Սեղմել Esc փակելու համար:
{18.06.2016 - 01.01.2018} ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{18.06.2016 - 01.01.2018} ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.06.2016  -ից մինչեւ   01.01.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

18.06.2016 - 01.01.2018

(ուժը կորցնելու է 01.01.18 թվականից, բացառությամբ այդ օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետի, որը գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք)

010.0245.271206

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների (այսուհետ` վճար) դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Վնասակար նյութերն օդային ավազան արտանետելու համար բնապահպանական վճարների դրույքաչափերն են`

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`

    փոշի                                             1 800 դրամ

    ածխածնի մոնօքսիդ                                 240 դրամ

ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի)  14 800 դրամ

    ծծմբային անհիդրիդ                                1 800 դրամ

    քլոր                                             12 000 դրամ

    քլորոպրեն                                        90 000 դրամ.

 

բ) սույն մասի «ա» կետում նշված վնասակար նյութերից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան փաստացի արտանետված մթնոլորտային օդն աղտոտող մյուս բոլոր այն նյութերը, որոնց մասով արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված արտանետումների ծավալը, կամ որոնց մասով հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների գծով բացակայում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունները:

Սույն կետում նշված մթնոլորտային օդն աղտոտող բոլոր նյութերի համար վճարի դրույքաչափը (Դ օդ) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Դ օդ = 900 դրամ/ ՍԹԿ

 

որտեղ ՍԹԿ-ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա).

գ) Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման ամրակայված աղբյուրներ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սույն մասի «ա» կետում նշված և (կամ) «բ» կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերն ավելացվում են 1.5 անգամ.

դ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Մ և Ն ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց խմբերի և ենթախմբերի`

 

._________________________________________________________________________.

|Ավտոտրանսպորտային|    Ավտոտրանսպորտային միջոցի ենթախումբը       |Դրույքա-|

|  միջոցի խումբը  |                                              |չափը    |

|                 |                                              |(դրամ)  |

|_________________|______________________________________________|________|

|Մարդատար` Մ      |Մ1` ուղևորների  փոխադրման համար նախատեսված    |2 500   |

|                 |թեթև  մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ,    |        |

|                 |որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ոչ ավելի|        |

|                 |նստատեղ                                       |        |

|                 |______________________________________________|________|

|                 |Մ2` ուղևորների  փոխադրման համար նախատեսված    |5 000   |

|                 |ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման     |        |

|                 |շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի |        |

|                 |տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և  որոնց     |        |

|                 |առավելագույն զանգվածը չի գերազանցում 5 տոննան |        |

|                 |______________________________________________|________|

|                 |Մ3` ուղևորների  փոխադրման համար նախատեսված    |10 000  |

|                 |ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման     |        |

|                 |շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի |        |

|                 |տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և  որոնց     |        |

|                 |առավելագույն զանգվածը գերազանցում է 5 տոննան  |        |

|_________________|______________________________________________|________|

|Բեռնատար` Ն      |Ն1` բեռների փոխադրման համար նախատեսված        |5 000   |

|                 |ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն|        |

|                 |զանգվածը չի գերազանցում 3,5 տոննան            |        |

|                 |______________________________________________|________|

|                 |Ն2` բեռների փոխադրման համար նախատեսված` 3,5   |10 000  |

|                 |տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա   |        |

|                 |առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային|        |

|                 |միջոցներ                                      |        |

|                 |______________________________________________|________|

|                 |Ն3` բեռների փոխադրման համար նախատեսված` 12    |15 000. |

|                 |տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող   |        |

|                 |ավտոտրանսպորտային միջոցներ                    |        |

._________________________________________________________________________.

 

ե) սույն մասի «դ» կետում նշված դրույքաչափերի վրա կիրառվում են հետևյալ բազմապատիկ գործակիցները`

 

._________________________________________________________________________.

|բենզինային շարժիչով մինչև  1986 թվականի հոկտեմբերի 1-ը արտադրված |1.2    |

|ավտոտրանսպորտային միջոցների համար                                |       |

|_________________________________________________________________|_______|

|բենզինային շարժիչով չեզոքացման համակարգ չունեցող 1986 թվականի    |1.0    |

|հոկտեմբերի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |       |

|_________________________________________________________________|_______|

|բենզինային շարժիչով երկբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող      |0.3    |

|ավտոտրանսպորտային միջոցների համար                                |       |

|_________________________________________________________________|_______|

|բենզինային շարժիչով եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող      |0.15   |

|ավտոտրանսպորտային միջոցների համար                                |       |

|_________________________________________________________________|_______|

|դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների համար             |1.0    |

|_________________________________________________________________|_______|

|գազային շարժիչով մինչև  2000 թվականի հուլիսի 1-ը արտադրված       |0.5    |

|ավտոտրանսպորտային միջոցների համար                                |       |

|_________________________________________________________________|_______|

|գազային շարժիչով 2000 թվականի հուլիսի 1-ից հետո արտադրված        |0.35.  |

|ավտոտրանսպորտային միջոցների համար                                |       |

._________________________________________________________________________.

 

զ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Տ ենթախմբի մեքենաներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`

 

    մինչև  50Ձ         10 x Ձ դրամ

    50-80Ձ             20 x Ձ դրամ

    81-100Ձ            30 x Ձ դրամ

    101-150Ձ           40 x Ձ դրամ

    151-200Ձ           50 x Ձ դրամ

    201-250Ձ           60 x Ձ դրամ

    251-300Ձ           70 x Ձ դրամ

    300Ձ-ից ավելի      100 x Ձ դրամ

 

որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.

է) այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց տեսակի և բեռնատարողության`

 

._________________________________________________________________________.

|Ծածկագիրը`      |Ավտոտրանսպորտային   |          Դրույքաչափը (դրամ)       |

|ըստ արտաքին     |միջոցի նկարագիրը    |___________________________________|

|տնտեսական       |                    |Հայաստանի Հանրապետության տարածքում |

|գործունեության  |                    |շահագործվող ավտոտրանսպորտային      |

|ապրանքային      |                    |միջոցների բանած գազերում վնասակար  |

|անվանացանկի     |                    |նյութերի (ածխածնի օքսիդի,          |

|                |                    |ածխաջրածինների, ծխայնության)       |

|                |                    |պարունակության սահմանային          |

|                |                    |թույլատրելի                        |

|                |                    |___________________________________|

|                |                    |նորմաների      |նորմաների          |

|                |                    |սահմաններում   |սահմաններից ավելի` |

|                |                    |կատարվող       |վերոգրյալ նյութերից|

|                |                    |արտանետումների |առնվազն մեկի գծով  |

|                |                    |դեպքում        |արտանետումների     |

|                |                    |               |դեպքում            |

|________________|____________________|_______________|___________________|

|8703 21-8703 33 |մարդատար            |3 750          |7 500              |

|                |ավտոմեքենաներ`      |               |                   |

|                |նախատեսված մինչև    |               |                   |

|                |10 մարդ (ներառյալ`  |               |                   |

|                |վարորդը) տեղափոխելու|               |                   |

|                |համար               |               |                   |

|________________|____________________|_______________|___________________|

|8702            |մարդատար            |10 000         |20 000             |

|                |ավտոմեքենաներ`      |               |                   |

|                |նախատեսված 10 և     |               |                   |

|                |ավելի մարդ (ներառյալ|               |                   |

|                |վարորդը) տեղափոխելու|               |                   |

|                |համար, բացառությամբ |               |                   |

|                |8702 90 90 ծածկագրով|               |                   |

|                |դասակարգվող         |               |                   |

|                |տրանսպորտային       |               |                   |

|                |միջոցների           |               |                   |

|________________|____________________|_______________|___________________|

|8704 21         |բեռների փոխադրման   |5 000          |10 000             |

|8704 31         |համար` 5 տոննայից ոչ|               |                   |

|                |ավելի առավելագույն  |               |                   |

|                |զանգվածով շարժիչավոր|               |                   |

|                |տրանսպորտային       |               |                   |

|                |միջոցներ            |               |                   |

|________________|____________________|_______________|___________________|

|8704 22         |բեռների փոխադրման   |10 000         |20 000             |

|8704 32         |համար` 5 տոննայից   |               |                   |

|                |ավելի, բայց ոչ      |               |                   |

|                |ավելի, քան 20 տոննա |               |                   |

|                |առավելագույն        |               |                   |

|                |զանգվածով շարժիչավոր|               |                   |

|                |տրանսպորտային       |               |                   |

|                |միջոցներ            |               |                   |

|________________|____________________|_______________|___________________|

|8704 23         |բեռների փոխադրման   |15 000         |30 000:            |

|                |համար` 20 տոննայից  |               |                   |

|                |ավելի առավելագույն  |               |                   |

|                |զանգվածով շարժիչավոր|               |                   |

|                |տրանսպորտային       |               |                   |

|                |միջոցներ            |               |                   |

._________________________________________________________________________.

 

2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց վճարի դրույքաչափերն են`

    ա) կախված նյութեր                        5 300 դրամ

    ազոտ ամոնիակային                         5 100 դրամ

    թթվածնի կենսաբանական պահանջ              18 400 դրամ

    նավթամթերք                               204 600 դրամ

    պղինձ                                    1 023 900 դրամ

    ցինկ                                     1 023 900 դրամ

    սուլֆատներ                               100 դրամ

    քլորիդներ                                30 դրամ

    նիտրիտներ                                511 500 դրամ

    նիտրատներ                                1100 դրամ

    ընդհանուր ֆոսֆոր                         40 000 դրամ

    դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր      102 300 դրամ

    ծանր մետաղների աղեր                      511 500 դրամ

    ցիան և  ցիանի միացություններ             511 500 դրամ.

 

բ) սույն մասի «ա» կետում նշված վնասակար նյութերից և միացություններից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում ջրային ավազան փաստացի արտանետված մյուս բոլոր այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով սահմանված կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները, կամ բացակայում են արտահոսքի գծով ջրօգտագործման թույլտվությունները կամ ջրօգտագործման թույլտվություններով չեն սահմանված թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալներ:

Սույն կետում նշված բոլոր վնասակար նյութերի և միացությունների համար վճարի դրույքաչափը (Դ ջուր) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Դ ջուր = 10 000 դրամ/ ՍԹԿ ձկն

 

որտեղ ՍԹԿ ձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է.

գ) Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) սույն մասի «ա» կետում նշված և (կամ) «բ» կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերը կրկնապատկվում են:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են`

ա) հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար`

 

._________________________________________________________________________.

|առաջին դասի վտանգավորության թափոններ                    |48 000 դրամ     |

|________________________________________________________|________________|

|երկրորդ դասի վտանգավորության թափոններ                   |24 000 դրամ     |

|________________________________________________________|________________|

|երրորդ դասի վտանգավորության թափոններ                    |4 800 դրամ      |

|________________________________________________________|________________|

|չորրորդ դասի վտանգավորության թափոններ                   |1 500 դրամ      |

|________________________________________________________|________________|

|ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող  |600 դրամ        |

|իրավաբանական անձանց կողմից տեղադրվող և  հողածածկույթի   |                |

|քանդման ու շինարարության հետևանքով  առաջացած ոչ         |                |

|վտանգավոր թափոնների)                                    |                |

|________________________________________________________|________________|

|լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող |0 դրամ          |

|ոչ վտանգավոր թափոններ                                   |                |

|________________________________________________________|________________|

|հողածածկույթի քանդման և  շինարարության հետևանքով        |60 դրամ.        |

|առաջացած ոչ վտանգավոր թափոններ                          |                |

._________________________________________________________________________.

 

բ) արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար`

 

._________________________________________________________________________.

|                                   | Դրույքաչափը` ըստ տեղադրման          |

|                                   | ժամանակահատվածի (դրամ)              |

|                                   |_____________________________________|

|                                   |թափոնների   |թափոնների    |թափոնների |

|                                   |առաջացման   |առաջացման    |առաջացման |

|                                   |պահից       |պահից        |պահից     |

|                                   |հաշվարկած   |հաշվարկած    |հաշվարկած |

|                                   |մինչև  մեկ  |մեկ տարուց   |երեք      |

|                                   |տարի պահման |մինչև  երեք  |տարուց    |

|                                   |դեպքում     |տարի ներառյալ|ավելի     |

|                                   |(տեխնոլոգիա-|պահման       |պահման    |

|                                   |կան փուլ,   |դեպքում      |դեպքում   |

|                                   |կուտակում)  |             |          |

|___________________________________|____________|_____________|__________|

|առաջին դասի վտանգավորության        |0           |16 000       |48 000    |

|թափոններ                           |            |             |          |

|___________________________________|____________|_____________|__________|

|երկրորդ դասի վտանգավորության       |0           |8 000        |24 000    |

|թափոններ                           |            |             |          |

|___________________________________|____________|_____________|__________|

|երրորդ դասի վտանգավորության        |0           |1 600        |4 800     |

|թափոններ                           |            |             |          |

|___________________________________|____________|_____________|__________|

|չորրորդ դասի վտանգավորության       |0           |500          |1 500     |

|թափոններ                           |            |             |          |

|___________________________________|____________|_____________|__________|

|ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ|0           |200          |600       |

|լեռնաարդյունահանող իրավաբանական    |            |             |          |

|անձանց կողմից տեղադրվող ոչ         |            |             |          |

|վտանգավոր թափոնների)               |            |             |          |

._________________________________________________________________________.

 

i
ՀՈԴՎԱԾ 4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերն են`

 

._________________________________________________________________________.

|Ծածկագիրը`    |     Ապրանքի համառոտ անվանումը    |    Դրույքաչափը        |

|ըստ արտաքին   |                                  |_______________________|

|տնտեսական     |                                  |Հայաստանի  |Հայաստանի  |

|գործունեության|                                  |Հանրապետու-|Հանրապետու-|

|ապրանքային    |                                  |թյուն      |թյունում   |

|անվանացանկի   |                                  |ներմուծվող |արտադրվող  |

|              |                                  |ապրանքների |և  իրացվող |

|              |                                  |համար`     |ապրանքների |

|              |                                  |ապրանքի    |համար`     |

|              |                                  |մաքսային   |դրանց      |

|              |                                  |արժեքի     |իրացման    |

|              |                                  |նկատմամբ,  |շրջանառու- |

|              |                                  |տոկոսով    |թյան       |

|              |                                  |           |նկատմամբ,  |

|              |                                  |           |տոկոսով    |

|______________|__________________________________|___________|___________|

|2707          |հանքային յուղեր, հում նավթ և  հում|2.0        |2.0        |

|2709 00       |նավթամթերք, նավթ և  նավթամթերք,   |           |           |

|2710          |վառելիքաքսուքային նյութեր,        |           |           |

|2713          |մայթաձյութ և  ասֆալտ              |           |           |

|2714 90 000   |(բացառությամբ` 2710 11 410,       |           |           |

|2715 00 000   |2710 11 450, 2710 11 490          |           |           |

|              |ծածկագրերով դասակարգվող բենզինի,  |           |           |

|              |2710 19 930 ծածկագրով դասակարգվող |           |           |

|              |էլեկտրական մեկուսիչ յուղերի և     |           |           |

|              |2710 91 000, 2710 99 000          |           |           |

|              |ծածկագրերով դասակարգվող           |           |           |

|              |օգտագործված նավթամթերքի)          |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|2710 19 930   |էլեկտրական մեկուսիչ               |3.0        |3.0        |

|2710 91 000   |յուղեր,                           |           |           |

|2710 99 000   |օգտագործված նավթամթերք            |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|2903 41 000   |ֆտորեռաքլորմեթան (ֆրեոն-11),      |2.0        |2.0        |

|              |[CFCl3]                           |           |           |

|2903 42 000   |երկֆտորերկքլորմեթան (ֆրեոն-12),   |           |           |

|              |[CF2Cl2]                          |           |           |

|2903 43 000   |եռֆտորեռաքլորէթան (ֆրեոն-113),    |           |           |

|              |[C2F3Cl3]                         |           |           |

|2903 44 100   |քառաֆտորերկքլորէթան (ֆրեոն-114),  |           |           |

|              |[C2F4Cl2]                         |           |           |

|2903 44 900   |հինգֆտորքլորէթան (ֆրեոն-115)      |           |           |

|              |[C2F5Cl]                          |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|2903 46 100   |երկֆտորբրոմքլորմեթան (հալոն-1211) |2.0        |2.0        |

|              |[CF2BrCl]                         |           |           |

|2903 46 200   |եռֆտորբրոմմեթան (հալոն-1301)      |           |           |

|              |[CF3Br]                           |           |           |

|2903 46 900   |քառֆտորերկբրոմէթան (հալոն-2402)   |           |           |

|              |[C2F4Br2]                         |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|3215 11 000   |տպագրական ներկ                    |3.0        |3.0        |

|3215 19 000   |                                  |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|3402          |լվացող նյութեր                    |0.5        |0.5        |

|______________|__________________________________|___________|___________|

|3701          |կինո-ֆոտո ժապավեններ              |0.8        |0.8        |

|3702          |                                  |           |           |

|3704 00 100   |                                  |           |           |

|3705          |                                  |           |           |

|3706          |                                  |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|3819 00 000   |արգելակման հեղուկներ              |2.0        |2.0        |

|______________|__________________________________|___________|___________|

|3820 00 000   |հակասառեցնող և  հակասառցապատող    |2.0        |2.0        |

|              |հեղուկներ պատրաստի                |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|3923          |պլաստմասսայից արտադրանք           |2.0        |2.0        |

|3925 10 000   |ապրանքների փաթեթավորման և         |           |           |

|              |տեղափոխման համար, 300 լ ծավալից   |           |           |

|              |ավելի ցիստերններ, բաքեր և         |           |           |

|              |համանման տարողություններ          |           |           |

|              |պլաստմասսայից                     |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|4011          |անվադողեր                         |1.0        |1.0        |

|4012          |                                  |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|4013          |ռետինե օդախցիկներ                 |1.0        |1.0        |

|______________|__________________________________|___________|___________|

|6811          |արտադրանք ասբեստից,               |3.0        |3.0        |

|6812          |ֆրիկցիոն նյութեր, (բացառությամբ   |           |           |

|6813          |6813 10 100 և  6813 90 100        |           |           |

|              |ծածկագրերով դասակարգվող           |           |           |

|              |ապրանքների)                       |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|7019          |ապակյա մանրաթել                   |0.8        |0.8        |

|______________|__________________________________|___________|___________|

|78            |կապար և  կապարից պատրաստված       |3.0        |3.0        |

|              |արտադրանք                         |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8311 10       |էլեկտրոդներ                       |1.5        |1.5        |

|______________|__________________________________|___________|___________|

|8421 23       |ներքին այրման շարժիչների յուղի կամ|1.0        |1.0        |

|              |վառելիքի ֆիլտրեր (բացառությամբ    |           |           |

|              |8421 23 100 ծածկագրով դասակարգվող |           |           |

|              |ապրանքների)                       |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8506 30       |առաջնային մարտկոցներ              |1.5        |1.5        |

|              |սնդիկ-օքսիդային                   |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8506 40       |առաջնային մարտկոցներ              |1.5        |1.5        |

|              |արծաթ-օքսիդային                   |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8506 80       |առաջնային մարտկոցներ այլ          |1.5        |1.5        |

|______________|__________________________________|___________|___________|

|8507 10       |մարտկոցներ կապարային (բացառությամբ|3.0        |3.0        |

|8507 20       |8507 10 100 և  8507 20 100        |           |           |

|              |ծածկագրերով դասակարգվող           |           |           |

|              |ապրանքների)                       |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8507 30       |մարտկոցներ կադմիում-նիկելային,    |2.0        |2.0        |

|8507 80       |մարտկոցներ այլ (բացառությամբ      |           |           |

|              |8507 30 100 և  8507 80 100        |           |           |

|              |ծածկագրերով դասակարգվող           |           |           |

|              |ապրանքների)                       |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8507 90       |մարտկոցների մասեր (բացառությամբ   |1.5        |1.5        |

|              |8507 90 100 ծածկագրով դասակարգվող |           |           |

|              |ապրանքների)                       |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8532 22 000   |էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ       |3.0        |3.0        |

|______________|__________________________________|___________|___________|

|8539 31       |լյումինեսցենտային լամպեր          |3.0        |3.0        |

|              |թերմակատոդով                      |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8539 32 100   |սնդիկային լամպեր                  |3.0        |3.0        |

|______________|__________________________________|___________|___________|

|8702, 8703,   |հինգ տարուց ավելի մինչև  10 տարի  |2,0        |x          |

|8704, 8705    |ներառյալ թողարկման (արտադրության) |           |           |

|              |տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ     |           |           |

|              |(բացառությամբ 8702 90 90 ծածկագրով|           |           |

|              |դասակարգվող տրանսպորտային         |           |           |

|              |միջոցների)                        |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8702, 8703,   |10 տարուց ավելի մինչև  15 տարի    |10,0       |x          |

|8704, 8705    |ներառյալ թողարկման (արտադրության) |           |           |

|              |տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ     |           |           |

|              |(բացառությամբ 8702 90 90 ծածկագրով|           |           |

|              |դասակարգվող տրանսպորտային         |           |           |

|              |միջոցների)                        |           |           |

|______________|__________________________________|___________|___________|

|8702, 8703,   |15 տարուց ավելի թողարկման         |20,0       |x          |

|8704, 8705    |(արտադրության) տարեթիվ ունեցող    |           |           |

|              |ավտոմեքենաներ (բացառությամբ 8702  |           |           |

|              |90 90 ծածկագրով դասակարգվող       |           |           |

|              |տրանսպորտային միջոցների)          |           |           |

._________________________________________________________________________.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափը հաշվարկվում է այդ ապրանքների համար «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշվող ավելացված արժեքի հարկով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի)` վճարի հաշվարկման բազայի նկատմամբ:

(4-րդ հոդվածը փոփ. 12.05.16 ՀՕ-73-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «դ», «ե» և «զ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

3. Այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «է» կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերին համապատասխան` բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքի:

Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող և ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար բնապահպանական վճարները հաշվարկվում են նրանց կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը փոփ. 06.10.11 ՀՕ-262-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման (պահման) դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 8. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

i

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-49 օրենքը` հետագա փոփոխություններով հանդերձ:

 

27 դեկտեմբերի 2006 թվականի

ՀՕ-245-Ն

 

 

pin
ՀՀ 20.12.2006
N ՀՕ-245-Ն օրենք