ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2023 թվականի N 1011-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) որոշման N 1 հավելվածում`
i
ա. ՌՆ4.a. կետում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
ա) «փամփուշտներ» բառից հետո լրացնել «, դրանց ենթազինամթերք» բառերով,
բ) ՌՆ4.a. կետի Նկարագիր 1-ից հետո նույն հաջորդականությամբ լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ Հատուկ նկարագիր.
«Հատուկ նկարագիր. ՌՆ1. կամ ՌՆ2. կետերում սահմանված զենքերի կամ հեռանետող զենքերի և զինամթերքի համար հատուկ նախագծված ենթազինամթերքների համար նռնակների կամ քարտիճի (տարողությունների) համար տե՛ս ՌՆ3. կետը:»,
գ) ՌՆ4.b. կետի Նկարագիր 1-ի a. ենթակետից հանել «որը կարող է արտադրել օրական 1000 կգ կամ ավելի հեղուկացված գազ» բառերը,
բ. ՌՆ10.f. կետում «Նկարագիր.» բառը փոխարինել «Նկարագիր 1.» բառերով և լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ Նկարագիր.
«Նկարագիր 2. ՌՆ10.f. կետը չի վերաբերում.
1. առեղներին (քարշարկման սարքավորումներին),
2. պաշտպանիչ հատակային ծածկոցներին և ծածկոցներին,
3. սանդուղքներին և հարթակներին,
4. դիմադիր կոճղակներին, կառաններին և բեռների ամրացման սարքավորումներին:»,
գ. ՌՆ11a. կետում.
ա) Նկարագրի e. ենթակետում «ծածկագրման գործընթացներ» բառերը փոխարինել «ծածկագրման գործառույթներ» բառերով,
բ) ՌՆ11b. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«b. Խափանող, խաթարող սարքավորում, որը նախագծված կամ փոփոխված է «արբանյակային նավիգացիոն համակարգերի» կողմից տրվող տեղորոշման, նավիգացիայի կամ ժամանակայնության ծառայությունների ընդունմանը, կիրարկմանը կամ ճշգրտությանը խոչընդոտելու համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը:»,
դ. ՌՆ13. կետի Նկարագիր 4-ից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ Նկարագիր և Հատուկ նկարագիր.
«Նկարագիր 5. ՌՆ13.d.1. կետը չի վերաբերում պաշտպանիչ ակնոցներին:
Հատուկ նկարագիր. Լազերային պաշտպանիչ ակնոցների համար տե՛ս ՌՆ17.o կետը:».
i
2) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման N 2 հավելվածում`
i
ա. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,
բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` անժամկետ:».
4) որոշման N 3 հավելվածում`
ա. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցների սեփականության վկայականները» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը» բառերով,
i
բ. 8-րդ կետը «7-րդ կետի» բառերից առաջ լրացնել «6-րդ կետում նշված պայմանների և» բառերով,
գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` անժամկետ:».
5) որոշման N 4 հավելվածում`
i
ա. 8-րդ կետը «7-րդ կետում» բառերից առաջ լրացնել «6-րդ կետում նշված պայմանների և» բառերով,
բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` անժամկետ:».
6) որոշման N 5 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 12-ի
N 1308-Ն որոշման
Ձև
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
ք. _________ «____» «__________» 20 __ թ.
._____________________________________________________________________.
|Արտահանող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,| |
|հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ, տնօրեն), | |
|________________________________________________________|____________|
|Ներմուծող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,| |
|հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ, տնօրեն), | |
|________________________________________________________|____________|
|Փոխադրող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, | |
|հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն), | |
|________________________________________________________|____________|
|Արտահանվող (ներմուծվող) ռազմական նշանակության արտադրանքի| |
|անվանումը, չափման միավորը, քանակը | |
|________________________________________________________|____________|
|Ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի | |
|մասին տվյալները: | |
|_____________________________________________________________________|
|_______________ հայտարարում է, որ վերը նշված տվյալները ճիշտ են, վերը |
|նշված ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերը նշված վերջնական |
|օգտագործողին և չի վերավաճառվի կամ որևէ այլ կերպ փոխանցվի որևէ այլ |
|երրորդ պետության և (կամ) որևէ այլ երրորդ կողմի` առանց արտահանող |
|երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված դրական |
|եզրակացության: |
|_____________________________________________________________________|
|_______________ հավաստում է, որ ներկայացված վերը նշված ներմուծվող |
|ռազմական նշանակության արտադրանքն օգտագործվելու է _______________ |
|կողմից և չի փոխանցվի որևէ այլ երրորդ պետության և (կամ) որևէ |
|երրորդ կողմի` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ |
|ձևով վավերացված դրական եզրակացության: |
|_____________________________________________________________________|
|_______________ հայտարարում է, որ վերը նշված ռազմական նշանակության |
|արտադրանքն օգտագործվելու է բացառապես _______________ նպատակով: |
|_______________ հավաստում է, որ վերը նշված ռազմական նշանակության |
|արտադրանքը չի օգտագործվի վերը նշված նպատակից բացի որևէ այլ նպատակով`|
|առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված|
|համաձայնության: |
|_____________________________________________________________________|
|Ներմուծող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը |____________|
|և կնիքը: ________________ | |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի 22
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունիսի 2023 թվական: