Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀՀ Տ ...

 

03.05.2024 -

 

040.1173.150802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1173-Ն

 

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու հայտի և թույլտվությունների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1173-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ, այդ թվում` հերբարիումային և առանձին նմուշներ (թարմ և չոր) (այսուհետ` վայրի բույսեր) արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը:

Հերբարիումային նմուշները չորացված, հատուկ ռեժիմով պահպանվող բույսերը կամ դրանց առանձին մասերն են:

Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների ներմուծման և արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 7 հավելվածով և որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների արտահանման վրա:

(1-ին կետը փոփ. 22.10.09 թիվ 1188-Ն, 11.02.16 թիվ 137-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերն արտահանվում և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերի արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում հայտ, որի ձևը սահմանվում է սույն որոշման N 2 հավելվածով: Հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) (այսուհետ` «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) համակարգի միջոցով:

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 10.06.2021 թիվ 977-Ն որոշումներ)

4. Հայտին կից ներկայացվում են`

ա) արտահանման դեպքում` արտահանվող վայրի բույսի ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը).

բ) ներմուծման դեպքում` արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի բույսի արտահանման համար կամ դրան փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1519-Ն որոշում)

5. Հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում` տեղեկացնում պատճառների մասին: Համապատասխան թույլտվությունը կամ դրա տրամադրման մերժման մասին տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ հայտատուի դիմումի հիման վրա այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան թույլտվությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1519-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 02.05.2024 թիվ 625-Ն, 10.06.2021 թիվ 977-Ն որոշումներ)

5.1. Թույլտվության տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում թույլտվությունը շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկություն ների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(5.1-ին կետը լրաց. 02.05.2024 թիվ 625-Ն որոշում)

6. Հայտը մերժվում է, եթե`

ա) բացակայում են սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

բ) հայտում նշված են արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսեր, որոնց վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տրված է բացասական եզրակացություն.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

7. Առանձին դեպքերում տվյալ վայրի բույսի արտահանման կամ ներմուծման բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմակերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ` դրանց մասնակից դարձնելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին:

Մասնագիտական քննարկման են ենթակա նաև արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսերի` գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով արտահանման կամ ներմուծման համար ներկայացված հայտերը:

(7-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

8. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվություններին համապատասխան արտահանման և ներմուծման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասությունների սահմաններում:

(8-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

9. Թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաև թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

10. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տրամադրվում է հայտում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել մեկ տարին:

(10-րդ կետը լրաց. 24.12.15 թիվ 1519-Ն որոշում)

11. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ ներմուծման միայն մեկ գործողություն:

(11-րդ կետը լրաց. 24.12.15 թիվ 1519-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի հուլիսի 18-ի

N 1173-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, քաղաքացիների դեպքում` անունը, ազգանունը)

___________________________________________________________________________

հայտատուի հասցեն, գտնվելու վայրը, հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն` սիթիզեն (e-citizen.am) տիրույթում

 

___________________________________________________________________________

Խնդրում եմ թույլ տալ ներմուծել կամ արտահանել (ընդգծել)  ___________________ Վայրի բույսի նկարագիրը ____________________________________________________

(անվանումը` լատիներեն, հայերեն)

___________________________________________________________________________

                      (քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

___________________________________________________________________________

(կենսաձևը (ծառ, թուփ, խոտ), բույսն ամբողջությամբ կամ նրա որևէ մասը

___________________________________________________________________________

        (արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, պտուղ, սերմ), բույսի վիճակը

___________________________________________________________________________

                           (թարմ, չոր, օդաչոր)

___________________________________________________________________________

(հերբարիումի դեպքում նշել թերթերի ընդհանուր քանակը` հայտին կցելով

բուսատեսակների անվանացանկը) Ձեռքբերման վայրը և ժամկետը _______________________________________________

___________________________________________________________________________

Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը ______________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Խնդրում եմ թույլտվությունը տրամադրել ________ ժամկետով

 

Հայտին կից ներկայացնում եմ`

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

     ____  ____________ 200 թ.                    ____________________

                                                    (ստորագրությունը)

 

(2-րդ հավելվածը փոփ. 27.04.06 թիվ 629-Ն, 24.12.15 թիվ 1519-Ն, 08.02.18 թիվ 94-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2002 թվականի հուլիսի 18-ի

N 1173-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

ՈՒժի մեջ է մինչև ___ _________ 200 թ.

Ներմուծել Հայաստանի Հանրապետություն       _________________________________

                                                   (երկրի անվանումը)

Արտահանել Հայաստանի Հանրապետությունից     _________________________________

                                                   (երկրի անվանումը)

ՈՒղարկողը _________________________________________________________________ Ստացողը ___________________________________________________________________ Վայրի բույսի նկարագիրը ____________________________________________________

(անվանումը` լատիներեն, հայերեն)

___________________________________________________________________________

                      (քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

___________________________________________________________________________

(կենսաձևը (ծառ, թուփ, խոտ), բույսն ամբողջությամբ կամ նրա որևէ մասը

___________________________________________________________________________

        (արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, պտուղ, սերմ), բույսի վիճակը

___________________________________________________________________________

                           (թարմ, չոր, օդաչոր)

___________________________________________________________________________

(հերբարիումի դեպքում նշել թերթերի ընդհանուր քանակը` թույլտվությանը կցելով

բուսատեսակների անվանացանկը) Արտահանման կամ ներմուծման նպատակը _________________________________________

___________________________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ                     ____________________

                                                  (ստորագրությունը)

 

___ ___________ 200 թ.

 

(3-րդ հավելվածը փոփ. 27.04.06 թիվ 629-Ն, 24.12.15 թիվ 1519-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2002
N 1173-Ն
Որոշում