(ուժը կորցրել է 21.07.2022 թիվ 1117-Ն որոշում)
i
040.0478.160516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2016 թվականի N 478-Ն
i
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1039-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի N 12 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1039-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 12-ի
N 478-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
i
2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար լիազոր մարմին է ներկայացվում հայտ` «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով` լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին:
i
3. Հայտն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում` լիազոր մարմինն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ցանկի ամբողջականությունը և այն հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի քարտուղարին, վերջինս էլ երեք օրվա ընթացքում դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին: Եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում այն վերադարձնում է հայտատուին` վերջինիս կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու և կրկին ներկայացնելու նպատակով:
4. Հանձնաժողովը 18-օրյա ժամկետում քննարկում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար ներկայացված հայտը, դրան կից փաստաթղթերը և լիազոր մարմնին է տալիս պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն:
5. Ներկայացված փաստաթղթերում այն անճշտությունների, վրիպակների կամ թերությունների առկայության դեպքում, որոնք կրում են տեխնիկական բնույթ և չեն ներառում որակական հատկանիշներ հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները գրավոր ներկայացնում են հանձնաժողովի քարտուղարին` հայտատուին փոխանցելու և վերջինիս կողմից շտկումներ կատարելու և կրկին ներկայացնելու նպատակով:
6. Լիազոր մարմինը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում պեստիցիդի և ագրոքիմիկատի գրանցման և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու մասին և հայտատուին տալիս է սույն որոշման հավելվածի N 1 ձևով կամ N 2 ձևով հաստատված գրանցման վկայական:
i
7. Հանձնաժողովը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար տալիս է բացասական եզրակացություն, եթե այն ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով սահմանված նյութերից որևէ մեկը:
8. Լիազոր մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ և դրա մասին տեղեկացնում հայտատուին: Գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը պետք է ներառի նաև մերժման հիմքերը:
9. Լիազոր մարմնի` պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով:
10. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների վերագրանցումն իրականացվում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքով` դրանց գրանցման կարգին համապատասխան, իսկ վերագրանցման հայտը կարող է ներկայացվել գրանցման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 1 ամիս առաջ:
11. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքով` առանց հանձնաժողովի եզրակացության:
12. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:
Ձև 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՎԿԱՅԱԿԱՆ ՊԵՍՏԻՑԻԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ______
Սույն վկայագիրը տրվում է ______________________________________________
(արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու
վայրը)
____________________________________________________________________-ին
Գրանցման ներկայացնողը _________________________________________________
(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը,
գտնվելու վայրը, հասցեն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի
___ ___________20__թ. N____ հրամանի ________________________________
_______________________________________________________________________
(պեստիցիդի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը
պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)
պեստիցիդը գրանցված է պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցամատյանում` N______________ և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում:
_____ _____________ 20_____ թ.
(վկայական տալու ամսաթիվը)
_____ _____________ 20_____ թ.
ուժի մեջ է մինչև
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավար _______________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
(1-ին ձևը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՎԿԱՅԱԿԱՆ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ______
Սույն վկայագիրը տրվում է ______________________________________________
(արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու
վայրը)
____________________________________________________________________-ին
Գրանցման ներկայացնողը _________________________________________________
(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը,
գտնվելու վայրը, հասցեն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի
___ ___________20__թ. N____ հրամանի ________________________________
_______________________________________________________________________
(ագրոքիմիկատի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը
պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)
ագրոքիմիկատը գրանցված է պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցամատյանում` N______________ և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում:
_____ _____________ 20_____ թ.
(վկայական տալու ամսաթիվը)
_____ _____________ 20_____ թ.
ուժի մեջ է մինչև
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավար _______________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
(2-րդ ձևը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)