Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՊԱԿԱՍՈՐԴ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.2013  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0766.230713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2013 թվականի N 766-Ն

 

i

ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՊԱԿԱՍՈՐԴ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25.2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 4-ի

N 766-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՊԱԿԱՍՈՐԴ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25.2-րդ հոդվածով սահմանված դեպքերում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների և N 4 հավելվածով սահմանված կարգով իրականացվող չափագրումների ընթացքում պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանք) մնացորդի պակասորդ հայտնաբերելու հետ կապված հարաբերությունները:

i

2. Սույն կարգի իմաստով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայր հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված «առաքման վայր» և «առաքման կետ» հասկացությունները: Սույն կարգի իմաստով ապրանք են համարվում նաև այն ապրանքանյութական արժեքները, որոնք հարկ վճարողի կողմից իրացվում են:

3. Ապրանքների մնացորդի պակասորդը որոշվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ`

1) գույքագրման փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրում.

2) գույքագրման փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշում.

3) պակասորդի մեծության որոշում, որն իրենից ներկայացնում է գույքագրման փաստաթղթային և փաստացի մնացորդների դրական տարբերությունը: Սույն ենթակետի կիրառման իմաստով պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի` հաշվի առնելով նույն ապրանքի տեսակավորման արդյունքում տարբեր տեսակների ապրանքային պակասորդների և ավելցուկների տարբերությունները:

i

4. Հարկային մարմնի պաշտոնատար անձը բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը (այսուհետ` ստուգում) կամ ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման համար «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով սահմանված չափագրումը (այսուհետ` չափագրում) փաստացի սկսելու օրը հարկ վճարողից պահանջում է ապրանքի մատակարարման և պահպանման բոլոր վայրերում ստուգում (չափագրում) իրականացնող պաշտոնատար անձանց մասնակցությամբ իրականացնել ապրանքների փաստացի մնացորդների գույքագրումներ` արձանագրելով գույքագրման փաստացի մնացորդները` ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, նյութական պատասխանատուների` արտացոլված վաճառքի չափման միավորներով` համաձայն ձևի:

Գույքագրման փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները կազմվում են ստուգումը կամ չափագրումը փաստացի սկսելու օրվա դրությամբ` 2 օրինակից, որոնք ստորագրվում են հարկ վճարողի պաշտոնատար անձի (անձանց), նյութական պատասխանատուների և գույքագրմանը մասնակցած ստուգում (չափագրում) իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) կողմից: Սույն պարբերությունում նշված օրվան հաջորդող ժամանակահատվածում մինչև գույքագրման արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումը, ապրանքային մնացորդների փոփոխությունները հաշվառվում են առանձին և չեն մասնակցում սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքային մնացորդի պակասորդի հաշվարկմանը:

5. Ավելացված արժեքի հարկ վճարող համարվողները սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ի, բայց ոչ շուտ, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ հաշվառում են ապրանքների մնացորդները` ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի: Այն հարկ վճարողները, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին չեն հանդիսանում ավելացված արժեքի հարկ վճարող, սակայն հետագայում որևէ ամսաթվի դրությամբ կհանդիսանան ավելացված արժեքի հարկ վճարող կամ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) ավելացված արժեքի հարկ վճարողները կամ այն հարկ վճարողները, որոնց մոտ հաշվետու տարվա որևէ ամսում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կգերազանցի 100 միլիոն դրամի շեմը, սույն կետով սահմանված ապրանքային մնացորդների հաշվառումն իրականացնում են ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու կամ հաշվետու տարվա որևէ ամսում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը 100 միլիոն դրամի շեմը գերազանցելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ:

Սույն կետում նշված հաշվառման արդյունքներն արտացոլվում են սույն հավելվածի ձևով, որտեղ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները և ստորագրությունը պարտադիր է միայն սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքերում: Հարկ վճարողները սույն կետում նշված հաշվառման արդյունքները կարող են արտացոլել այլ ձևաչափով` սույն հավելվածի ձևով սահմանված տվյալների և վավերապայմանների պարտադիր պահպանմամբ:

i

6. Գույքագրման փաստաթղթային մնացորդը որոշվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ`

1) սկզբնական մնացորդի որոշում: Սկզբնական մնացորդի որոշման համար հիմք է ընդունվում`

ա. սույն կարգի 5-րդ կետին համապատասխան հաշվառված մնացորդը, իսկ դրա բացակայության դեպքում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով սահմանված չափագրմամբ հարկային մարմնի կողմից արձանագրված գույքագրման մնացորդները, եթե ապրանքների պակասորդի հայտնաբերմանն ուղղված սույն կարգի 4-րդ կետով սահմանված ստուգումներ (չափագրումներ) չեն իրականացվել: Սույն պարբերությամբ նախատեսված դեպքում սույն կարգի 5-րդ կետին համապատասխան հաշվառված մնացորդները ստուգման կամ չափագրման ընթացքում հարկային մարմնի կողմից ընդունվում են որպես ելակետային տվյալներ սույն կարգի 3-րդ կետում նշված քայլերի հաջորդականությամբ ապրանքային մնացորդի պակասորդի որոշման համար,

բ. հարկ վճարողի մոտ նախորդ ստուգման (չափագրման) ընթացքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված գույքագրման փաստացի մնացորդների արձանագրությունները` ապրանքների պակասորդի հայտնաբերման ստուգումներ (չափագրումներ) իրականացված լինելու դեպքում.

2) ապրանքների ձեռքբերման կամ արտադրության քանակային մեծությունների որոշում: Հարկ վճարողի ձեռք բերված կամ արտադրված ապրանքների քանակային մեծությունների որոշման նպատակով հիմք են հանդիսանում մատակարարների կամ այլ անձանց կողմից դուրս գրված առաքման (տեղափոխման) փաստաթղթերը, իր կողմից դուրս գրված տեղափոխման փաստաթղթերը, մասնավորապես, հարկային հաշիվները, հաշիվ-ապրանքագրերը, բեռնագրերը, բեռնառաքման փաստաթղթերը, բեռնամաքսային հայտարարագրերը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները, միակողմանի գնման ակտերը, երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերը և այլ ներքին հաշվառման տվյալներ, ինչպես նաև ձեռք բերված կամ արտադրված, սակայն չփաստաթղթավորված ապրանքների քանակային մեծությունները.

3) առաքված կամ տեղափոխված ապրանքների քանակային մեծությունների որոշում: Հարկ վճարողի կողմից առաքված կամ տեղափոխված ապրանքների քանակների որոշման նպատակով հիմք են հանդիսանում հարկ վճարողի առաքման կամ տեղափոխման փաստաթղթերը, մասնավորապես, հարկային հաշիվները, հաշիվ-ապրանքագրերը, բեռնագրերը, բեռնառաքման փաստաթղթերը, բեռնամաքսային հայտարարագրերը, հսկիչ-դրամարկղային մեքենաներով արձանագրված ֆիսկալային հասույթները (այդ թվում` դրանցում արտացոլված քանակային ցուցանիշները), առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի (այդ թվում` էլեկտրոնային եղանակով վարվող գրքերի) տվյալները.

i

4) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված կորուստների չափերի որոշում, այդ թվում` նյութածախսի կորուստների որոշում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272-Ն և 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգի մասին» N 1594-Ն որոշումներով սահմանած կարգով, մասնավորապես`

ա. հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով տեղի ունեցած, գույքի փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորստի, ոչնչացման, վնասման կամ որակական հատկանիշների անկման չափերի որոշում (պատահական կորուստներ),

բ. բնական կամ փաստացի այլ կորուստների (այդ թվում` գողության, ավազակային հարձակման, այլ անձի կողմից վնաս պատճառելու և այլ դեպքերում) որոշում,

գ. նյութածախսի կորուստների որոշում.

5) գույքագրման փաստաթղթային մնացորդը որոշվում է սկզբնական մնացորդին գումարելով սկզբնական մնացորդի արձանագրության կազմման օրվանից մինչև սույն կարգի 4-րդ կետին համապատասխան գույքագրման փաստացի մնացորդների արձանագրման օրն ապրանքների ձեռքբերման և արտադրության քանակային մեծությունները` հանելով այդ ժամանակաշրջանում առաքված (տեղափոխված) ապրանքների քանակային մեծությունները և փաստաթղթերով հիմնավորված կորուստների քանակային մեծությունները:

i

Հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում գույքագրման փաստաթղթային մնացորդը կարող է որոշվել նաև հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25.1-րդ հոդվածով սահմանված կարգով հարկ վճարողի կողմից տրամադրված հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլում ներառված տեղեկատվությունը:

7. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված կարգով որոշված պակասորդի մեծության (քանակային) կազմում ներառված ապրանքի գնի (ներառյալ անուղղակի հարկերը) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում պակասորդը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը:

 

Ձև

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ (ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(արձանագրության կազմման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

         թ.          -ի դրությամբ

                                     (հարկ վճարողի անվանումը (անհատ

                                 ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն)

 

(ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրը (տրանսպորտային միջոցի

դեպքում` մակնիշը, պետական համարանիշը)

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանքի,  |Ապրանքի,|Ապրանքի,|Չափման |Ապրանքի,|Միավորի|Ընդամենը|Այլ   |

|ը/կ|արտադրանքի|արտադ-  |արտադ-  |միավորը|արտադ-  |վաճառքի|գումարը |նշում-|

|   |անվանումը |րանքի   |րանքի   |       |րանքի   |գինը   |        |ներ   |

|   |          |տեսակը  |մոդելը  |       |քանակը  |       |        |      |

|___|__________|________|________|_______|________|_______|________|______|

|___|__________|________|________|_______|________|_______|________|______|

|___|__________|________|________|_______|________|_______|________|______|

|___|__________|________|________|_______|________|_______|________|______|

|___|__________|________|________|_______|________|_______|________|______|

._________________________________________________________________________.

 

_____________________________________________  ________________

(նյութական պատասխանատու անձի պաշտոնը, անունը,  (ստորագրությունը)

ազգանունը)

_____________________________________________  __________________

(ստուգում իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2013
N 766-Ն
Որոշում