Սեղմել Esc փակելու համար:
ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ Վ ...

25.08.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.08.2021  -ից մինչեւ   25.08.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 24.08.2023 թիվ 1434-Ն որոշում)

i

040.1156.190811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1156-Ն

 

i

ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» կետերը, 20-րդ հոդվածի 1-ին մասը և 64-րդ հոդվածի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 11-ի

N 1156-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

 

I. ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

i

1. Բժշկական հաստատությունում ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը:

(1-ին կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

2. Բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որի բուժաշխատողը ցուցաբերել է բուժօգնություն ծննդաբերության ժամանակ (կամ` անհատ ձեռնարկատեր հանդիսացող բժշկի կողմից):

(2-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

3. Բժշկական հաստատությունից դուրս` առանց բուժօգնություն ցուցաբերելու ծննդի և ծննդից անմիջապես հետո հոսպիտալացվելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել հոսպիտալացումը:

(3-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

4. Բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում, երբ ծննդից անմիջապես հետո հոսպիտալացում չի իրականացվել, երեխային սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից ծննդի մասին վկայականի փոխարեն բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստվում է առողջության մասին տեղեկանք, որի ձևը հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:

(4-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 10.11.16 թիվ 1136-Ն)

i

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն անձի անունով, ով ծննդաբերել է երեխային:

(6-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

7. Ծննդկանի մահվան և նրա ամուսնացած չլինելու դեպքում տվյալ բժշկական հաստատությունն ինքնուրույնաբար կազմակերպում է ծննդի պետական գրանցումը:

(7-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 10.11.16 թիվ 1136-Ն)

i

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 10.11.16 թիվ 1136-Ն)

i

10. Բժշկական վկայականը պատրաստվում է ծննդկանի անձը հաստատող փաստաթուղթը, ծննդկանի ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականը կամ դրա պատճենը, իսկ հայրության որոշման դեպքում` հոր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

11. Բժշկական հաստատությունից, առանց ծննդի մասին բժշկական վկայականի տրամադրման, նորածնի դուրսգրման, ինչպես նաև բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը պատրաստվում և տրամադրվում է` անկախ ծննդաբերության վաղեմությունից` սույն կարգի 24.1-ին կետով նախատեսված անձանց կողմից դիմելու և համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

(11-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

 

II. ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

i

12. Պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել մեռելածնությունը, կամ որտեղ մահացել է երեխան:

(12-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

13. Բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որի աշխատողը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդաբերության ժամանակ (կամ` անհատ ձեռնարկատեր հանդիսացող բժշկի կողմից):

(13-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

14. Բժշկական հաստատությունից դուրս մեռելածնության կամ բժշկական հաստատությունից դուրս երեխայի մահվան դեպքում, երբ ծննդաբերության ժամանակ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ծննդկանին սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունն արձանագրում է պերինատալ մահվան փաստը և շտապ օգնության դիակային բրիգադի միջոցով կազմակերպում դիակի տեղափոխումն ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն: Այդ դեպքում պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է ախտաբանաանատոմիական հերձում իրականացրած բժշկական հաստատության կողմից:

(14-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

 

III. ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

15. Տնային (բժշկական հաստատությունից դուրս) մահերի դեպքում (երբ պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքերը բացակայում են) մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է մահացած անձին սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության կողմից:

(15-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

16. Առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության բուժող բժիշկը կամ տեղամասային թերապևտը կամ ընտանեկան բժիշկը, կամ մանկաբույժը զննում է մահացածի դիակը` հավաստիանալով, որ չկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքեր, մահացածի ազգականներից (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր) վերցնում է ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր փաստաթուղթ կամ էլ մահացողի կողմից կենդանության օրոք ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու մասին գրավոր փաստաթուղթ, այն հաստատում իր ստորագրությամբ և կցում կամ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտին, կամ երեխայի հսկողության ամբուլատոր քարտին` կատարելով գրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքերի բացակայության մասին: Այդ գրառումը կատարելիս` նշվում են գրառման օրը, ամիսը, տարեթիվը և հավաստվում գրառում կատարողի ստորագրությամբ:

i

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում` առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության կողմից տնային մահերի դեպքում մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով և կարող է տրամադրվել մահացածի ազգականներին կամ նրա օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացած երեխայի ծննդյան վկայականը կամ մահացողի անձնագիրը ներկայացվելու դեպքում:

(17-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

18. Տնային մահերի (բժշկական հաստատությունից դուրս) դեպքում, երբ կատարվում է ախտաբանաանատոմիական հերձում, մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է ախտաբանաանատոմիական հերձում կատարած բժշկական հաստատության կողմից:

(18-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

19. Բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահերի դեպքում մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այդ բժշկական հաստատության կողմից:

(19-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

20. Մահվան մասին բժշկական վկայականը բժշկական հաստատության կողմից պատրաստվում է բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով` մահը վրա հասնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(20-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

20.1. Դատաբժշկական փորձաքննությամբ հերձման դեպքում` մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է դատաբժշկական փորձաքննություն իրականացրած բժշկական հաստատության կողմից բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով:

(20.1-ին կետը լրաց. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

20.2. (20.2-րդ կետն ուժը կորցրել է 18.08.2021 թիվ 1338-Ն /գործողությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 28-ից ծագած

իրավահարաբերությունների վրա / որոշում)

 

IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

i

21. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայական տրամադրած (անկախ վկայականների թվից) բժշկական հաստատությունները (անհատ ձեռնարկատեր հանդիսացող բժիշկը) իրականացնում են իրենց կողմից տրվող ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների հաշվառում:

(21-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

21.1. (20.1-ին կետն ուժը կորցրել է 18.08.2021 թիվ 1338-Ն /գործողությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 28-ից ծագած

իրավահարաբերությունների վրա / որոշում)

i

22. Հաշվառման նպատակով կարող են վարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշման N 2 հավելվածում ներկայացված ձևերի թղթային գրանցամատյաններ` ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների համար:

(22-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

23. Գրանցամատյանի շապիկին նշվում են «Ծննդի մասին բժշկական վկայականների գրանցամատյան» կամ «Պերինատալ մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյան», կամ «Մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյան» բառերը:

i

24. Սույն կարգի 22-րդ կետում նշված գրանցամատյանների էջերը համարակալվում են, իսկ յուրաքանչյուր էջ լրացվելուց հետո կնքվում և ստորագրվում է լրացնողի կողմից:

(24-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

24.1. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով կարող է տրամադրվել հետևյալ դեպքերում`

1) ծննդկանին` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

2) ծննդկանի ամուսնուն` անձը հաստատող փաստաթուղթ և ծննդկանի հետ ամուսնության վկայականը ներկայացնելու դեպքում.

3) ծննդկանի կամ ամուսնու լիազորված անձին` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերից բացի նաև լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:

(24.1-ին կետը լրաց. 10.11.16 թիվ 1136-Ն)

24.2. Ծննդի մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(24.2-րդ կետը լրաց. 10.11.16 թիվ 1136-Ն)

i

24.3. Բժշկական հաստատության կողմից մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է մահացածի ազգականին (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր)` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում` դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(24.3-րդ կետը լրաց. 10.11.16 թիվ 1136-Ն, 04.06.2020 թիվ 876-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 26-ից ծագած

իրավահարաբերությունների վրա/, 18.08.2021 թիվ 1338-Ն /գործողությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա / որոշումներ)

24.4. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին թղթային բժշկական վկայականները պատրաստվում են բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով:

(24.4-րդ կետը լրաց. 10.11.16 թիվ 1136-Ն)

24.5. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը համապատասխան աշխատողին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և ստորագրում բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստված դիմումը:

(24.5-րդ կետը լրաց. 10.11.16 թիվ 1136-Ն)

25. Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականները կորելու կամ անընթեռնելի դառնալու, կամ գործածության համար այլ կերպ պիտանի չլինելու դեպքում սույն կարգով նախատեսված ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայական ստանալու իրավունք ունեցող անձինք դիմում են այդ վկայականների կրկնօրինակներն ստանալու համար:

i

26. Բժշկական հաստատության կողմից կրկնօրինակ ստանալու մասին դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայականի կրկնօրինակ, որի վերին աջ անկյունում նշվում է «Կրկնօրինակ» բառը:

(26-րդ կետը փոփ. 04.06.2020 թիվ 876-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 26-ից ծագած իրավահարաբերությունների վրա/,

18.08.2021 թիվ 1338-Ն /գործողությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա / որոշումներ)

i

27. Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականներ պատրաստվում են բացառապես բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով` բացառությամբ այն դեպքերի, երբ դա չի կարող իրականացվել տեխնիկական պատճառներով:

(27-րդ կետը լրաց. 10.11.16 թիվ 1136-Ն)

28. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) համապատասխան տարածքային մարմին ներկայացվում է ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականի պատրաստումից հետո տրամադրված 12-նիշանոց ծածկագիրը, որի միջոցով ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ՔԿԱԳ-ի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը դառնում է հասանելի: Այն դեպքում, երբ ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին վկայականները տեխնիկական պատճառով բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով հնարավոր չէ պատրաստել, վկայականները պատրաստվում են թղթային տարբերակով, և տվյալները մուտքագրվում են բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգ` ոչ ուշ, քան համապատասխան գրանցման կատարումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(28-րդ կետը լրաց. 10.11.16 թիվ 1136-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 11-ի

N 1156-Ն որոշման

 

Ձև N 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հերթական |Վկայա-|Վկայա-|Վկայա-|Վկայա- |Վկայա- |Վկայա-|Վկայա-|Լրացնողի|

|համարը   |կանի  |կանի  |կանի  |կանն   |կանի   |կանն  |կանն  |ստորա-  |

|         |համարը|տրամա-|1-ին  |ստացողի|1-ին   |ստա-  |ստա-  |գրու-   |

|         |      |դրման |կետում|անունը,|կետում |ցողի  |ցողի  |թյունը  |

|         |      |ամսա- |նշված |ազգա-  |նշված  |անձնա-|ստորա-|        |

|         |      |թիվը  |անձի  |նունը, |անձի և |գրային|գրու- |        |

|         |      |      |անունը|հայրա- |վկայա- |տվյալ-|թյունը|        |

|         |      |      |ազգա- |նունը  |կանն   |ները  |      |        |

|         |      |      |նունը,|       |ստացող |      |      |        |

|         |      |      |հայրա-|       |անձի   |      |      |        |

|         |      |      |նունը |       |միջև   |      |      |        |

|         |      |      |      |       |ազգակ- |      |      |        |

|         |      |      |      |       |ցական  |      |      |        |

|         |      |      |      |       |կապը   |      |      |        |

|_________|______|______|______|_______|_______|______|______|________|

|         |      |      |      |       |       |      |      |        |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հերթական |Վկայա-|Վկայա-|Վկայա-|Վկայա- |Վկայա- |Վկայա-|Վկայա-|Լրացնողի|

|համարը   |կանի  |կանի  |կանի  |կանն   |կանի   |կանն  |կանն  |ստորա-  |

|         |համարը|տրամա-|1-ին  |ստացողի|1-ին   |ստա-  |ստա-  |գրու-   |

|         |      |դրման |կետում|անունը,|կետում |ցողի  |ցողի  |թյունը  |

|         |      |ամսա- |նշված |ազգա-  |նշված  |անձնա-|ստորա-|        |

|         |      |թիվը  |անձի  |նունը, |անձի և |գրային|գրու- |        |

|         |      |      |անունը|հայրա- |վկայա- |տվյալ-|թյունը|        |

|         |      |      |ազգա- |նունը  |կանն   |ները  |      |        |

|         |      |      |նունը,|       |ստացող |      |      |        |

|         |      |      |հայրա-|       |անձի   |      |      |        |

|         |      |      |նունը |       |միջև   |      |      |        |

|         |      |      |      |       |ազգակ- |      |      |        |

|         |      |      |      |       |ցական  |      |      |        |

|         |      |      |      |       |կապը   |      |      |        |

|_________|______|______|______|_______|_______|______|______|________|

|         |      |      |      |       |       |      |      |        |

._____________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հերթական |Վկայա-|Վկայա-|Վկայա-|Վկայա- |Վկայա- |Վկայա-|Վկայա-|Լրացնողի|

|համարը   |կանի  |կանի  |կանի  |կանն   |կանի   |կանն  |կանն  |ստորա-  |

|         |համարը|տրամա-|1-ին  |ստացողի|1-ին   |ստա-  |ստա-  |գրու-   |

|         |      |դրման |կետում|անունը,|կետում |ցողի  |ցողի  |թյունը  |

|         |      |ամսա- |նշված |ազգա-  |նշված  |անձնա-|ստորա-|        |

|         |      |թիվը  |անձի  |նունը, |անձի և |գրային|գրու- |        |

|         |      |      |անունը|հայրա- |վկայա- |տվյալ-|թյունը|        |

|         |      |      |ազգա- |նունը  |կանն   |ները  |      |        |

|         |      |      |նունը,|       |ստացող |      |      |        |

|         |      |      |հայրա-|       |անձի   |      |      |        |

|         |      |      |նունը |       |միջև   |      |      |        |

|         |      |      |      |       |ազգակ- |      |      |        |

|         |      |      |      |       |ցական  |      |      |        |

|         |      |      |      |       |կապը   |      |      |        |

|_________|______|______|______|_______|_______|______|______|________|

|         |      |      |      |       |       |      |      |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2011
N 1156-Ն
Որոշում