ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2022 թվականի N 51-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու և համարակալելու մասին» N 7/6-Ն որոշումը,
i
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» N 27/1-Ն որոշումը,
i
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» N 42-Ն որոշումը,
i
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 14-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 161-Ն որոշումը,
i
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» N 10-Ն որոշումը,
i
6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները, ընտրողների ցուցակների էջերը ստորագրելու և քվեարկության օրը քվեարկության ծրարները կնքելու կարգը սահմանելու մասին» N 15-Ն որոշումը,
i
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Քվեաթերթիկների ելունդները դասավորելու, չօգտագործված քվեաթերթիկները մարելու, ընտրողների ցուցակները, քվեարկության ծրարները, քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները փաթեթավորելու, ընտրական փաստաթղթերի պարկը փակելու և ընտրական փաստաթղթերի պարկը, չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության օրինակները, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը և դրոշմակնիքը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը և տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու ստացականի ձևը սահմանելու մասին» N 21-Ն որոշումը,
i
8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 11-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 25-Ն որոշումը,
i
9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 11-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը և համայնքում ավագանու անդամների թիվը ընտրողների թվից կախված որոշելը կանոնակարգելու մասին» N 28-Ն որոշումը,
i
10) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների, փաթեթավորված կնիքի, դրոշմակնիքի, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքի պահպանման կարգը սահմանելու մասին» N 40-Ն որոշումը,
i
11) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և դրոշմակնիքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 41-Ն որոշումը,
i
12) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Հանրապետության նախագահի թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի և հանրապետության նախագահի թեկնածուների ինքնակենսագրության էլեկտրոնային ձևերը սահմանելու մասին» N 42-Ն որոշումը,
i
13) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» N 45-Ն որոշումը,
i
14) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Հանրապետության նախագահի թեկնածուի վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 50-Ն որոշումը,
i
15) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Համապետական, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու և կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի N 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 57-Ն որոշումը,
i
16) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Միաժամանակ մեկից ավելի քվեարկությունների դեպքում վերահաշվարկ իրականացնելիս ընտրողների ցուցակների գործածության կարգը սահմանելու մասին» N 59-Ն որոշումը,
i
17) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշումը,
i
18) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվետու տարվա ընթացքում կուսակցությունների ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը հրապարակելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևն ու այն լրացնելու կարգը սահմանելու մասին» N 309-Ն որոշումը,
i
19) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 312-Ն որոշումը,
i
20) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 30-ի «Տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանի ձևը և լրացնելու կարգը սահմանելու մասին» N 4-Ն որոշումը,
i
21) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 30-ի «Պաշտոնաթերթիկում ստուգման ենթակա ստորագրությունների համարների որոշման վիճակահանության կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշումը,
i
22) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի «Հանրաքվեի քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանելու մասին» N 31-Ն որոշումը,
i
23) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի «Քվեաթերթիկում հանրաքվեի մասնակցի կողմից կատարվող նշումի ձևը սահմանելու մասին» N 32-Ն որոշումը,
i
24) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի «Հանրաքվեի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայությունից կամ վարժական հավաքից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված զինծառայողի մշտական բնակության վայրում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 37-Ն որոշումը,
i
25) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի «Հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հայտարարագրի ձևը սահմանելու մասին» N 38-Ն որոշումը,
i
26) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի «Հանրաքվեի քարոզչություն կատարողներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 39-Ն որոշումը,
i
27) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի «Հանրաքվեի արձանագրությունների ձևերը, հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու մասին» N 46-Ն որոշումը,
i
28) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի «Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանի ձևը և լրացնելու կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշումը,
i
29) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կարգավորմանը վերապահված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով կարգավորելու մասին» N 50-Ն որոշումը,
i
30) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Ազգային Ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը և ցանկի ձևը սահմանելու մասին» N 22-Ն որոշումը,
i
31) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Ազգային Ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 24-Ն որոշումը,
i
32) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Քվեաթերթիկները տպագրելուց հետո քվեաթերթիկները հանելու և մարելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի անունը քվեաթերթիկից հանելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անունը ընտրական ցուցակից հանելու կարգը սահմանելու մասին» N 123-Ն որոշումը,
i
33) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը, դասընթացներին մասնակցելու դիմումի, ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 124-Ն որոշումը,
i
34) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը սահմանելու մասին» N 125-Ն որոշումը,
i
35) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2022 թվական: