Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 մայիսի 2021 թվականի N 34-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 876 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի ««Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 876 հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2. Հրամանով հաստատված սանիտարական կանոններում և նորմերում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«2.3 Եթե ջրամատակարարման համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջանում են վթարային իրավիճակներ կամ տեխնիկական շեղումներ, որոնք բերում են կամ կարող են բերել խմելու ջրի որակի կամ բնակչության ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, այն կազմակերպությունը, որն իրականացնում է ջրամատակարարման համակարգի շահագործումը, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ շեղումների վերացման ուղղությամբ և տեղյակ պահել այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանմանը: Ջրամատակարարման համակարգի շահագործումը իրականացնող կազմակերպությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանմանը անհապաղ տեղյակ պահել խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում սանիտարական կանոններին չհամապատասխանող յուրաքանչյուր նմուշի վերաբերյալ:»,

i

2) 2.3-րդ կետից հետո լրացնել նոր` 2.3.1-ին և 2.4-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«2.3.1. Ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունը հաստատում է միջոցառումների ծրագիր խմելու ջրի որակի ապահովման` սանիտարական կանոններին համապատասխան, ներառյալ աշխատանքների կատարման ժամկետները:

2.4. Ջրամատակարարման համակարգի նոր կառուցված և վերակառուցված ցանցերի շահագործումն իրականացվում է նոր կառուցված կամ վերակառուցված խողովակաշարի լվացման, ախտահանման և խմելու ջրի նմուշի լաբորատոր հետազոտության արդյունքների` սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխանելու դեպքում:»,

i

3) 2.6-րդ կետում «համապատասխան տարածքի գլխավոր պետական սանիտարական բժշկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի» բառերով,

i

4) 2.6.1-ին կետում «ՊՀՀ տեսչության տարածքային կենտրոնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման» բառերով,

i

5) 2.6.1-ին կետից հետո լրացնել նոր 2.6.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«2.6.2. Սույն սանիտարական կանոնների պահանջների հիման վրա ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից մշակվում և հաստատվում է խմելու ջրի որակի արտադրական հսկողության աշխատանքային ծրագիր (այսուհետ` աշխատանքային ծրագիր)` հավելված 9-ում նշված կանոնների համաձայն:»,

i

6) 2.6.3-րդ կետում «հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը» բառերով,

i

7) 3.3.2-րդ կետում «Եթե» բառից հետո լրացնել «ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության կողմից» բառերը,

8) 3.3.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«3.3.4 Հետազոտություն կատարվում է նաև համաճարակային ցուցումներով` ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում:»,

9) ուժը կորցրած ճանաչել հետևյալ բովանդակությամբ 3.6-րդ կետը.

i

«3.6. Խմելու ջրի բարենպաստ զգայորոշական հատկությունները որոշվում են հավելված 4-ում նշված, ինչպես նաև 2, 3 և 10 հավելվածում բերված ջրի զգայորոշական հատկությունների վրա ազդող նյութերի պարունակության նորմերին դրա համապատասխանությամբ:»,

10) 3.5.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«3.5.1 Խմելու ջրի բարենպաստ զգայորոշական հատկությունները որոշվում են հավելված 4-ում նշված, ինչպես նաև 2, 3 և 10 հավելվածում բերված ջրի զգայորոշական հատկությունների վրա ազդող նյութերի պարունակության նորմերին դրա համապատասխանությամբ:»,

i

11) 3.5.1-րդ կետից հետո լրացնել նոր` 3.5.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.5.2 Խմելու ջրում չի թույլատրվում անզեն աչքով տեսանելի տարբեր ջրային օրգանիզմների և մակերեսային թաղանթի առկայություն:»,

i

12) 4.1-ին կետում «և պետական սանիտարահամաճարակային» բառերը փոխարինել «ու հիգիենիկ և հակահամաճարակային» բառերով,

13) 4.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«4.2 Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն ապահովվում է ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության կողմից, ըստ աշխատանքային ծրագրի:»,

i

14) 4.7-րդ կետում «հսկողությունն» բառից հետո լրացնել «աշխատանքային ծրագրի համաձայն» բառերը,

15) 4.8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«4.8 Սույն սանիտարական կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից:»,

16) 4.9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

17) Հավելված 3-ի պարզաբանման 1-ին կետից հանել «Առանձին դեպքերում ՀՀՀ կենտրոնի համաձայնությամբ խմելու ջրում հնարավոր է թույլատրել քլորի ավելի բարձր կոնցենտրացիա:» բառերը,

i

18) Հավելված 7-ի պարզաբանման 3-րդ կետում «ՊՀՀ տեսչության տարածքային կենտրոնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման» բառերով,

19) Հավելված 9-ի.

i

ա. վերնագրում «հաստատման» բառից հետո լրացնել «և արտադրական հսկողության աշխատանքային ծրագրի կազմման» բառերը,

բ. 1-ին կետում «ջրի կազմի» բառերից հետո լրացնել «քիմիական» բառը,

գ. 1.1-ին կետում «3.3» թվերը փոխարինել «3.4» թվերով,

դ. 1.2-րդ կետից հանել «ՊՀՀ տեսչության մարմինների համաձայնությամբ» բառերը,

ե. 1.2.1-ին ենթակետի երրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

զ. 1.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«1.3 Ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպությունը վերլուծում է ջրի քիմիական կազմի ընդլայնված հետազոտությունների արդյունքները ջրամատակարարման յուրաքանչյուր համակարգի համար, գնահատում է քիմիական նյութերի պոտենցիալ վտանգը բնակչության առողջության համար:»,

է. 1.4-րդ կետում «ՊՀՀ տեսչության տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպությունը» բառերով,

ը. 1.5-րդ, 1.5.1-րդ, 1.5.2-րդ, 1.5.3-րդ և 1.5.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

թ. 1.5.4-րդ կետից հետո լրացնել նոր` 2-րդ, 3-րդ, 4-րդ, և 5-րդ կետերը հետևյալ բովանդակությամբ.

«2. Ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպությունը սույն սանիտարական կանոնների համաձայն մշակում է աշխատանքային ծրագիր:

3. Մի քանի ջրառ ունեցող ջրամատակարարման համակարգի դեպքում աշխատանքային ծրագիրը կազմվում է յուրաքանչյուր ջրառի համար` հաշվի առնելով նրա առանձնահատկությունները:

4. Աշխատանքային ծրագիրը ներառում է.

1) Խմելու ջրի որակի վերահսկվող ցուցանիշների ցանկը.

ա. մանրէաբանական և մակաբուծական (սույն սանիտարական կանոնների 3.3-րդ կետ, Հավելված 1),

բ. զգայորոշական (սույն սանիտարական կանոնների 3.5.1-րդ կետ, Հավելվածներ 2, 3, 4, 10),

գ. ճառագայթային (սույն սանիտարական կանոնների 3.6-րդ կետ, Հավելված 5),

դ. ընդհանրացված (սույն սանիտարական կանոնների 3.4.1-րդ կետ, Հավելված 2),

ե. ռեագենտների մնացորդային քանակներ (սույն սանիտարական կանոնների 3.4.2-րդ կետ, Հավելված 3),

զ. մշտական հսկողության համար ընտրված քիմիական նյութեր, համաձայն սույն հավելվածի 1.1 կետում ներկայացված կանոնների, (սանիտարական կանոնների 3.4.1-րդ և 3.4.3-րդ կետեր, Հավելվածներ 2, 10):,

5. Աշխատանքային ծրագիրը հաստատվում է 5 տարուց ոչ ավել ժամկետով: Նշված ժամկետի ընթացքում աշխատանքային ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:»:

i

20) Հավելված 10-ի աղյուսակի «Անօրգանական նյութեր» բաժնի 1-ին սյունակի «եվրոպիում» տողից հետո լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

 

._________________________________________________________________________.

|Ամոնիակ (ըստ ազոտի)      |                   |0,05       |ս.-թ.    |  3  |

._________________________________________________________________________.

 

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.05.2021
N 34-Ն
Հրաման