(ուժը կորցրել է 09.06.2022 թիվ 831-Ն որոշում)
i
040.1438.141011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2011 թվականի N 1438-Ն
ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան, ինչպես նաև մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի նոյեմբերի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 29-ի
N 1438-Ն որոշման
ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ արտադրատեսակների վրա`
1) 0407 00 - կճեպով հավի ձվեր, թարմ կամ պաղեցված (այսուհետ` ձվեր).
2) 0408 - հավի ձվեր առանց կճեպի և ձվի դեղնուցներ, թարմ, չորացված, սառեցված կամ շաքարի ավելացումով կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացուցիչ նյութերի ավելացման (այսուհետ` ձվամթերք)` բացառությամբ պահածոյացվածի և եփածի:
i
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով սահմանված ձվի տեսակների և ձվամթերքի անվտանգությանը, դրանց արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով նույնականացման և համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող ձվերը և ձվամթերքը ենթակա են համապատասխանության գնահատման:
(3-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
4. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններում արտադրվող անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում իրացվող ձվերի վրա:
II. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ տերմինները և սահմանումները`
1) ձվեր` կճեպով ձվեր, չջարդած, հում, որոնք պիտանի են մարդու կողմից անմիջական սպառման և ձվամթերքի կամ այլ սննդամթերքի արտադրությունում օգտագործման համար.
2) թարմ ձվեր` տեսակավորվումից առաջ և հետո չլվացված կամ չոր եղանակով չմաքրված ձվեր, որոնք չեն ենթարկվել վերամշակման կամ չեն պաղեցվել արտադրող կազմակերպության այն տարածքներում, որոնցում օդի ջերմաստիճանը չի գերազանցում 5o C ցուցանիշը և որոնք հավաքվում են ամեն օր.
3) «Էքստրա» տեսակի (դիետիկ) ձվեր` ձվեր, որոնց պահման ժամկետը 5o C-ից մինչև 20o C ջերմաստիճանում չի գերազանցում 7 օր.
4) I տեսակի (սեղանի) ձվեր` ձվեր, որոնց պահպանման ժամկետը 0o-20o C ջերմաստիճանում կազմում է 8-25 օր և ձվեր, որոնք պահվել են արտադրող կազմակերպությունում արդյունաբերական սառնարանների պայմաններում մինուս 2-ից մինչև 0o C ջերմաստիճանում` 90 օրվանից ոչ ավելի.
5) պաղեցված ձվեր` 0o C-ից մինչև 5o C ջերմաստիճանային պայմաններ ունեցող սենյակներում պաղեցված ձվեր.
6) աղտոտված կճեպով ձվեր` ձվեր, որոնց կճեպի ընդհանուր մակերեսի 1/8-ից ոչ ավելին ունի մակերևութային աղտոտվածություն կամ ընդհանուր առմամբ` 1/16-ից ոչ ավելին ունի մի քանի մակերեսային աղտոտվածություն: Երկու դեպքում աղտոտվածությունը չպետք է պարունակի արյունային ներխառնուկներ, իսկ ձվի պարունակությունը պետք է լինի մաքուր.
7) լվացված ձվեր` ձվեր, որոնք մշակվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված հատուկ լվացող և ախտահանիչ միջոցներով` անասնաբուժասանիտարական և սանիտարահիգիենիկ կանոններին ու նորմերին համապատասխան.
8) աղտոտված ձվեր` ձվեր, որոնք պարունակում են քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման աղտոտիչներ.
9) ճաքած ձվեր` վնասված կճեպով և ամբողջական ենթակճեպային թաղանթով ձվեր.
10) ջարդված ձվեր` ձվեր, որոնք ունեն կճեպի վնասվածքներ և ենթակճեպային թաղանթի պատռվածքներ.
11) ձվի դեղնուց` ջարդված ձվերի պարունակությունից դեղնուցի անջատման ժամանակ ստացված միասեռ ձվամթերք.
12) ձվի սպիտակուց` ջարդված ձվերի պարունակությունից սպիտակուցի անջատման ժամանակ ստացված միասեռ ձվամթերք.
13) ամբողջական ձվեր առանց կճեպի (մելանժ)` ջարդված կճեպով ձվերի ամբողջ պարունակությունից ստացված միասեռ մթերք.
14) հեղուկ ձվամթերք` ջարդումից և կճեպի անջատումից հետո ստացված, դեղնուց ու սպիտակուց պարունակող միասեռ ձվամթերք.
15) սառեցված ձվամթերք` հեղուկ ձվամթերքի սառեցման եղանակով (ներառյալ խորը սառեցում) և սառեցված վիճակում պահպանվող ձվամթերք.
16) չոր ձվամթերք` ձվամթերք, որը պատրաստվում է հեղուկ ձվամթերքի չորացման եղանակով` մինչև փոշիանման կամ գրանուլացված մթերքի ստացումը.
17) ձվամթերքի պաստերիզացում` ձվամթերքի ջերմային մշակման տեխնոլոգիական գործընթաց, որն ապահովում է մշակվող մթերքում ախտածին մանրէների բջիջների ոչնչացումը ոչ պակաս, քան 99 տոկոսով.
18) սեպարացում (տարանջատում)` ձվի պարունակության բաժանումը սպիտակուցի և դեղնուցի.
19) համասեռում` յուղային գնդիկների չափսերի փոքրացման և ձվային զանգվածի մածուցիկության նվազեցման նպատակով ձվի պարունակության հավասարաչափ խառնման գործընթաց` մեխանիկական ազդեցության օգնությամբ և բարձր ճնշման պայմաններում.
20) զտում` ձվամթերքից կողմնակի խառնուկների հեռացման գործընթաց.
21) ձվերի խմբաքանակ` տվյալ տնտեսությունում միևնույն պայմաններում պահվող, կերակրվող և միևնույն բուժիչ կամ կանխարգելիչ միջոցների ենթարկված հավերից ստացված միևնույն պիտանիության, կամ փաթեթավորման ժամկետով, տեսակավորման ժամանակ` միևնույն քաշի, տեսակի, որակի ձվեր, որոնք բեռնվում են միևնույն փոխադրամիջոցի մեջ, ուղեկցվում են մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով և միաժամանակ ենթարկվում են լաբորատոր հսկողության:
6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հապավումները`
1) ՄԱՖԱՄ` մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ.
2) ԱՑԽՄ` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ.
3) ԳԱՄ` գաղութ առաջացնող միավորներ:
III. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
i
7. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և իրացվող ձվերը կամ ձվամթերքը պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և ուղեկցվեն դրանց անվտանգությունը և հետագծելիությունը հիմնավորող փաստաթղթերով (անասնաբուժական և (կամ) համապատասխանության հավաստագիր, անասնաբուժական տեղեկանք, ապրանքաուղեկից փաստաթղթեր): Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ձվերի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը մատուցվում է սպառողներին մակնշման և անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման միջոցով:
(7-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
8. Չեն թույլատրվում իրացման այն ձվերը և ձվամթերքը, որոնք`
1) չեն համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի V գլխում սահմանված պահանջներին.
2) չեն ուղեկցվում անվտանգությունը և ծագումը հավաստող փաստաթղթերով.
3) ունեն լրացած կամ անհայտ պիտանիության ժամկետներ.
4) չունեն մականշվածք արտադրանքի յուրաքանչյուր միավորի (չփաթեթավորված ձվի համար) վրա կամ սպառողական տարայի, պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի և (կամ) ուղեկցող փաստաթղթերի մեջ (փաթեթավորված արտադրանքի համար) բացակայում է տեղեկատվությունը.
5) ունեն խախտված կամ վնասված փաթեթվածքներ (փաթեթավորված արտադրանքի համար):
IV. ՁՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
9. Ըստ օգտագործման ձվերը դասակարգվում են երկու դասի`
1) Ա դասի կամ «թարմ» ձվեր, որոնք նախատեսված են մարդու կողմից անմիջական սպառման համար: Այս դասի ձվերն իրենց հերթին ստորաբաժանվում են երկու տեսակի` «Էքստրա» և I տեսակի.
2) Բ դասի ձվեր, որոնք օգտագործում են սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում:
10. Կախված քաշից ձվերը տեսակավորվում են շատ խոշոր, խոշոր, միջակ, մանր և շատ մանր կարգերի, որոնք համապատասխանաբար նշանակում են XL, L, M, S և SS լատիներեն այբուբենի տառերով:
V. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11. Բոլոր այն հավանական ռիսկային գործոնները, որոնց արդյունքում ձուն և ձվային մթերքները կարող են ունենալ բացասական ազդեցություն` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բաժանվում են հետևյալ խմբերի`
1) մանրէաբանական ցուցանիշները.
2) թունավոր տարրերը, պեստիցիդները, ռադիոնուկլիդները և վերջիններիս մնացորդները.
3) թռչնաբուծության մեջ օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակները.
4) արտադրանքի վերամշակման միջոցները` քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով.
5) արգելված սննդային հավելումների, բուրավետ նյութերի, օժանդակող տեխնոլոգիական միջոցների, ինչպես նաև գենային ինժեներիայի արտադրանքի առկայությունը.
6) օտար ներառումներ և խառնուրդներ:
12. Ձվերը պետք է ստացվեն գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից:
13. Ձվերի արտադրության համար բուծվող թռչունները պետք է ենթարկվեն անասնաբուժական զննման: Չեն թույլատրվում իրացման այն թռչուններից ստացված ձվերը, որոնց նկատմամբ բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով կիրառվել են անասնաբուժական դեղամիջոցներ` մինչև դրանց թռչնի օրգանիզմից հեռացման ժամկետի ավարտը, ինչպես նաև բուծման ընթացքում օգտագործվել են արգելված անասնաբուժական դեղամիջոցներ:
14. Ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի: Աղտոտված կճեպով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին:
15. Ձվերը չպետք է ունենան անորակության ու փչացման հստակ արտահայտված նշաններ: Արգելվում է ձվի և ձվամթերքի մշակումը քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով:
16. Տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերում ձվամթերքը պետք է պաշտպանված լինի բոլոր տեսակի կողմնակի նյութերի և խառնուկների ներթափանցումից: Պատրաստի արտադրանքում չեն թույլատրվում կողմնակի ներխառնուկներ (ապակի, մետաղ, կճեպի մասնիկներ), արյան հետքեր, ինչպես նաև ձվերի ու սարքավորումների մշակման տեխնոլոգիական միջոցների մնացորդային քանակություններ:
17. Ձվերի և ձվամթերքի մեջ մանրէաբանական ցուցանիշները չպետք է գերազանցեն N 1 աղյուսակում, թունավոր տարրերի (կապար, կադմիում, սնդիկ, արսեն) և ռադիոնուկլիդների պարունակությունները ձվերի և հեղուկ ձվամթերքի մեջ` N 2 աղյուսակում, իսկ չոր ձվամթերքի մեջ` N 3 աղյուսակում նշված թույլատրելի մակարդակների ցուցանիշները:
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Մթերքի |ՄԱՖԱՄ |Մթերքի զանգվածը, որում չի |Ծանոթություն|
|անվանումը |ԳԱՄ/գ. |թույլատրվում, (գ) | |
| |ոչ |____________________________________| |
| |ավելի |ԱՑԽՄ |Ոսկեգույն |Պրոտեուս |Ախտածին,| |
| | |(կոլի-|ստաֆիլակոկ|(Proteus)|այդ | |
| | |ձևեր) |(S. |խմբի |թվում` | |
| | | |aureus) |մանրէներ |սալմո- | |
| | | | | |նելներ | |
| | | | | | | |
|___________|_______|______|__________|_________|________|____________|
|Ձվեր Ա դասի|1x10(2)| 0,1| -- | -- |125 * |Չի |
|«Էքստրա» | | | | | |թույլատրվում|
|տեսակի | | | | | |25 գ զանգված|
|(դիետիկ) | | | | | |ունեցող 5 |
| | | | | | |նմուշում: |
| | | | | | |Հետազոտու- |
| | | | | | |թյունը |
| | | | | | |կատարում են |
| | | | | | |ձվի դեղնուցի|
| | | | | | |նկատմամբ: |
|___________|_______|______|__________|_________|________|____________|
|Ձվեր Ա դասի|5x10(3)| 0,01| -- | -- |125 * |Չի |
|I տեսակի | | | | | |թույլատրվում|
|(սեղանի) | | | | | |25 գ զանգված|
| | | | | | |ունեցող 5 |
| | | | | | |նմուշում: |
| | | | | | |Հետազոտու- |
| | | | | | |թյունը |
| | | | | | |կատարում են |
| | | | | | |ձվի դեղնուցի|
| | | | | | |նկատմամբ: |
|___________|_______|______|__________|_________|________|____________|
|Ձվամթերք |1x10(5)| 0,1| 1,0| 1,0| 25 | |
|հեղուկ | | | | | | |
|սառեցված, | | | | | | |
|մելանժ, | | | | | | |
|սպիտակուց, | | | | | | |
|դեղնուց | | | | | | |
|___________|_______|______|__________|_________|________|____________|
|Ձվամթերք` |5x10(4)| 0,1| 1,0| 1,0| 25 | |
|չոր (ձվի | | | | | | |
|փոշի) | | | | | | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ N 2
._________________________________________________________________.
|Մթերքի անվանումը |Ցուցանիշները |Թույլատրելի |Ծանոթություն|
| | |մակարդակներ, | |
| | |մգ/կգ, ոչ ավելի | |
|__________________|_________________________________|____________|
|Ա դասի ձվեր | Թունավոր տարրեր | |
|(«Էքստրա» և I |_________________________________| |
|տեսակի), ձվամթերք |կապար | 0,3 | |
|հեղուկ |_______________|_________________| |
| |արսեն | 0.1 | |
| |_______________|_________________| |
| |կադմիում | 0,01 | |
| |_______________|_________________| |
| |սնդիկ | 0,02 | |
| |_________________________________|____________|
| | Ռադիոնուկլիդներ | |
| |_________________________________|____________|
| |Ցեզիում-137 | 80 |Բկ/կգ |
| |_______________|_________________|____________|
| |Ստրոնցիում-90 | 50 |Բկ/կգ |
._________________________________________________________________.
Աղյուսակ N 3
._________________________________________________________________.
|Մթերքի անվանումը |Ցուցանիշները |Թույլատրելի |Ծանոթություն|
| | |մակարդակներ, | |
| | |մգ/կգ, ոչ ավելի | |
|__________________|_________________________________|____________|
|Ձվամթերք` չոր | Թունավոր տարրեր | |
|(ձվի փոշի) |_________________________________| |
| |կապար | 3 | |
| |_______________|_________________| |
| |արսեն | 0.6 | |
| |_______________|_________________| |
| |կադմիում | 0,1 | |
| |_______________|_________________| |
| |սնդիկ | 0,1 | |
| |_________________________________|____________|
| | Ռադիոնուկլիդներ | |
| |_________________________________|____________|
| |Ցեզիում-137 | 80 |Բկ/կգ |
| |_______________|_________________|____________|
| |Ստրոնցիում-90 | 50 |Բկ/կգ |
._________________________________________________________________.
18. Ձվերի և ձվամթերքի մեջ հակաբիոտիկների, սուլֆանիլամիդների և անասնաբուժական այլ դեղամիջոցների պարունակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշմամբ սահմանված թույլատրելի քանակները, հակակոկցիդիոզային դեղամիջոցների պարունակությունը` N 4, իսկ պեստիցիդների մնացորդային քանակները` N 5 աղյուսակներում տրված մնացորդային քանակները:
Աղյուսակ N 4
._____________________________________________________________________.
|Մթերքի անվանումը |Ցուցանիշները |Թույլատրելի |Ծանոթություն |
| | |մակարդակը, | |
| | |մկգ/կգ | |
|____________________|_______________|____________|___________________|
|Ձվեր Ա և Բ դասերի, |Դիկլազուրիլ | 2 | |
|ձվամթերք | | | |
|____________________|_______________|____________|___________________|
| |Նիկարբազին | 100 |Որպես N,N'-բիս |
| | | |(4-նիտրոֆենիլ) |
| | | |միզանյութ |
|____________________|_______________|____________|___________________|
| |Ամպրոլիում | 1000 | |
|____________________|_______________|____________|___________________|
| |Ռոբենիդին | 25 |Ռոբենիդինի |
| | | |հիդրոքլորիդ |
|____________________|_______________|____________|___________________|
| |Նարազին | 2 | |
|____________________|_______________|____________|___________________|
| |Մադուրոմիցին | 2 | |
|____________________|_______________|____________|___________________|
| |Սալինոմիցին | 3 |Սալինոմիցինի |
| | | |հիդրոկարբոնատ |
|____________________|_______________|____________|___________________|
| |Հալոֆուգինոն | 6 | |
|____________________|_______________|____________|___________________|
| |Դեկոկվինաթ | 20 | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ N 5
._____________________________________________________________________.
|Մթերքի անվանումը |Ցուցանիշները |Թույլատրելի |Ծանոթություն |
| | |մակարդակը, | |
| | |մգ/կգ | |
|____________________|____________________|____________|______________|
|Ձվեր Ա և Բ դասերի, |Հեքսաքլորցիկլոհեքսան| 0,1 | |
|ձվամթերք |և դրա ածանցյալները | | |
|____________________|____________________|____________|______________|
| |ԴԴՏ և դրա | 0,1 | |
| |մետաբոլթլները | | |
|____________________|____________________|____________|______________|
| |Դիոքսիններ | 0,000003 |Ճարպի |
| | | |հաշվարկով |
._____________________________________________________________________.
19. Ձվերի մեջ կաթնաթթվի պարունակությունը չպետք է գերազանցի 1 գ/կգ` չոր նյութի հաշվարկով:
20. Ձվերի և ձվամթերքի մեջ ռադիոնուկլիդների, անասնաբուժական դեղամիջոցների և պեստիցիդների պարունակության նկատմամբ հսկողության պարբերականությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշմամբ սահմանված կարգով:
V. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Թռչնաբուծական տնտեսություններում հավերի կերակրման համար օգտագործվող կերը պետք է համապատասխանի «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
22. Արգելվում է գենետիկորեն ձևափոխված հավերից ստացված ձվերը դասել որպես «Էքստրա» տեսակի, իսկ դրանցից ստացված ձվամթերքի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն` գենետիկորեն ձևափոխված լինելու մասին:
23. Թռչնաբուծական տնտեսություններում ձվերը տեսակավորում են հավերի ածելուց հետո մեկ օրվա ընթացքում:
24. Ձվամթերք արտադրող ձեռնարկությունների ներարտադրական տարածքների հատակագծումը և սարքավորումներով հագեցվածությունը պետք է ապահովվի հետևյալ գործողությունների առանձնացումը`
1) աղտոտված ձվերի լվացումը, չորացումը և ախտահանումը, եթե հաստատության կողմից իրականացվում են նման գործողություններ.
2) ձվերի ջարդումը, դրանց պարունակության հավաքումը և կճեպի մասերի, ենթակճեպային թաղանթի հեռացումը:
25. Ձվամթերք արտադրող կազմակերպությունում որպես հումք պետք է օգտագործվեն միայն մաքուր և չոր ձվերը, որոնք անհրաժեշտ է ջարդել ապահովելով աղտոտումը նվազագույնի հասցնելու պայմաններ: Ճաքած ձվերը պետք է հնարավորինս արագ ենթարկվեն մշակման:
26. Ջարդելուց հետո հեղուկ ձվամթերքը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ենթարկվի մանրակրկիտ վերամշակման` մանրէաբանական ռիսկերը բացառելու կամ մինչև թույլատրելի սահմանը նվազեցնելու համար:
27. Մշակված ձվամթերքում ձվերի կճեպի մնացորդների, ձվի թաղանթի և ցանկացած այլ մասնիկների քանակը չպետք է գերազանցի ձվամթերքի 100 մգ/կգ-ը:
28. Եթե վերամշակումը չի իրականացվելու ձվի ջարդելուց անմիջապես հետո, ապա հեղուկ ձվամթերքը պետք է պահվի սառեցված վիճակում կամ 40 C չգերազանցող ջերմաստիճանի պայմաններում, բայց ոչ ավելի, քան 48 ժամ:
29. Ձվերի մշակման և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 885-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան:
VI. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
30. Ձվերի և ձվամթերքի տարաներին, փաթեթավորող նյութերին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 679-Ն և 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1282-Ն որոշումներով սահմանված պահանջներին:
31. Ձվերը փաթեթավորվում են առանձին` ըստ տեսակների և կարգերի:
32. Ձվերի տարան, փաթեթավորող նյութերը (գոգավոր միջադիրները) և ամրացվող միջոցները պետք է լինեն մաքուր, չոր, առանց կողմնակի հոտերի և մեխանիկական վնասվածքների, պահման և փոխադրման ընթացքում ապահովեն ձվի կճեպի ամբողջականությունը, որակը, ապրանքային տեսքը և անվտանգությունը:
33. Ձվերի և ձվամթերքի մակնշման նյութերը և միջոցները չպետք է ազդեն մթերքի անվտանգության և որակի վրա: Մակնշումը պետք է լինի հայերենով կամ հայերեն և այլ լեզուներով` ըստ մատակարարման պայմանագրի, պարզ, հստակ ու ընթեռնելի, իսկ տառերի ու թվերի բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս:
34. Չփաթեթավորված ձվերի կամ ստվարաթղթե պալարային տուփերում և միջադիրներում տեղադրված ձվի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, սույն կանոնակարգի N 4 աղյուսակում սահմանված քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը:
i
35. Ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրայի մակնշումը պետք է ներառի`
1) արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.
2) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).
3) ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը.
4) ձվերի տեսակը և կարգը (կարգին համապատասխանող ծածկագիրը).
5) ձվերի քանակը մեկ փաթեթվածքում.
6) արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները.
7) ձվերի տեսակավորման ամսաթիվը.
8) տեղեկություն համապատասխանության գնահատման մասին:
(35-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
36. Ձվամթերքի մակնշումը լրացուցիչ պարունակում է նաև`
1) ֆիզիկական վիճակի մասին տվյալներ (հեղուկ, չոր, սառեցված, պաստերիզացված և այլն).
2) օգտագործման վերաբերյալ հատուկ ցուցումներ:
37. Պիտակը պետք է տեղադրվի սպառողական տարայի այն մասում, որ տարայի բացման ժամանակ չառաջացնի դրա ամբողջականության խախտում: Չի թույլատրվում գիտականորեն չհիմնավորված բնույթ ունեցող տեղեկատվության տեղադրումը սպառողական տարայի վրա զետեղված մականշվածքում:
38. Ձվերի և ձվամթերքի փոխադրական տարայի վրա պետք է կատարվեն զգուշացնող նշումներ` օրինակ` «Պաշտպանել տեղումներից», «Փխրուն է», «Շուտ փչացող բեռ»:
VII. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՄԱՆՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
39. Չի թույլատրվում սուր հոտավետ նյութերի հետ համատեղ կամ հարևանությամբ ձվերի և ձվամթերքի պահումը: Պահման գործընթացն իրականացվում է արտադրանքի անվտանգության և որակական ցուցանիշների պահպանումն ապահովող ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում:
40. Օդի ջերմաստիճանի 0o-20o C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում Ա դասի «Էքստրա» տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի: Բ դասի ձվերը պետք է պահել 5o C-ից մինչև 20o C օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 0o C -ից մինչև 5o C ջերմաստիճանում պահելու դեպքում:
41. Ձվերի և ձվամթերքի պահման ու փոխադրման գործընթացների ժամանակ պետք է ապահովել անփոփոխ ջերմաստիճանային պայմաններ, որոնք առավելագույնս կնպաստեն արտադրանքի հիգիենիկ հատկությունների պահպանմանը: Ձվերի փոխադրման ժամանակ ջերմաստիճանային ռեժիմի պահպանման նկատմամբ պետք է իրականացվի հսկողություն:
42. Արգելվում է ապասառեցված կամ ձնային և սառցային զանգվածով ծածկված փաթեթավորված ձվերի առաքումը:
43. Փոխադրական տարան (ստվարաթղթե և պլաստմասսե արկղերը) և փոխադրամիջոցները, որոնք նախատեսված են ձվերի և ձվամթերքի փոխադրման համար, պետք է ապահովվեն դրանց պահպանումը և պաշտպանեն շրջակա միջավայրի անբարենպաստ ֆիզիկական ազդեցություններից (մթնոլորտային տեղումներ, արևի ուղիղ ճառագայթներ և այլն):
44. Յուրաքանչյուր փոխադրումից հետո փոխադրական տարան ու փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման (լվացման և ախտահանման):
VIII. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ
45. Արտադրողը պետք է ապահովի ձվերի և ձվամթերքի իսկությունը` կեղծված ձվերի արտադրությունը և շրջանառությունը սպառողական շուկայում կանխելու համար:
46. Ձվերի և ձվամթերքի իսկությունն ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերով, սույն տեխնիկական կանոնակարգի 29-րդ կետում նշված իրավական ակտին համապատասխանող ձվերի և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական հրահանգով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությամբ:
47. Ձվերի և ձվամթերքի հետագծելիությունը պետք է ապահովվի արտադրանքի տվյալ խմբաքանակի շրջանառության բոլոր փուլերում` նախնական արտադրությունից մինչև սպառումը, փաստաթղթային նույնականացմամբ:
IX. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
48. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ձվերի պիտանիության ժամկետները լրանալուց հետո «Էքստրա» տեսակի ձվերն իրացման համար ինքնաբերաբար վերակարգավորվում են I տեսակի: I տեսակի ձվերը, պիտանիության ժամկետները լրանալուց հետո, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:
49. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող ձվերը և ձվամթերքը ենթակա են շուկայից հետկանչման, օգտահանման կամ ոչնչացման` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշմամբ սահմանված կարգով:
X. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ
50. Ձվերի և ձվամթերքի նույնականացումն իրականացվում է դրանց արտադրության, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում:
51. Նույնականացումն իրականացնում են`
i
1) գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.
2) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելու ընթացքում.
3) այլ մարմինները և կազմակերպությունները` նախաձեռնության կարգով ձվերի և ձվամթերքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:
(51-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
52. Նույնականացման համար կիրառվում է ձվերի և ձվամթերքի փաստաթղթային փորձաքննության և լաբորատոր փորձարկման եղանակները:
53. Փաստաթղթային փորձաքննության եղանակով նույնականացում իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն չփաթեթավորված ձվերի յուրաքանչյուր միավորի, իսկ փաթեթավորված ձվերի և ձվամթերքի դեպքում` փաթեթվածքի կամ սպառողական և փոխադրական տարաների վրա անմիջապես կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությանը:
54. Լաբորատոր փորձարկման եղանակով նույնականացման դեպքում կատարվում է`
1) ձվերի տեսակի և ձվամթերքի նույնականացում.
2) ձվերի` ըստ կարգերի նույնականացում:
55. Ըստ տեսակի ձվերի նույնականացման ցուցանիշները սահմանված են N 5 աղյուսակում`
Աղյուսակ N 5
._____________________________________________________________________.
|Մթերքի տեսակը, | Բնութագիրը |
|դասը |_____________________________________________________|
| |Օդախցիկը և |Դեղնուցը |Սպիտակուցը |Կեղևի |
| |դրա բարձրու-| | |վիճակը |
| |թյունը | | | |
|_______________|____________|_____________|_____________|____________|
|Ա դասի «Էքստրա»|Անշարժ, |Կայուն, հազիվ|Խիտ, կազմում |Ծածկաշերտն |
|տեսակի (դիետիկ)|բարձրու- |նշմարելի, |է մեկ ամբող- |առկա է, որի |
| |թյունը 4 |անտեսանելի |ջականություն,|շնորհիվ |
| |մմ-ից ոչ |եզրագծերով, |զբաղեցնում է |կեղևը |
| |ավելի |գրավում է |ձվի պարունա- |ստանում է |
| | |կենտրոնական |կության |փայլուն տեսք|
| | |դիրք և չի |մեծ մասը | |
| | |տեղաշարժվում,| | |
| | |դեղնուցի | | |
| | |թաղանթը պինդ | | |
| | |և ամբողջական| | |
|_______________|____________|_____________|_____________|____________|
|Ա դասի I տեսակի|Անշարժ |Կայուն, քիչ |Խիտ, բաց |Ծածկաշերտը |
|(սեղանի) |(թույլա- |նշմարելի, |գույնի, |կարող է |
| |տրվում է |կարող է |թափանցիկ, |բացակայել |
| |որոշ շարժու-|թեթևակի |կարող է |կամ լինել |
| |նություն), |տեղաշարժվել, |կազմված |ամբողջակա- |
| |բարձրու- |թույլատրվում |լինել |նության |
| |թյունը 7 |է ոչ մեծ |առանձին |խախտումով |
| |մմ-ից ոչ |տեղաշարժ |մասերից | |
| |ավելի, |կենտրոնական | | |
| |սառնարանում |դիրքից, | | |
| |պահվող ձվերի|դեղնուցի | | |
| |համար` 9 |թաղանթը | | |
| |մմ-ից ոչ |թույլ է և | | |
| |ավելի |կարող է | | |
| | |պատռվել ձվի | | |
| | |պարունակու- | | |
| | |թյունը | | |
| | |դատարկելու | | |
| | |ժամանակ | | |
|_______________|____________|_____________|_____________|____________|
|Բ դասի |Թույլատրվում|Տեսանելի, քիչ|Կիսաթափանցիկ |Նորմալ |
| |է շարժունու-|սեղմված, | |տեսքով, |
| |թյուն մինչև |շարժուն | |չվնասված, |
| |ձվի երկարու-| | |թույլատրվում|
| |թյան կեսի | | |է քիչ |
| |չափով, | | |կեղտոտվածու-|
| |բարձրու- | | |թյուն և |
| |թյունը` 9 | | |աննշան |
| |մմ-ից ոչ | | |ձևափոխում |
| |ավելի | | | |
._____________________________________________________________________.
56. Նույնականացման համար անհրաժեշտ ձվերի առանձին քաշային կարգերի ցուցանիշները սահմանված են N 6 աղյուսակում`
Աղյուսակ N 6
._______________________________________________________.
|Քաշի |Կարգը |Մեկ ձվի |100 ձվի |360 ձվի |
|ծածկագիրը| |քաշը, գ |քաշը կգ,|քաշը կգ, |
| | | |ոչ պակաս|ոչ պակաս |
|_________|_____________|____________|________|_________|
|03 |Շատ խոշոր |>=73 | 7,3 |26,64 |
| |(XL) | | | |
|_________|_____________|____________|________|_________|
|02 |Խոշոր (L) |>=63 և <73 |="" 6,3="" |23,04="">73>
| | | | | |
|_________|_____________|____________|________|_________|
|01 |Միջակ (M) |>=53 և <63 |="" 5,3="" |19,44="">63>
|_________|_____________|____________|__________________|
|0 |Մանր (S) |>=44 և <53 |նվազագույն="">53>
|_________|_____________|____________|բացակայում է |
|00 |Շատ մանր (SS)|<=44 |="">=44>
._______________________________________________________.
57. Ձվերի և ձվամթերքի կեղծման վերաբերյալ հիմքերի առկայության դեպքում պետք է իրականացնել փաստաթղթային փորձաքննություն և լաբորատոր փորձարկում սույն տեխնիկական կանոնակարգով տվյալ տեսակի ձվերի համար սահմանված պահանջներին համապատասխան:
58. Ձվերի և ձվամթերքի նույնականացման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է ներառի`
1) անվանումը.
2) արտադրողի (մատակարարի) մասին տեղեկատվությունը.
3) արտադրության, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը.
4) փորձարկման արդյունքները (դրանց իրականացման դեպքում), այդ թվում` զգայորոշման ցուցանիշները.
5) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի ծավալը (զանգվածը) և փոխադրման տարայում սպառողական տարաների քանակը.
6) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի կամ մատակարարման պայմանագրի նշագիրը (անվանումը).
7) խմբաքանակի համարը.
8) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:
XI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
i
59. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ձվի և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:
(59-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
60-65. (60-65-րդ կետերն ուժը կորցրել են 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
i
XII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
i
66. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(66-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)