Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0025.270206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         02           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32006053

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

13 փետրվարի 2006 թվականի N 25-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 22-րդ հոդվածի 3-րդ կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1.1 Կարգի 5-րդ կետի բ/ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ`

«Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են այն տեսակի Հավաստագրերը, որոնք տրված են`

ԽՍՀՄ ՆԼԳՍ (HԼԳC), ՆԼԳՍ-2 (HԼԳC-2), ԵՆԼԳՍ (EHԼԳC), ՆԼԳՍ-3 (HԼԳC-3), ՆԼԳՎ (HԼԳB),

Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 23 (AՊ-23), Մաս 25 (AՊ-25), Մաս 27 (AՊ-27), Մաս 29 (AՊ-29),

Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-22 (JAR-22), ՋԱՌ-23 (JAR-23), ՋԱՌ-25 (JAR-25), ՋԱՌ-27 (JAR-27), ՋԱՌ-29 (JAR-29), ՋԱՌ-ՎԼԱ (JAR-VLA), ՋԱՌ-ՎԼՌ (JAR-VLR)

ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-23 (FAR-23), ՖԱՌ-25 (FAR-25), ՖԱՌ-27 (FAR-27), ՖԱՌ-29 (FAR-29), ՖԱՌ-125 (FAR-125) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-22 (CS-22), ՍիՍ-23 (CS-23), ՍիՍ-25 (CS-25), ՍիՍ-27 (CS-27), ՍիՍ-29 (CS-29), ՍիՍ-ՎԼԱ (CS-VLA), ՍիՍ-ՎԼՌ (CS-VLR) նորմերից որևէ մեկին համապատասխան,».

1.2 Կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

i

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում գրանցված քաղաքացիական օդանավին` ըստ նշանակության, կարող է տրվել հետևյալ անվանումներից մեկը.

ա/ Առևտրային տրանսպորտային օդանավերին որպես`

ուղևորատար (passenger),

բեռնատար (cargo),

փոխարկելի (convertible),

բ/ Ավիացիոն աշխատանքների (գյուղատնտեսական, շինարարական, նկարահանման, սանիտարական, փրկարարական և այլ աշխատանքների կատարման համար նախատեսված) օդանավերին որպես`

հատուկ կիրառման (special),

գ/ Ընդհանուր նշանակության, ոչ առևտրային օդանավերին որպես`

մասնավոր (private):

Սույն կետի ա/ և բ/ ենթակետերում նշված օդանավերը պետք է բավարարեն

ԽՍՀՄ ՆԼԳՍ (HԼԳC), ՆԼԳՍ-2 (HԼԳC-2), ԵՆԼԳՍ (EHԼԳC), ՆԼԳՍ-3 (HԼԳC-3), ՆԼԳՎ (HԼԳB), Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 23 (AՊ-23), Մաս 25 (AՊ-25), Մաս 27 (AՊ-27), Մաս 29 (AՊ-29), Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-23 (JAR-23), ՋԱՌ-25 (JAR-25), ՋԱՌ-27 (JAR-27), ՋԱՌ-29 (JAR-29), ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-23 (FAR-23), ՖԱՌ-25 (FAR-25), ՖԱՌ-27 (FAR-27), ՖԱՌ-29 (FAR-29) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-23 (CS-23), ՍիՍ-25 (CS-25), ՍիՍ-27 (CS-27), ՍիՍ-29 (CS-29) թռիչքային պիտանիության նորմերի պահանջներից որևէ մեկին` ըստ օդանավի տեսակի:

Նախկին ԽՍՀՄ արտադրության այն տիպի օդանավերը, որոնք չեն բավարարում սույն Կարգի 5-րդ կետի բ/ ենթակետի և սույն կետի պահանջներին, սակայն գրանցված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում (Հավելված 13), շահագործվում են նախագծող կազմակերպության կողմից որոշված անհատական ժամկետներով և փաստաթղթերի հիման վրա` մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը:».

i

1.3 Կարգի 14-րդ կետի «թռիչքային պիտանիության նորմերով սահմանված պահանջներին,» բառերը փոխարինել «սույն կարգի 5-րդ կետում նշված թռիչքային պիտանիության նորմերով սահմանված պահանջներին,» բառերով.

1.4 Կարգի 14-րդ կետը լրացնել նոր պարբերություններով, հետևյալ բովանդակությամբ`

«Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են օդանավերի շարժիչների, օդային պտուտակների և օդանավերի աղմուկի` Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 33 (AՊ -33), Մաս 35 (AՊ -35), Մաս 36 (AՊ -36), Մաս BԴ (AՊ - BԴ), Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-36 (JAR-36), ՋԱՌ-Ե (JAR-E), ՋԱՌ-Պ (JAR-P), ՋԱՌ-ԱՊՈՒ (JAR-APU) ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-33 (FAR-33), ՖԱՌ-34 (FAR-34), ՖԱՌ-35 (FAR-35), ՖԱՌ-36 (FAR-36) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-34 (CS-34), ՍիՍ-36 (CS-36), ՍիՍ-ԱՊՈՒ (CS-APU), ՍիՍ-Ե (CS-E), ՍիՍ-Պ (CS-P) նորմերի պահանջներին համապատասխան տրված սերտիֆիկատները:

Գլխավոր Վարչության կողմից կարող է ճանաչման մասին որոշում կայացվել սերտիֆիկացիոն այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք տրվել են սույն կարգի 5-րդ և 14-րդ կետերում նշված համապատասխան նորմերի հիման վրա:»:

i

2. Կարգի 1, 3, 4, 6, 8 և 9-րդ Հավելվածներում «գլխավոր վարչության թռիչքային պիտանիության բաժնի պետի» բառերը փոխարինել «գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության թռիչքային պիտանիության վերաբերյալ» բառերով:

3. Կարգը լրացնել նոր Հավելված 13-ով հետևյալ բովանդակությամբ.

 

i

«Հավելված 13

ՑԱՆԿ

ԿԱՐԳԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԻՊԵՐԻ

 

.________________________________________________.

| Հ/հ| Օդանավի տիպը                              |

|____|___________________________________________|

| 1  | ԻԼ-76, ԻԼ-76Տ, ԻԼ-76ՏԴ                    |

|____|___________________________________________|

| 2  | ՏՈՒ-154Բ-1, ՏՈՒ-154Բ-2, ՏՈՒ-154Մ          |

|____|___________________________________________|

| 3  | ՏՈՒ-134Ա-3, ՏՈՒ-134Բ-3                    |

|____|___________________________________________|

| 4  | ԱՆ-12, ԱՆ-12Բ, ԱՆ-12ՏԲ, ԱՆ-12ԲԿ, ԱՆ-12ԲՊ  |

|____|___________________________________________|

| 5  | ԱՆ-26, ԱՆ-26Բ                             |

|____|___________________________________________|

| 6  | ԱՆ-24Տ, ԱՆ-24Բ, ԱՆ-24ՌՎ                   |

|____|___________________________________________|

| 7  | ՅԱԿ-40, ՅԱԿ-40Կ                           |

|____|___________________________________________|

| 8  | ՄԻ-8Տ, ՄԻ-8ՄՏՎ                            |

|____|___________________________________________|

| 9  | ԱՆ-2                                      |

.________________________________________________.

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
13.02.2006
N 25-Ն
Հրաման