_______|_______|_____________________|_________|

|CEM    |Պուզոլանա|CEM    |65-89  |-      | 11-35               |         |

|IV     |յին      |IV/A   |       |       |                     |         |

|       |ցեմենտ   |_______|_______|_______|_____________________|_________|

|       |         |CEM    |45-64  |-      | 36-55               |         |

|       |         |IV/B   |       |       |                     |         |

|_______|_________|_______|_______|_______|_____________________|_________|

|CEM V  |Կոմպոզի- |CEM V/ |40-64  |18-30  | 18-30       |       |         |

|       |ցիոն     |A      |       |       |             |       |         |

|       |ցեմենտ   |_______|_______|_______|_____________|_______|_________|

|       |         |CEM    |20-38  |31-50  | 31-50       |       |         |

|       |         |V/B    |       |       |             |       |         |

.__________________________________________________________________________

.__________________________ ._____________________________________________.

|Ցեմենտի|Ցեմենտի  |Ցեմենտի| |Ցեմենտի բաղադրությունը, % զանգվածից          |

|տեսակը |անվանումը|կրճատ  | |_____________________________________________|

|       |         |նշագիրը| |   հիմնական բաղադրամասերը          |օժանդակ  |

|       |         |       | |___________________________________|բաղադրա- |

|       |         |       | |գլիեժ կամ |միկրոսիլիկահող|կրաքար   |մասեր    |

|       |         |       | |թրծած     |              |         |         |

|       |         |       | |շերտաքար  |              |         |         |

|       |         |       | |          |              |         |         |

|       |         |       | |          |              |         |         |

|       |         |       | |__________|______________|_________|         |

|       |         |       | |   T      |      L       |   LL    |         |

|_______|_________|_______| |__________|______________|_________|_________|

|  1    |    2    |   3   | |   10     |      11      |    12   |    13   |

|_______|_________|_______| |__________|______________|_________|_________|

|CEM I  |Պորտլանդ-|CEM I  | |-         |-             |-        |         |

|       |ցեմենտ   |       | |          |              |         |         |

|       |_________|_______| |__________|______________|_________|         |

|       |Պորտլանդ-|CEM II/| |-         |-             |-        |         |

|       |ցեմենտ   |A-S    | |          |              |         |         |

|       |խարամով  |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM II/| |-         |-             |-        |         |

|       |         |B-S    | |          |              |         |         |

|_______|_________|_______| |__________|______________|_________|         |

|CEM II |Պորտլանդ-|CEM II/| |-         |-             |-        |         |

|       |ցեմենտ   |A-P    | |          |              |         |         |

|       |պուզոլա- |_______| |__________|______________|_________|         |

|       |նով      |CEM II/| |-         |-             |-        |         |

|       |         |B-P    | |          |              |         |         |

|       |         |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM II/| |-         |-             |-        |         |

|       |         |A-Q    | |          |              |         |         |

|       |         |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM II/| |-         |-             |-        |    0-5  |

|       |         |B-Q    | |          |              |         |         |

|       |_________|_______| |__________|______________|_________|         |

|       |Պորտլանդ-|CEM II/| |-         |-             |-        |         |

|       |ցեմենտ   |A-V    | |          |              |         |         |

|       |վառելի-  |_______| |__________|______________|_________|         |

|       |քային    |CEM II/| |-         |-             |-        |         |

|       |մոխիրով  |B-V    | |          |              |         |         |

|       |         |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM II/| |-         |-             |-        |         |

|       |         |A-W    | |          |              |         |         |

|       |         |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM II/| |-         |-             |-        |         |

|       |         |B-W    | |          |              |         |         |

|       |_________|_______| |__________|______________|_________|         |

|       |Պորտլանդ-|CEM II/| |6-20      |-             |-        |         |

|       |ցեմենտ   |A-T    | |          |              |         |         |

|       |գլիեժով  |_______| |__________|______________|_________|         |

|       |կամ թրծած|CEM II/| |21-35     |-             |-        |         |

|       |շերտա-   |B-T    | |          |              |         |         |

|       |քարով    |       | |          |              |         |         |

|       |_________|_______| |__________|______________|_________|         |

|       |Պորտլանդ-|CEM II/| |-         |6-20          |-        |         |

|       |ցեմենտ   |A-L    | |          |              |         |         |

|       |միկրոսի- |_______| |__________|______________|_________|         |

|       |լիկահողով|CEM II/| |-         |20-35         |-        |         |

|       |         |B-L    | |          |              |         |         |

|       |_________|_______| |__________|______________|_________|         |

|       |Պորտլանդ-|CEM II/| |-         |-             |6-20     |         |

|       |ցեմենտ   |A-LL   | |          |              |         |         |

|       |կրաքարով |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM II/| |-         |-             |21-35    |         |

|       |         |B-LL   | |          |              |         |         |

|       |_________|_______| |___________________________________|         |

|       |Պորտլանդ |CEM II/| |             6-20                  |  0-5    |

|       |կոմպոզի- |A-M    | |                                   |         |

|       |ցիոն     |_______| |___________________________________|         |

|       |ցեմենտ   |CEM II/| |             21-35                 |         |

|       |         |B-M    | |                                   |         |

|_______|_________|_______| |___________________________________|         |

|CEM III|Խարամա-  |CEM    | |-         |-             |-        |         |

|       |պորտլանդ-|III/A  | |          |              |         |         |

|       |ցեմենտ   |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM    | |-         |-             |-        |         |

|       |         |III/B  | |          |              |         |         |

|       |         |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM    | |-         |-             |-        |         |

|       |         |III/C  | |          |              |         |         |

|_______|_________|_______| |__________|______________|_________|         |

|CEM    |Պուզոլանա|CEM    | |-         |-             |-        |         |

|IV     |յին      |IV/A   | |          |              |         |         |

|       |ցեմենտ   |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM    | |-         |-             |-        |         |

|       |         |IV/B   | |          |              |         |         |

|_______|_________|_______| |__________|______________|_________|         |

|CEM V  |Կոմպոզի- |CEM V/ | |-         |-             |-        |         |

|       |ցիոն     |A      | |          |              |         |         |

|       |ցեմենտ   |_______| |__________|______________|_________|         |

|       |         |CEM    | |-         |-             |-        |         |

|       |         |V/B    | |          |              |         |         |

.__________________________ ._____________________________________________.

 

11. Ցեմենտի պայմանական նշագրումը պետք է պարունակի`

ցեմենտի անվանումը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի,

ցեմենտի կրճատ նշագիրը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի,

ցեմենտի ամրության դասը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետի,

ցեմենտի ամրության ենթադասը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ կետի:

i

12. Ցեմենտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 2

 

i

._________________________________________________________________________.

|Ամրու-  |Ծռման   |Սեղմման ամրությունը,      |Կապակցումը        |Ծավալի   |

|թյան    |ամրու-  |ՄՊա, օր հասունացմամբ      |                  |փոփոխման |

|դասը    |թյունը, |__________________________|__________________|հավասարա-|

|        |ՄՊա/ ոչ |վաղ ամրություն  |ստանդարտ |սկիզ-|սկիզ-|վերջը,|չափու-   |

|        |պակաս   |                |ամրու-   |բը,  |բը,  |ժամ,  |թյունը   |

|        |(28 օր  |                |թյուն    |րոպե,|րոպե,|ոչ    |(ընդար-  |

|        |հասու-  |________________|_________|ոչ   |ոչ   |ուշ   |ձակում), |

|        |նացմամբ)|2 օրա- |7 օրա-  |28 օրական|շուտ |ուշ  |      |մմ, ոչ   |

|        |        |կան,   |կան     |հասունա- |     |     |      |ավելի    |

|        |        |հասու- |հասու-  |ցում     |     |     |      |         |

|        |        |նացում,|նացում, |_________|     |     |      |         |

|        |        |ոչ     |ոչ պակաս|ոչ  |ոչ  |     |     |      |         |

|        |        |պակաս  |        |պա- |ավե-|     |     |      |         |

|        |        |       |        |կաս |լի  |     |     |      |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|  1     |    2   |   3   |   4    |  5 |  6 |  7  |  8  |   9  |    10   |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|22.5N   |-       |-      | 11.0   |22.5|42.5| 45  | -   |  10  |   10    |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|32.5N   |5.5     |-      | 16.0   |32.5|52.5| 45  | -   |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|32.5R   |5.5     |10.0   | -      |    |    | -   | 45  |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|42.5N   |6.0     |10.0   | -      |42.5|62.5| 45  | -   |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|42.5R   |6.0     |20.0   | -      |    |    | -   | 45  |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|52.5N   |6.5     |20.0   | -      |52.5|-   | 45  | -   |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|52.5R   |6.5     |30.0   | -      |    |    | -   | 45  |  10  |         |

|_________________________|______________________________|______|_________|

|Ցեմենտի աղացվածքի        |ոչ ավելի, քան 15%             |      |         |

|մանրությունը N 008 մաղի  |                              |      |         |

|վրայի մնացորդը           |                              |      |         |

|_________________________|______________________________|______|_________|

|Ցեմենտներում տեսակարար   |ոչ պակաս, քան 2800 սմ2/գ և    |      |         |

|մակերեսը` համաձայն Բլեյնի|ոչ ավելի, քան 4000 սմ2/գ      |      |         |

|մեթոդի                   |                              |      |         |

._________________________________________________________________________.

 

(12-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն, 18.05.2023 թիվ 771-Ն որոշումներ)

 

i

13. Ցեմենտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված նորմերին, իսկ ցեմենտային կլինկերի քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 4 աղյուսակով սահմանված նորմերին:

(13-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

 

Աղյուսակ N 3

 

i

.__________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը    |Ցեմենտի  | Ցեմենտի     | Ցուցանիշը, %     |

|                       |տեսակը   |ամրության    |                  |

|                       |         |  դասը       |                  |

|_______________________|_________|_____________|__________________|

|Զանգվածի կորուստը      |CEM I    |բոլոր դասերը |      5,0         |

|շիկացման ժամանակ, ոչ   |CEM III  |             |                  |

|ավելի                  |         |             |                  |

|_______________________|_________|_____________|__________________|

|Չլուծվող մնացորդ, ոչ   |CEM I    |բոլոր դասերը |      5,0         |

|ավելի                  |CEM III  |             |                  |

|_______________________|_________|_____________|__________________|

|Ցեմենտում  ծծմբի օքսիդի|         |22,5N        |                  |

|(VI) SO3 զանգվածային   |         |32,5N        |     1,5 - 3,5    |

|մասը                   |CEM I    |32,5R        |                  |

|                       |CEM II   |42,5N        |                  |

|                       |CEM IV   |_____________|__________________|

|                       |CEM V    |42,5R        |                  |

|                       |         |52,5N        |                  |

|                       |         |52,5R        |     1,5 - 4,0    |

|                       |_________|_____________|                  |

|                       |CEM III  |բոլոր դասերը |                  |

|_______________________|_________|_____________|__________________|

|Ցեմենտում  քլոր-իոնի   |բոլոր    |բոլոր        |     0,1          |

|(Cl~) զանգվածային մասը,|տեսակները|տեսակները    |                  |

|ոչ ավելի               |         |             |                  |

.__________________________________________________________________.

(3-րդ աղյուսակը փոփ. 19.12.2019 թիվ 1838-Ն որոշում)

 

Աղյուսակ N 4

 

i

._____________________________________________________________________.

|Ցեմենտային կլինկերում ցուցանիշի               |Ցուցանիշի նորմը (%)   |

|անվանումը                                     |                      |

|______________________________________________|______________________|

|Զանգվածի կորուստը շիկացման ժամանակ, ոչ ավելի  |5,0                   |

|______________________________________________|______________________|

|Չլուծվող մնացորդ, ոչ ավելի                    |5,0                   |

|______________________________________________|______________________|

|CaO                                           |Չի նորմավորվում       |

|______________________________________________|______________________|

|ազատ CaO պարունակությունը, ոչ ավելի           |1                     |

|______________________________________________|______________________|

|MgO պարունակությունը ոչ ավելի                 |5                     |

|______________________________________________|______________________|

|Al2O3                                         |Չի նորմավորվում       |

|______________________________________________|______________________|

|Fe2O3                                         |Չի նորմավորվում       |

._____________________________________________________________________.

(13-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

 

14. CEM III տեսակի ցեմենտներում քլոր-իոնի պարունակությունը կարող է լինել 0,1 %-ից ավելի: Այդ դեպքում քլոր-իոնի պարունակությունը պետք է նշված լինի փաթեթվածքի վրա և ապրանքաուղեկից փաստաթղթում:

i

15. Ցեմենտի որակի մակարդակի համապատասխանության հավաստումը պետք է իրականացվի ԳՕՍՏ 31108 «Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ» ստանդարտի 7-րդ բաժնով սահմանված պահանջներին համապատասխան:

(15-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

 

V. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Ցեմենտներում բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը պետք է լինի 370 Բկ/կգ-ից ոչ ավելի:

i

17. Ցեմենտի արտադրության, փոխադրման, փաթեթավորման, իրացման և պահման ժամանակ աշխատանքային գոտում մարդու կյանքի և առողջության անվտանգությանը ներկայացվող պահանջներն սահմանվում են պետական գրանցում ստացած (16.05.2005թ. թիվ 10009372) «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը` ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոններով և նորմերով:

(17-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

i

17.1. Ցեմենտների մեջ արգելվում է ավելացնել օժանդակ բաղադրիչներ, հատուկ կամ տեխնոլոգիական հավելումներ, որոնք կարող են նվազեցնել ցեմենտի որակական հատկանիշները:

(17.1-ին կետը լրաց. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

 

VI. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

18. Ցեմենտը, ցեմենտային կլինկերը փոխադրում են տրանսպորտի բոլոր տեսակի միջոցներով` ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների` փաթեթավորված վիճակում կամ առանց դրա:

i

19. Փաթեթավորված ցեմենտը, ցեմենտային կլինկերը փոխադրվում է ունիվերսալ տրանսպորտային միջոցներով (ծածկված վագոններով, ավտոմեքենաներով և այլն), տրանսպորտային փաթեթներով, կոնտեյներներով կամ պարկերով: Տրանսպորտային փաթեթի նետտո-զանգվածը պետք է լինի 2000 կգ-ից ոչ ավելի: Պարկի քաշը ցեմենտի հետ միասին չպետք է գերազանցի 50 կգ-ը, ցեմենտի միջին զանգվածի թույլատրելի բացասական շեղումը փաթեթում նշված զանգվածի մեջ չպետք է լինի ավելի, քան զտաքաշի -1%-ը:

(19-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

i

20. Առանց փաթեթվածքի փոխադրման ժամանակ ցեմենտները և ցեմենտային կլինկերը պետք է բեռն առաքվեն հատուկ նշանակության փոխադրամիջոցներով (հատուկ սարքավորված մեքենաներ, ավտոցեմենտատարներ, ցեմենտատար վագոններ, նավեր):

(20-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

21. Ցեմենտների և ցեմենտային կլինկերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որտեղ պետք է նշված լինեն հետևյալ տվյալները`

1) արտադրող կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և հասցեն.

2) արտադրանքի պայմանական նշագիրը կամ լրիվ անվանումը.

3) խմբաքանակի համարը և բեռնառաքման ամսաթիվը.

4) արտադրանքում հանքային հավելույթների տեսակը և քանակը.

5) արտադրանքի ամրության դասը.

6) արտադրանքի երաշխիքային ժամկետը.

7) փաթեթվածքում արտադրանքի զտաքաշը,

8) բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը.

9) փոխադրամիջոցի համարանիշը.

10) համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը.

11) համապատասխանության ազգային նշանը և նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի համաձայն արտադրվել է արտադրանքը:

(21-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

22. Փաթեթավորման համար օգտագործում են 5 կամ 6 շերտանի կարված կամ սոսնձված թղթապարկեր, անջրանցիկ ներդիրով փափուկ կոնտեյներներ կամ այլ խոնավությունից և աղտոտումից ցեմենտը, ցեմենտային կլինկերը հուսալիորեն պաշտպանող փաթեթվածք:

i

23. Ցեմենտը, ցեմենտային կլինկերը պետք է պահվեն առանձնացված` ըստ տեսակների և ամրության դասերի, առանց փաթեթվածքի` սիլոսներում կամ այլ փակ տարողություններում, իսկ փաթեթավորված վիճակում` չոր շինություններում: Չի թույլատրվում տարբեր տեսակների և դասերի ցեմենտների, ցեմենտային կլինկերի խառնումը, ինչպես նաև աղտոտումը կողմնակի խառնուկներով և խոնավացումը:

Չի թույլատրվում առանց փաթեթվածքի ցեմենտի, ցեմենտային կլինկերի պահումն ամբարային տիպի պահեստներում:

(23-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն որոշում)

24. Պահման ժամանակ ցեմենտի պարկերը դասավորում են հատուկ տակդիրների վրա` 1,8 մ-ից ոչ ավելի բարձրության վրա:

25. Արտադրողը պետք է երաշխավորի ցեմենտի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, դրա փոխադրման և պահման կանոնների պահպանման դեպքում, բայց ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում սկսած բեռնառաքման օրվանից:

 

VII. ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

26. Պարկերով փաթեթավորված ցեմենտի մակնշումը կատարվում է յուրաքանչյուր պարկի վրա` ցանկացած մասում: Փափուկ կոնտեյներով փաթեթավորված ցեմենտի մակնշումը կատարվում է պիտակի վրա, որը ներդրվում է փափուկ կոնտեյների վրա գտնվող հատուկ գրպանի մեջ:

27. Մակնշումը պետք է լինի պարզ և դյուրընթեռնելի և պարունակի հետևյալ տվյալները`

ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը,

բ) ցեմենտի պայմանական նշանագիրը և (կամ) լրիվ անվանումը,

գ) ցեմենտի սեղմման ամրության դասը,

դ) արտադրման տարեթիվը, ամիսը,

ե) փաթեթվածքում ցեմենտի զտաքաշը,

զ) համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը:

28. Յուրաքանչյուր տրանսպորտային միջոց (այդ թվում` առանց փաթեթավորման փոխադրման դեպքում) պետք է ուղեկցվի համապատասխան պիտակով, որտեղ նշվում են սույն տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետում սահմանված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ցեմենտի խմբաքանակի համարը և առաքման ամսաթիվը: Պիտակն ամրացվում է տրանսպորտային միջոցին, մատչելի տեղում` փոխադրման ժամանակ պիտակի պահպանվածությունն ապահովող ցանկացած ձևով:

Ցեմենտի փաթեթվածքի վրա պետք է նշված լինի «Պահպանել խոնավությունից» նշանը` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված բեռների մակնշման ստանդարտին համապատասխան:

 

VIII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

i

29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների, ցեմենտային կլինկերի խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը հավաստելու համար հայտատուն`

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.

2) պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը ցեմենտների, ցեմենտային կլինկերի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` նաև օգտագործվող գովազդային նյութերում:

(29-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 19.12.2019 թիվ 1838-Ն, 03.06.2021 թիվ 902-Ն որոշումներ)

i

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

i

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

i

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

i

34. Սերիական արտադրության համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը կատարվում է ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի:

Խմբաքանակի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը կատարվում է ըստ արտադրման ժամկետի, բայց ոչ ավելի, քան պիտանիության ժամկետն է:

(34-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 03.06.2021 թիվ 902-Ն որոշումներ)

35. (35-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

i

36. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

(36-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

i

37. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է հայտատուին, արտադրողին և գրավոր ծանուցում է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին:

(37-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 03.06.2021 թիվ 902-Ն որոշումներ)

 

IX. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

38. Ցեմենտների, ցեմենտային կլինկերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

X. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i

39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների, ցեմենտային կլինկերի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենաներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

(39-րդ կետը փոփ. 03.06.2021 թիվ 902-Ն, 18.05.2023 թիվ 771-Ն որոշումներ)

 

i

XI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Ստանդարտների     |   Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող           |

|նշագիրը և  կետերը|               ստանդարտի անվանումը                     |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 5382        |Ցեմենտներ և  ցեմենտի արտադրության նյութեր. Քիմիական    |

|                 |անալիզի մեթոդներ                                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 14192       |Մակնշում բեռների                                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 25094       |Հավելույթներ ակտիվ հանքային ցեմենտների համար.          |

|                 |Փորձարկման մեթոդներ                                    |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30108       |Նյութեր և  շինվածքներ շինարարական. Բնական              |

|                 |ճառագայթաակտիվ նուկլիդների տեսակարար արդյունավետ       |

|                 |ակտիվության որոշումը                                   |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30744       |Ցեմենտներ. Փորձարկման մեթոդներ բազմաֆրակցիոն ավազի     |

|                 |օգտագործմամբ                                           |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30515       |Ցեմենտներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 31108       |Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ        |

._________________________________________________________________________.

(XI բաժինը փոփ. 18.05.2023 թիվ 771-Ն որոշում)

 

(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 18.05.2023 թիվ 771-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2006
N 1136-Ն
Որոշում