Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵ ...

 

 

040.0500.260406

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» ապրիլի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2006 թվականի N 500-Ն

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`

ա) թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների ձևերը,

բ) ռեեստրի վարման գրքի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի ապրիլի 20-ի

N 500-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի (այսուհետ` ռեեստր) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Ռեեստրի վարման հիմնական նպատակը թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծումը, մշակումն ու պահպանումն է:

3. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

4. Ռեեստրում գրանցման ենթակա են`

ա) այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց համար հաստատվում են թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր,

բ) թափոնների վերամշակման և (կամ) օգտահանման շահագործվող օբյեկտները:

5. Ռեեստրի վարման նպատակով` թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտները (այսուհետ` օբյեկտ) մինչև 2007 թվականի մարտի 1-ը, իսկ նոր օբյեկտները` իրենց գործունեությունը սկսելուց հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 500-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ձևերին համապատասխան:

Հաշվետվությունը ներկայացվում է կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

Ռեեստրում գրանցված օբյեկտները մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում փոփոխված գրանցման հաշվետվություն, եթե հաշվետու տարում տեղի են ունեցել փոփոխություններ:

(5-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1045-Ն, 29.01.16 թիվ 69-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

II. ՌԵԵՍՏՐԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ռեեստրային գրանցման հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները`

ա) օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը,

բ) օբյեկտի մասին ընդհանուր տեղեկություններ (հողամասի նկատմամբ իրավունքի հիմքը, հողամասի մակերեսը, տեղանքը, բնապահպանական օբյեկտների առկայությունը),

գ) օբյեկտը շահագործման հանձնելու տարեթիվը,

դ) օբյեկտի հզորությունը (տ/տարի, տ/օր) ,

ե) տեխնոլոգիական սարքավորման տեսակը,

զ) գոյացող, վերամշակվող և օգտահանվող թափոնների բնութագիրը (անվանումը, ծածկագիրը, ագրեգատային վիճակը, վտանգավորության դասը, ծավալը` տ/տարի),

է) շահագործման գործելակարգը (ռեժիմը),

ը) ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` արտանետումները (աղտոտող նյութերի անվանումները, արտանետումների ծավալը` տ/տարի) արտահոսքերը (աղտոտող նյութերի անվանումները, արտահոսքերի ծավալը` տ/տարի), թափոնները (անվանումը, ծածկագիրը, վտանգավորության դասը` տ/տարի, հետագա տեղաբաշխումը),

թ) սանիտարական պահպանության գոտու բնութագիրը:

7. Ռեեստրային գրանցման հաշվետվությանը կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 29.01.16 թիվ 69-Ն որոշում)

բ) օբյեկտի տեխնոլոգիայի համառոտ նկարագիրը:

(7-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 69-Ն որոշում)

 

III. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Ռեեստրի վարման նպատակով կազմվում է ռեեստրի վարման գիրք, որում գրանցվում են օբյեկտի անվանումը, ռեեստրային գրանցման հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, ռեեստրային գրանցման հաշվետվությանը կից ներկայացված փաստաթղթերի անվանումները, օբյեկտին տրվող ռեեստրային համարը և օբյեկտի կողմից ներկայացված ռեեստրային գրանցման հաշվետվության ու դրան կից ներկայացված փաստաթղթերի պահման գործի համարը:

9. Լիազոր մարմինն ուսումնասիրում է օբյեկտի կողմից սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու տեղեկությունների հավաստիությունը և, թերություններ չհայտնաբերելու դեպքում, գրանցում է պետական ռեեստրի վարման գրքում` ռեեստրային համարի ամրագրմամբ:

Օբյեկտները ռեեստրում գրանցված են համարվում դրանց ռեեստրային համար տալու օրվանից:

Օբյեկտին տրվում է տեղեկանք ռեեստրում գրանցման մասին:

10. Օբյեկտները ռեեստրում գրանցվում են ռեեստրային գրանցման հաշվետվությունն ու փաստաթղթերը ներկայացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Պահանջվող փաստաթղթերը լիակազմ չլինելու կամ ներկայացված փաստաթղթերում անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը հաշվետվությունը, լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով վերադարձնում է լրամշակման:

Կրկնակի ներկայացված ռեեստրային գրանցման հաշվետվության և փաստաթղթերի հիման վրա օբյեկտները ռեեստրում գրանցվում են սույն կարգով հաստատված ընթացակարգով:

(10-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 69-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2006
N 500-Ն
Որոշում