124.2905.270112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 01 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀՐԱՄԱՆ
4 նոյեմբերի 2011 թվականի N 2905-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի մայիսի 30-ի «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Հավելված
Հայաստանի Հայաստանի Հայաստանի Հայաստանի
Հանրապետության Հանրապետության Հանրապետության Հանրապետության
ֆինանսների աշխատանքի և էկոնոմիկայի կառավարությանն
նախարարության սոցիալական նախարարության առընթեր պետական
հետ հարցերի հետ եկամուտների
նախարարության կոմիտեի նախագահի
հետ
_______________ _______________ _______________ _______________
7 դեկտեմբերի _______________ _______________ 4 նոյեմբերի
2011 թ. N 964-Ն 2011 թ.
N 2905-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
i
1. Հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի (այսուհետ` հրահանգ) 23-րդ կետը լրացնել նոր «զ», «է», «ը» և «թ» պարբերություններով`
«զ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրով ծրագրեր իրականացնող գրասենյակներին.
է) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրով ծրագրեր իրականացնող գրասենյակներին.
ը) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրով ծրագրեր իրականացնող գրասենյակներին.
թ) Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Միջազգային համագործակցության ճապոնական բանկի կառավարության միջև կնքված վարկային (դրամաշնորհային) պայմանագրերով ծրագրեր իրականացնող գրասենյակներին:»:
i
2. Հրահանգի 23-րդ կետը լրացնել նոր 23.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ`
«23.1. Հրահանգի 23-րդ կետի դրույթները չեն վերաբերում`
1) Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով ծրագրեր իրականացնող գրասենյակներին, որի դեպքում իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`
ա. ծրագրեր իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողներին վճարվող եկամուտներից վարձու աշխատողների կողմից վճարման ենթակա սոցիալական վճարները հաշվարկում, պահում (գանձում) և պետական բյուջե են փոխանցում Օրենքով սահմանված ընդհանուր կարգով,
բ. իրենց վճարվող եկամուտներից օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են վճարման ենթակա սոցիալական վճարումներ կատարելուց.
2) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով իրականացվող գործողություններ իրականացնող կազմակերպություններին, որի դեպքում`
ա. իրականացվող գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողներին վճարվող եկամուտներից սոցիալական վճարները հաշվարկվում և պետական բյուջե փոխանցվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով,
բ. իրենց վճարվող եկամուտներից օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են սոցիալական վճարումներ կատարելուց:»:
3. Հրահանգի 35-րդ կետի տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող 12 հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Եկամտում ներառվում են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստները: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա հաշվի է առնվում մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը: Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը, որի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Եթե սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից կամ վարձու աշխատողը չունի սույն կետով սահմանված եկամուտ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 25-ի) և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության և ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:»:
i
4. Հրահանգի 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Հարկային մարմինը անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ տարվա եկամուտների վերաբերյալ օրենքով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային և սոցիալական վճարների գծով ունեցած պարտավորությունները կատարելուց հետո: Սույն պարբերությունում նշված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը: Ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է, և պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
i
5. Հրահանգի հավելված 3ա-ի աղյուսակ 3-ի «Վճարված գումարը [24]» սյունակի լրացման բացատրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«[24] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) և հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետ պահվող գումարները»: