Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 16 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2020 թվականի N 62-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 և 2008 թվականի օգոստոսի 21-ի N 953-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1673-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «տարածքի եզրին» բառերից հետո լրացնել «, սանիտարապաշտպանական գոտու սահմանի եզրին» բառերով և հանել «(կամ)» բառը.

i

2) հավելվածի «Սահմանային թույլատրելի արտանետումների (ԽԹԱ) նորմատիվների/չափաքանակների նախագծերի կազմի ու բովանդակության» ուղեցույցի 7-րդ կետի 1-ին ենթակետի աղյուսակ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱՂՅՈՒՍԱԿ 4.

 

Օդերևութաբանական բնութագիրը և գործակիցները, որոնք բնորոշում են բնակելի տարածքի մթնոլորտում վնասակար նյութերի ցրման պայմանները

 

._____________________________________________________________________.

|Բնութագրերի անվանումները                                 |Մեծությունը|

|_________________________________________________________|___________|

|Մթնոլորտի ստրատիֆիկացիայի գործակիցը                      |        200|

|_________________________________________________________|___________|

|Տեղանքի ռելիեֆի գործակիցը (հաշվարկված համաձայն           |           |

|կողմնորոշչի)                                             |           |

|_________________________________________________________|___________|

|Տարվա ամենաշոգ ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանը     |           |

|T oC *                                                   |           |

|_________________________________________________________|___________|

|Միջին տարեկան քամիների վարդը 8 ուղղություններով (ռումբ %)|           |

|_________________________________________________________|___________|

|Քամու բազմամյա միջին արագությունը (մ/վրկ), որը հնարավոր է|           |

|20 տարին մեկ անգամ (5% ապահովվածությամբ)                 |           |

|_________________________________________________________|___________|

|Քամու բազմամյա միջին առավելագույն արագությունը (մ/վրկ),  |           |

|որը հնարավոր է 20 տարին մեկ անգամ (5% ապահովվածությամբ)  |           |

._____________________________________________________________________.

 

* Շրջակա միջավայրի լիազոր մարմնի կողմից սահմանված և նրա ենթակայությամբ գործող կազմակերպության կողմից».

 

3) հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) վնասակար նյութերի ցրման հաշվարկի հակիրճ արդյունքները

Առանձին հավելվածով ներկայացվում է վնասակար նյութերի արտանետումների ցրման հաշվարկը, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված համակարգչային ծրագրերի հիման վրա: Վնասակար նյութերի ցրման հաշվարկի մակերեսը պետք է ընդգրկի մինչև 0,05 ՍԹԽ աղտոտվածությամբ տարածքները, ընդ որում, արտանետման աղբյուրները պետք է տեղադրվեն ցրման հաշվարկի համար ընդունված մակերեսի կենտրոնական մասում, իսկ ցանցի քայլը պետք է թույլ տա գնահատելու աղտոտվածությունն արտանետող կազմակերպության տարածքի եզրին, սանիտարապաշտպանական գոտու սահմանի եզրին և ամենամոտ բնակելի տարածքներում:

Եթե նախատեսված է արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ապա ներկայացվում է նաև միջոցառումն իրականացնելուց հետո ենթադրվող արտանետման չափաքանակի վրա հիմնված հաշվարկը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 24

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.2020
N 62-Ն
Որոշում