(ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 518-Ն որոշում)
i
600.0242.150916
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 09 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2016 թվականի N 242-Ն
i
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԲԱՇԽՈՂ-ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ) ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «ը» կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը և որոշումը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
Հավելված N 1
Սահմանված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի օգոստոսի 31-ի
N 242-Ն որոշմամբ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԲԱՇԽՈՂ-ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ)
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ________
____ _____________ 20__ թվական ք._______________________
______________________________________________________________________
(Բաշխողի անվանումը)
ի դեմս _____________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
_____________________________________________________________________,
(Պատվիրատու ընկերության անվանումը)
այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _______________________________
_____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են`
i
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողով,
2) Բաշխող` էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
3) Մրցակցային
էլեկտրաէներգիա
վաճառող` էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից
նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող`
Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,
լիցենզավորված անձ,
4) Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
5) Համակարգի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա
օպերատոր` ունեցող իրավաբանական անձ,
5.1) Շուկայի էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա
օպերատոր` ունեցող իրավաբանական անձ,
6) Կանոններ` Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության
էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր
առևտրային կանոններ,
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
8) Բաշխման Բաշխողի կողմից էլեկտրական էներգիան բաշխելու
ծառայություն` ծառայություն,
9) Հաշվարկային ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա
ամիս` առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին
օրվա ժամը 24:00-ին,
10) ԷՄՕԿ Հանձնաժողովի հաստատած էլեկտրական էներգիայի
մատակարարման և օգտագործման կանոններ:
(1-ին կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն, 12.12.2018 թիվ 455-Ն որոշումներ)
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
i
2. Սույն պայմանագրի համաձայն բաշխողը պարտավորվում է Պատվիրատուին բաշխել վերջինիս կողմից Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից գնված կամ Պատվիրատուի կողմից ներկրված էլեկտրական էներգիան, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել էլեկտրական էներգիայի Բաշխման ծառայության դիմաց:
(2-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն պայմանագրով, Կանոններով, ԷՄՕԿ-ով` եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով և Կանոններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
4. Բաշխողը պարտավոր է`
1) Կանոններով սահմանված ժամկետում կազմել և Պատվիրատուին ներկայացնել մատուցված Բաշխման ծառայության համար հաշիվ-ապրանքագիր.
2) ապահովել էլեկտրական էներգիայի բաշխումը Պատվիրատուին` սույն պայմանագրին կցված էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայով նախատեսված հուսալիությամբ:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
i
6. Պատվիրատուն պարտավոր է վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված Բաշխման ծառայության դիմաց` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
i
4. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Հաշվարկային ամսվա ընթացքում Պատվիրատուին մատուցված Բաշխման ծառայության արժեքը որոշվում է մատուցված Բաշխման ծառայության քանակի և դրա համար Հանձնաժողովի որոշմամբ սահմանված սակագնի արտադրյալով:
9. Բաշխման ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:
10. Հանձնաժողովի կողմից սույն պայմանագրի 9-րդ կետում նշված սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:
i
11. Բաշխողի կողմից Պատվիրատուին մատուցված Բաշխման ծառայությունը հաշվառում է Շուկայի օպերատորը Կանոնների կարգի համաձայն:
(11-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
i
12. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է վճարման ակտը` Կանոնների համաձայն, և իր ստորագրությամբ ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:
(12-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
13. Կողմերը, սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են ստորագրել այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Բաշխողն իր կողմից մատուցված Բաշխման ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:
15. Բաշխողը պարտավոր է ստորագրել (հաստատել) սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրը միայն Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո:
16. Պատվիրատուն Հաշվարկային ամսվա ընթացքում Բաշխման դիմաց վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
17. Բաշխողի կողմից բաշխման ծառայության ընդհատումը, դադարեցումը և վերականգնումն իրականացվում է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով և Կանոններով:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
18. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:
7. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
19. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս- մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:
20. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
21. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և այլ իրավական ակտերին:
______________________________________________________________________
9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
22. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծել դատական կարգով:
i
23. Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
(23-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
24. Եթե սույն պայմանագրի 23-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Շուկայի օպերատորի կողմից վերանայված սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Պատվիրատուն պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:
(24-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ
25. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի և Շուկայի օպերատորի կողմից ստորագրման պահից, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում Կողմերի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի կողմից ստորագրման պահից, և գործում է մինչև _______________:
(25-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
26. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում: Հանձնաժողովի սահմանած ժամկետում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) նոր պայմանագիր չկնքելու կամ գործող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ չկատարելու դեպքում գործում են Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևի դրույթները կամ գործող օրինակելի ձևում կատարված փոփոխությունները կամ լրացումները:
i
27. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Շուկայի օպերատորի համար, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում` 5 օրինակից` Կողմերի, Հաշվարկային կենտրոնի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի համար:
(27-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
28. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(11-րդ գլուխը խմբ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
29. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածն է առևտրային հաշվառքի սարքի, սահմանազատման կետի, առավելագույն թույլատրելի հզորության և էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայի հուսալիության մակարդակի վերաբերյալ համաձայնագիրը:
Բաշխող` Պատվիրատու`
գտնվելու վայրը _______________ գտնվելու վայրը _______________
Հ/հ __________________________ Հ/հ __________________________
հեռախոսը______________________ հեռախոսը______________________
էլեկտրոնային փոստի էլեկտրոնային փոստի
հասցեն_______________________ հասցեն_______________________
ֆաքսը _______________________ ֆաքսը _______________________
Գործունեության լիցենզիա N
Ղեկավար_______________________ Ղեկավար_______________________
(ստորագրություն, անուն, (ստորագրություն, անուն,
ազգանուն) ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում) Կ.Տ. (առկայության դեպքում)
Շուկայի օպերատոր`
______________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում)
Համակարգի օպերատոր`
_________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում)
Հաղորդող`
_________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում)
Հավելված
Էլեկտրական էներգիայի բաշխման
ծառայության մատուցման
(բաշխող-մեծածախ շուկայի
մասնակից) պայմանագրի
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.______________________________________________________________________
|Հաշ- | Առևտրային հաշվառքի սարք |
|վառքի|_______________________________________________________________|
|սարքի| Հաշվիչի |Հոսանքի չափիչ |Լարման չափիչ |
|տեղա-| |տրանսֆորմատորի |տրանսֆորմատորի |
|դրման|_________________________|__________________|__________________|
|վայրը|տեսա-|թույ-|անվա- |հաջորդ|տեսա-|ճշտու-|տրանս|տեսա-|ճշտու-|տրանս|
| |կը, |լատ- |նական |պլա- |կը, |թյան |ֆորմա|կը, |թյան |ֆորմա|
| |գործա|րելի |լարու-|նային |գործա|դասը |ցիայի|գործա|դասը |ցիայի|
| |րանա-|հո- |մը (Վ)|ստուգա|րանա-| |գործա|րանա-| |գործա|
| |յին |սանքը| |չափման|յին | |կիցը |յին | |կիցը |
| |համա-|(Ա) | |ամիսը |համա-| | |համա-| | |
| |րը, | | |և |րը, | | |րը, | | |
| |Որակա| | |տարե- |Որակա| | |Որակա| | |
| |վոր- | | |թիվը |վոր- | | |վոր- | | |
| |ված | | | |ված | | |ված | | |
| |սպա- | | | |սպա- | | |սպա- | | |
| |ռողի | | | |ռողի | | |ռողի | | |
| |կնիքի| | | |կնիքի| | |կնիքի| | |
| |տեսա-| | | |տեսա-| | |տեսա-| | |
| |կը, | | | |կը, | | |կը, | | |
| |համա-| | | |համա-| | |համա-| | |
| |րը | | | |րը | | |րը | | |
|_____|_____|_____|______|______|_____|______|_____|_____|______|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|_____|_____|_____|______|______|_____|______|_____|_____|______|_____|
|_____|_____|_____|______|______|_____|______|_____|_____|______|_____|
|_____|_____|_____|______|______|_____|______|_____|_____|______|_____|
.______________________________________________________________________
.___________________________.
|Սահմանա-|Առավելա-|Էլեկտրա |
|զատման |գույն |էներգիայի|
|կետը |թույլատ-|բաշխման |
| |րելի |սխեմայի |
| |հզորու- |հուսա |
| |թյուն |լիության |
| |(կՎտ) |մակարդակը|
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
|________|________|_________|
| 12 | 13 | 14 |
|________|________|_________|
|________|________|_________|
|________|________|_________|
.___________________________.
1. Սույն աղյուսակի 13-րդ սյունակը լրացվում է համաձայն Պատվիրատուին տրված տեխնիկական պայմանների, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:
2. Սույն աղյուսակի 14-րդ սյունակը լրացվում է`
1) «1» թվանշանով, եթե Պատվիրատուին էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է 1-ից ավելի առանձին օդային կամ մալուխային գծերով կայանի կամ ենթակայանի երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից,
2) «2» թվանշանով, եթե Պատվիրատուին էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է այլ կերպ:
Բաշխող` Պատվիրատու`
_________________________ _________________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (անուն, ազգանուն, պաշտոն)
______________________ ______________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. (առկայության դեպքում) Կ.Տ. (առկայության դեպքում)
Հաշվարկային կենտրոն`
_________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում)
(1-ին հավելվածը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
Հավելված N 2
i
Սահմանված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի օգոստոսի 31-ի
N 242-Ն որոշմամբ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ________
i
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
____ _____________ 20__ թվական ք._______________________
______________________________________________________________________
(Երաշխավորված մատակարարի անվանումը)
ի դեմս ______________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով,
Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի
կողմից, և
____________________________________________________________________,
(Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող ընկերության անվանումը)
այսուհետ` Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող, ի դեմս _______________________
____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
____________________________________________________________________,
(Պատվիրատու ընկերության անվանումը)
այսուհետ` Պատվիրատու, ի դեմս ________________________________
____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
(նախաբանը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
1. Պայմանագրում կիրառվող հասկացություններն են`
i
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
3) Մրցակցային
էլեկտրաէներգիա
վաճառող` էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված
մատակարարից նաև այլ անձի վաճառելու
իրավունք ունեցող` Կանոններով սահմանված
լիցենզավորված անձ,
4) Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
5) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
5.1) Շուկայի օպերատոր` էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
6) Կանոններ` Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության
էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի
ժամանակավոր առևտրային կանոններ,
7) Ներկրող` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն
էլեկտրական էներգիան (հզորություն) ներկրելու
իրավունք ունեցող անձ,
8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
9) Բաշխման ծառայություն` Երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական
էներգիան բաշխելու ծառայություն,
10) Անհավասարակշռության Կանոնների համաձայն ամսական կտրվածքով
ծավալ` հաշվարկվող էլեկտրական էներգիայի հանրահաշվական
գումար,
11) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային
ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում
է վերջին օրվա ժամը 24:00-ին,
12) Երաշխավորված
մատակարար` էլեկտրական էներգիայի երաշխավորված
մատակարարման լիցենզիա ունեցող անձ:
(1-ին կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն, 12.12.2018 թիվ 455-Ն որոշումներ)
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
i
2. Սույն պայմանագրի համաձայն Հաշվարկային ամսվա ընթացքում Անհավասարակշռության ծավալի դեպքում Պատվիրատուն Անհավասարակշռության ծավալի չափով փոխհատուցում է ստանում Երաշխավորված մատակարարից կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողն Անհավասարակշռության ծավալը գնում է Երաշխավորված մատակարարից` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:
(2-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
3. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կանոններով, սույն պայմանագրով և Հանձնաժողովի ընդունած այլ իրավական ակտերով:
i
4. Երաշխավորված մատակարարը պարտավորվում է Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալը փոխհատուցել Պատվիրատուին:
(4-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
5. Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողը պարտավորվում է Կանոնների համաձայն բացասական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի չափով էլեկտրական էներգիա գնել Երաշխավորված մատակարարից` Պատվիրատուի կողմից իրենից գնման ենթակա և իր կողմից փաստացի քիչ առաքված էլեկտրական էներգիայի տարբերությունը հաշվեկշռելու համար:
(5-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
i
4. ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ
i
7. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է դրական նշանով, ապա Պատվիրատուն այդ չափով փոխհատուցում է ստանում Երաշխավորված մատակարարից` տվյալ Հաշվարկային ամսվա համար Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի համաձայն ձևավորված փաստացի միջին կշռութային գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ամսվա էլեկտրական էներգիայի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):
(7-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
8. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է բացասական նշանով, ապա Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողն Անհավասարակշռության ծավալը գնում է Երաշխավորված մատակարարից` Պատվիրատուի էլեկտրական էներգիայի բաշխիչ ցանցին միացված լարման սպառողների համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:
(8-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
i
10. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
i
11. Հաշվեկշռող էլեկտրական էներգիայի քանակը հաշվառում է Շուկայի օպերատորը` համաձայն Կանոնների:
(11-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
i
12. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորըը կազմում է վճարման ակտը` Կանոնների համաձայն, և իր ստորագրությամբ ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:
(12-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
13. Կողմերը, սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են ստորագրել այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
i
14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը` Երաշխավորված մատակարարն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի մասով կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողին, իսկ Պատվիրատուն Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի դիմաց փոխհատուցում ստանալու համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Երաշխավորված մատակարարին:
(14-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
15. Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողը Երաշխավորված մատակարարին, իսկ Երաշխավորված մատակարարը Պատվիրատուին վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:
(15-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
7. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
17. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
i
18. Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
(18-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
19. Եթե սույն պայմանագրի 18-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Շուկայի օպերատորի կողմից վերանայված սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ վճարող կողմը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:
(19-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
20. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և այլ իրավական ակտերին:
_________________________________________________________________________
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ
i
21. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի և Շուկայի օպերատորի կողմից ստորագրման պահից, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում Կողմերի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի կողմից ստորագրման պահից, և գործում է մինչև ___________________:
(21-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
22. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում: Հանձնաժողովի սահմանած ժամկետում էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման նոր պայմանագիր չկնքելու կամ գործող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ չկատարելու դեպքում գործում են Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևի դրույթները կամ գործող օրինակելի ձևում կատարված փոփոխությունները կամ լրացումները:
23. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
24. Սույն պայմանագիրը կազմված է 4 օրինակից` մեկական Կողմերի և Շուկայի օպերատորի համար, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում` 6 օրինակից` Կողմերի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի համար:
(24-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
i
(10-րդ գլուխը խմբ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
Երաշխավորված մատակարար Մրցակցային էլեկտրաէներգիա
վաճառող
գտնվելու վայրը _______________ գտնվելու վայրը _______________
Հ/հ ___________________________ Հ/հ ___________________________
հեռախոսը____________________ հեռախոսը____________________
էլեկտրոնային փոստի էլեկտրոնային փոստի
հասցեն_____________ հասցեն_____________
ֆաքսը _______________________ ֆաքսը _______________________
Գործունեության լիցենզիա N Գործունեության լիցենզիա N
Ղեկավար Ղեկավար
________________________________ ________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում) Կ.Տ. (առկայության դեպքում)
Պատվիրատու`
գտնվելու վայրը _________________
Հ/հ _____________________________
հեռախոսը______________________
էլ. փոստի հասցեն_______________
ֆաքսը _________________________
Ղեկավար
________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում)
Շուկայի օպերատոր`
________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում)
Համակարգի օպերատոր`
_________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում)
Հաղորդող`
________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (առկայության դեպքում)
(2-րդ հավելվածը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
ա