Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2 ...

 

 

050.0074.020608

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        06            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008178

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2008 թվականի թիվ 74-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժզ» կետը և 18-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կենտրոնական բանկի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգում» կատարել հետևյալ լրացումները` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

«ՀՀ կենտրոնական բանկի 1999 թվականի ապրիլի 23-ի

թիվ 63 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 25-ի թիվ 74-Ն որոշմամբ

 

       Հաստատված է                    Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի   ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

    2008 թվականի մարտի 25-ի        2008 թվականի ապրիլի 14-ի

    թիվ 74-Ն որոշմամբ              թիվ 286-Ն հրամանով

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

    _______________ Տ.Սարգսյան     ________________ Վ.Խաչատրյան

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգում» կատարել հետևյալ լրացումները`

 

i

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կենտրոնական բանկի 1999 թ. ապրիլի 23-ի թիվ 63 որոշման (այսուհետ` Կարգ) 6.4 կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

1.1 «Եթե ակտիվի և տոկոսների (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետն ավելի ուշ է, քան պարտապանի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչման ժամկետն է, ապա ծանուցման հաշիվներից ակտիվը և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում պարտապանի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ ճանաչվելու պահից»:

i

2. Կարգի 6.5 կետը լրացնել նոր պարբերություններով` հետևյալ բովանդակությամբ.

2.1 «Բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների և տոկոսների (կամ դրանց մի մասի) ներման (կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության) կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում` անհատույց) դեպքում բանկի համար ակտիվները և տոկոսները (կամ դրանց մի մասը) համարվում են մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված) և այդ գումարների չափով ավելացվում է բանկի հաշվետու տարվա համախառն եկամուտը:»

2.2 «Նախորդ հաշվետու տարիներին համախառն եկամտից նվազեցրած ակտիվների և տոկոսների (կամ դրանց մի մասի) գումարով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում, իսկ այն գումարների գծով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը համախառն եկամուտը չի ավելացվում միայն այն դեպքում, երբ վերը նշված գումարների պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրանալու պահին կամ մինչ այդ բանկը հայց է ներկայացրել դատարան պարտքի վերադարձման պահանջի վերաբերյալ:»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.03.2008
N 74-Ն
Որոշում