(ուժը կորցրել է 28.02.03 թիվ 25-Ն հրաման)
i
103.0174.021199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
15 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98Թ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. հոկտեմբերի 5-ի թիվ 10 որոշումը
Հրամայում եմ`
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 575 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացումներ (ցանկը կցվում է):
2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`
2.1. Ցանկի լրացումը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1999 թ. հոկտեմբերի 15-ի
թիվ 174 հրամանով
Համաձայնեցված է` Համաձայնեցված է` Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների ՀՀ պետական եկամուտների ՀՀ փոստի և
նախարարություն նախարարություն հեռահաղորդակցության
նախարարություն
«18» հոկտեմբերի 1999 թ. «19» հոկտեմբերի 1999 թ.
«22» հոկտեմբերի 1999 թ.
Համաձայնեցված է` Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
«21» հոկտեմբերի 1999 թ. և սերտիֆիկացման վարչություն
«21» հոկտեմբերի 1999 թ.
ՑԱՆԿ
i
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼ ՆՈՐ 44 ԵՎ 45 ՏՈՂԵՐՈՎ, ՀԵՏԵՎՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ`
.________________________________________________________________________.
| | | | Կիրառման ոլորտները |
| | | |__________________________________________|
| | ՀԴՄ-ի մոդելների| | | Սպասարկում-| Նավ- |Հյուրանոց- |
|Հ/հ| անվանումը |Խումբը |Առևտուր | ներ | թամը- |ներ և հան-|
| | | | | | թերքի |րային սննդի|
| | | | | | վա- |ձեռնարկու- |
| | | | | | ճառք |թյուններ |
.________________________________________________________________________.
44 Ինքնա-
վար + + + +
_________________________________________________________________________
45 Պասիվ + + + +
_________________________________________________________________________
Ցանկի 39 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
.________________________________________________________________________.
| | | | Կիրառման ոլորտները |
| | | |__________________________________________|
| | ՀԴՄ-ի մոդելների| | | Սպասարկում-| Նավ- |Հյուրանոց- |
|Հ/հ| անվանումը |Խումբը |Առևտուր | ներ | թամը- |ներ և հան-|
| | | | | | թերքի |րային սննդի|
| | | | | | վա- |ձեռնարկու- |
| | | | | | ճառք |թյուններ |
.________________________________________________________________________.
39 ԷԼՎԻՍ-ՄԻԿՐՈ-Ֆ Ինքնա-
վար + + + +
________________________________________________________________________
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» «11» 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10399158