(ուժը կորցրել է 13.05.2021 թիվ 754-Ն որոշում)
i
040.0327.290307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2007 թվականի N 327-Ն
i
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 05.02.15 թիվ 90-Ն որոշում)
i
2. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)` համաձայն N 2 հավելվածի:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 03.11.11 թիվ 1554-Ն որոշում)
i
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 11.02.16 թիվ 137-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 15-ի
N 327-Ն որոշման
ՑԱՆԿ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 05.02.15 թիվ 90-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 07.06.12 թիվ 715-Ն, 25.04.13 թիվ 438-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 15-ի
N 327-Ն որոշման
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ)
i
1. Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներին համապատասխան խմբերի և տարիների:
.____________________________________________________________.
| Խումբը | Տարին |Ներմուծման |
| | |առավելագույն|
| | |չափաքանակը |
| | |(տոննա/տարի)|
|_______________________________|_______________|____________|
|Անվանացանկ A-ի խումբ I, II |2011 թ-ից սկսած|0 |
|Անվանացանկ B-ի խումբ I, II, III| | |
|Անվանացանկ C-ի խումբ II, III | | |
|Անվանացանկ E-ի խումբ I | | |
|_______________________________|_______________|____________|
|Անվանացանկ C-ի խումբ I |2011-2012 թթ. |անսահմանափակ|
| |2013-2014 թթ. |126,69 |
| |2015-2019 թթ. |114,02 |
| |2020-2024 թթ. |82,35 |
| |2025-2029 թթ. |41,17 |
| |2030-2039 թթ. |3,17 |
| |2040 թ-ից սկսած|0 |
.____________________________________________________________.
(1-ին կետը փոփ. 11.02.16 թիվ 137-Ն որոշում)
2. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման հետևյալ ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
.________________________________________________________________.
| Խումբը | Տարին |Ներմուծման առավելագույն|
| | |չափաքանակը (տոննա/տարի)|
|_________________|______________________|_______________________|
|I- V, VII, VIII |2011 թ.-ից սկսած 0 | անսահմանափակ |
|VI |2011-2012 թթ. | 126.69 |
| |2013-2014 թթ. | 114.02 |
| |2015-2019 թթ. | 82.35 |
| |2020-2024 թթ. | 41.17 |
| |2025-2029 թթ. | 3.17 |
| |2030-2039 թթ. | 0 |
| |2040 թ.-ից սկսած | |
.________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 03.11.11 թիվ 1554-Ն, 07.06.12 թիվ 715-Ն, 25.04.13 թիվ 438-Ն որոշումներ)