Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ...

 

 

040.0746.200605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2005 թվականի N 746-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային նյութերի փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 27.12.12 թիվ 1677-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 9-ի

N 746-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային նյութերի փոխադրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

i

2. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 698-Ն որոշում)

3. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

4. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստանալու նպատակով կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի միջուկային նյութերի փոխադրում է նախատեսվում իրականացնել:

(4-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 04.06.15 թիվ 573-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

4.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(4.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին տեղեկություններ.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) օգտագործվելիք փոխադրամիջոցների նկարագրությունը (տեսակը, տիպը, քանակը, փոխադրման կոնտեյների սերտիֆիկատը, յուրաքանչյուր փոխադրամիջոցի տեխնիկական բնութագրերը, այդ թվում` իոնացնող ճառագայթումից պաշտպանության համակարգը).

դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 04.06.15 թիվ 573-Ն որոշում)

ե) միջուկային վառելիքի բեռնավորման և բեռնաթափման հրահանգները.

զ) փոխադրման ժամանակ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման ապահովումը հավաստող փաստաթղթերը.

է) միջուկային նյութերի փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների տեխնիկական զննման մասին ակտի պատճենը.

ը) սույն կետի «զ» ենթակետում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները:

(5-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 06.03.14 թիվ 242-Ն, 04.06.15 թիվ 573-Ն որոշումներ)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(6-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 04.06.15 թիվ 573-Ն որոշում)

7.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

8. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

9. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե միջուկային նյութերի փոխադրման անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

10. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 573-Ն որոշում)

11. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

12. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունների կարգավորմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(12-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

14. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

15. Լիցենզավորված կազմակերպությունները լիցենզավորված գործունեությամբ զբաղվելիս պետք է ունենան տվյալ բնագավառում առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությամբ և համապատասխան մասնագիտական պատրաստվածությամբ լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող անձնակազմ: Ընդ որում, լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ անձնակազմի մասնագետների փոփոխության դեպքում` համապատասխան փոփոխության կատարումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված կազմակերպությունը պարտավոր է լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի և նրանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները ներկայացնել կարգավորող մարմին:

(15-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 573-Ն որոշում)

 

Ձև

 

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ N _ _ _ _

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն ________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական

գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)

____________________________________________________________

____________________________________________________________

 

2. Հայտին կից ներկայացվում են`

1.._. իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային

._. ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին տեղեկություններ.

2.._. օգտագործվելիք փոխադրամիջոցների նկարագրությունը (տեսակը, տիպը,

._. քանակը, փոխադրման կոնտեյների սերտիֆիկատը, յուրաքանչյուր փոխադրամիջոցի տեխնիկական բնութագրերը, այդ թվում` իոնացնող ճառագայթումից պաշտպանության համակարգը).

3.._. միջուկային վառելիքի բեռնավորման և բեռնաթափման հրահանգները.

._.

4.._. փոխադրման ժամանակ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և

._. վթարային հակազդման ապահովումը հավաստող փաստաթղթերը.

5.._. միջուկային նյութերի փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների

._. տեխնիկական զննման մասին ակտի պատճենը.

6.._. սույն կետի 4-րդ ենթակետում նշված փաստաթղթերի փորձաքննական

._. եզրակացությունները.

7.._. լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ

._. պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.

._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._. ._.._.._.._.._.._.._. ._.._.._.._.._.._.._. (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում հայտատուի ցանկությամբ):

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

Հայտատու

__________________

                                                      (ստորագրությունը)

 

______________________

                                                     (անունը, ազգանունը)

 

_____ __________ 20 թ.

 

(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 06.03.14 թիվ 242-Ն, 04.06.15 թիվ 573-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 9-ի

N 746-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N ____

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

Տրված` ____ ____________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________

__________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ____ ____________ 200 թ.

 

  ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ     __________________  _______________________

                          (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2005
N 746-Ն
Որոշում