Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

24.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.04.2004  -ից մինչեւ   24.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 27.11.08 ՀՕ-211-Ն օրենք)

i

010.0049.300304

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի մարտի 3-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մարտի 1999 թվականի, ՀՕ-288, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 6. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԲԱՑԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Փախստականի կարգավիճակ չի տրվում այն անձին, որը`

ա) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը կատարել է խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, ինչպես սահմանված է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային պայմանագրերում.

բ) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն.

գ) մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող արարքներ կատարելու մեջ:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ`

i

1) հոդվածի 2-րդ մասում «5 հոդվածում նշված դեպքերում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու դեպքում» բառերով.

2) հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով.

«Անձը Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի մուտքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի գտնվելու համար պատասխանատվության ենթակա չէ, եթե նա, ուղղակիորեն գալով այն երկրի տարածքից, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում սույն օրենքի 1 հոդվածի իմաստով, անհապաղ ներկայանում է լիազորված մարմին և գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ`

i

1) հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազորված մարմինը փախստականի կարգավիճակ հայցողին, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու, փաստաթղթային ստուգումներ անցկացնելու և կեցությունն ապահովելու համար բնակեցնում է հատուկ կացարանում փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումի քննարկման ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետը:».

2) հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասերով.

«Փախստականի կարգավիճակ հայցող` առանց ծնողների կամ առանց օրինական ներկայացուցչի երեխայի (այսուհետ` երեխա) մասին լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում տեղեկացնում է երեխայի փաստացի գտնվելու վայրի` խնամակալության և հոգաբարձության մարմին:

Հայաստանի Հանրապետության խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխային տեղավորում է մանկական կազմակերպությունում, ինչպես նաև նրա խնամքի, դաստիարակության և իրավունքների պաշտպանության, ներառյալ` փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկման ընթացքում նրա իրավունքները և օրինական շահերը ներկայացնելու նպատակով նշանակում է խնամակալ` օրենքով սահմանված կարգով:

Լիազորված մարմինն անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցույց տալիս Միավորված ազգերի կազմակերպության և իրավասու այլ միջկառավարական կազմակերպությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցող ոչ կառավարական այլ կազմակերպությունների ջանքերին` այդպիսի երեխային պաշտպանություն և օգնություն ցույց տալու և ցանկացած այլ փախստական երեխայի ծնողների և ընտանիքի այլ անդամների որոնումների գործում` իր ընտանիքի հետ միանալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածի`

i

1) 1-ին մասից «` տասնօրյա ժամկետում,» բառերը հանել.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ` առանց տարիքային սահմանափակման:».

3) 3-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված կարգով» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասերով.

«Փախստականն ունի իր ընտանիքի հետ միավորման իրավունք: Փախստականի ընտանիքի անդամը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ, եթե չկան դրանք արգելող օրենքով սահմանված հիմքեր:

Փախստականի ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ տալու համար պետական տուրքի գծով սահմանվում են արտոնություններ` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 19-րդ`

i

1) հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փախստականը չի կարող վտարվել կամ որևէ կերպ վերադարձվել այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատություններին վտանգ է սպառնում իր ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների պատճառով:».

2) հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով.

«Սույն հոդվածի 4-րդ մասի գործողությունը չի տարածվում այն փախստականի վրա, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար` վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, քաղաքացիների իրավունքներին և ազատություններին:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 20-րդ հոդվածի`

i

1) 1-ին մասի «է» և «ը» կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները քաղաքացիություն չունեցող անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 25-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք հանդիսանում են փախստական` սույն օրենքի իմաստով:»:

 

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

30 մարտի 2004 թվականի

ՀՕ-49-Ն

 

 

pin
ՀՀ 03.03.2004
N ՀՕ-49-Ն օրենք