Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

 

 

010.0028.011203

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի նոյեմբերի 5-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407, այսուհետ` օրենք)`

1) 4-րդ հոդվածի`

ա) «հարկային ծառայության ընթացակարգեր`» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայության գործառույթներ` վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.».

բ) «ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով`» պարբերության «իր կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով» բառերով.

2) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«հարկային վարչարարություն` հարկային մարմնի` սույն օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողություններ` ուղղված հարկային օրենսդրության համատարած և ճիշտ կիրառման ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը.

հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.

հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ` վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը 5-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 5.1. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

 

Հարկային մարմինը հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող միասնական պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կոչված է իրագործելու սույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-7-րդ կետերով.

«6) ֆիզիկական անձանց եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ հսկողության իրականացումը.

7) հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի կիրառման վերաբերյալ հարկային ծառայողների և հարկ վճարողների ուսուցման կազմակերպումը:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1. Հարկային մարմնի համակարգը ներառում է վերադաս հարկային մարմինը, հարկային մարմնի հարկային տեսչությունները (այսուհետ` նաև հարկային մարմիններ) և հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումները:

2. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումներն ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և գործառույթները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

6. Հարկային մարմնի և հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, ինչպես նաև հարկային մարմնի համակարգի հաստիքների թվաքանակը` ըստ համակարգի հարկային ծառայողների, քաղաքացիական ծառայողների և վարչատեխնիկական աշխատողների, հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի`

i

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային մարմինը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն իրականացնում է հետաքննություն:».

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`

i

1) 2-րդ կետը «անձանց մոտ» բառերից առաջ լրացնել «, եկամուտներ, գույք և ծախսեր հայտարարագրող» բառերով.

2) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ստուգման կամ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային, դրամարկղային տարածքներ և ստուգվող այլ ստորաբաժանումներ, ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքել, կնքել այդ տարածքները, այցելել հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված հարկային հաշվառման գրքերի գրանցման հասցեները.

5) օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն հաշվարկել, վերահաշվարկել, ճշգրտել հարկ վճարողի, հարկային գործակալի, հարկային պարտավորություն ունեցող այլ անձի` հարկերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունները` երրորդ անձանցից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, կատարել չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ գնումներ` ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով.».

3) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-16-րդ կետեր.

«14) դատարան ներկայացվելիք հայցերի ապահովման նպատակով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում արգելանք դնել գույքի վրա, վերջինիս վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի վճռից հետո մասնակցել գույքի իրացմանը և հսկել ստացված միջոցների մուտքագրումը պետական բյուջե.

15) լիազորված մարմիններ ներկայացնել առաջարկություններ` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ, եթե տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական կամ այլ անձինք հաշվառման չեն կանգնել հարկային մարմնում կամ հարկային մարմին չեն ներկայացրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվարկներ, հայտարարագրեր, հաշվետվություններ կամ հաշվապահական փաստաթղթեր` առանց որոնց հարկային մարմնի պաշտոնատար անձինք չեն կարող որոշել հարկման բազան, կամ հնարավոր չէ հարկերի գանձումը, կամ հարկային մարմնի պաշտոնատար անձանց թույլ չեն տալիս մուտք գործել հարկ վճարողների տարածքներ, եթե նշված պաշտոնատար անձինք ունեն այդպիսի իրավասություն.

16) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրամադրել:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը 11-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 11.1. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

Հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով սահմանված գործառույթներ, կրում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար.

2) տալիս է ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված հանձնարարագրեր, հրամաններ.

3) հարկային ծառայողներին և հարկային մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողներին ու այլ աշխատակիցներին տալիս է բանավոր և գրավոր հանձնարարություններ.

4) սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, հարկային տեսչությունների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը` սույն օրենքից ելնելով.

5) սահմանում է վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթները, հարկային տեսչությունների գործունեության բնագավառները.

6) հաստատում է վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքային հաստիքացուցակը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հարկային մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը.

8) հաստատում է հարկային մարմնի տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ֆինանսական հաշվետվությունները.

9) վերահսկողություն է իրականացնում հարկային մարմնին ամրացված պետական սեփականության պահպանման և արդյունավետ օգտագործման նկատմամբ.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հարկային մարմնի համակարգում ընդունված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող իրավական ակտերը.

11) չեղյալ է ճանաչում հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները.

12) տնօրինում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցները.

13) ստեղծում է աշխատանքային և փորձագիտական հանձնաժողովներ և խմբեր` ըստ անհրաժեշտության.

14) պատասխանատվություն է կրում հարկային վարչարարության` սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպման և իրականացման համար.

15) հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

- եզրակացությունը թողնել անհետևանք,

- եզրակացությունը վերադարձնել լրացուցիչ քննության,

- վերանայել պատասխանատվության ձևը,

- արձակել հրաման` հարկային ծառայողին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու համար:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքը 11.1-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 11.2. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Սույն օրենքի`

- 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները,

- 11-րդ հոդվածի առաջին մասի`

1) 1-5-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը.

2) 6-7-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.

3) 8-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը, հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը.

4) 9-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը.

5) 10-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը.

6) 11-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը, ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը` ստուգման ընթացքում.

7) 12-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը.

8) 13-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում են հարկային մարմնի ղեկավարը, հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային ծառայողը.

9) 14-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.

10) 15-րդ և 16-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը:

Հարկային տեսչության պետի, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետի, հարկային մարմնի ղեկավարի իրավունքներն անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 13-րդ հոդվածի`

i

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից:».

2) 4-րդ մասի «դա հանձնել հավատարմագրային կառավարման» բառերը փոխարինել «լիազորագրի հիման վրա դա հանձնել այլ անձի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

 

1. Հարկային մարմնի համակարգում սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.

Ա խումբ. հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ`

հարկային մարմնի ղեկավար,

հարկային մարմնի ղեկավարի տեղակալ,

հարկային մարմնի վարչության պետ,

հարկային տեսչության պետ.

Բ խումբ. հարկային ծառայության գլխավոր պաշտոններ`

հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,

վերադաս հարկային մարմնի բաժնի պետ.

հարկային տեսչության պետի տեղակալ.

Գ խումբ. հարկային ծառայության առաջատար պաշտոններ`

վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ,

վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ,

հարկային տեսչության բաժնի պետ,

վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ,

վերադաս հարկային մարմնի հետաքննիչ,

հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,

հարկային տեսչության գլխավոր մասնագետ,

վերադաս հարկային մարմնի օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչ.

Դ խումբ. հարկային ծառայության կրտսեր պաշտոններ`

հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,

հարկային տեսչության առաջատար մասնագետ,

վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ,

վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,

հարկային տեսչության հարկային տեսուչ,

հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ,

հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվող հարկային մարմնի այլ առանձնացված ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնների անվանացանկը հաստատվում է առանձնացված ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

3. Հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հարկային ծառայողների համար կենսաթոշակային տարիքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի նախագահը պետք է ունենա հարկային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, իսկ անդամները` հարկային ծառայության կամ ֆինանսահարկային բնագավառի գիտական աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի «90 տոկոսին» բառերը փոխարինել «80 տոկոսին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 19-րդ հոդվածի`

i

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փակ մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները, ինչպես նաև ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները, ընդ որում, հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա և Բ խմբերի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Գ խմբի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար` 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:».

2) 3-րդ մասից հանել «բաց» բառը:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 20-րդ հոդվածի`

i

1) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մեկ տարուց պակաս հարկային ծառայության ստաժ ունեցող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.».

2) 12-րդ մասի`

ա) «կարող է կայացնել» բառերը փոխարինել «կայացնում է» բառերով.

բ) առաջին պարբերության 2-3-րդ կետերի փոխարեն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետեր.

«2) զբաղեցրած պաշտոնին հարկային ծառայողի համապատասխանության մասին.

3) հարկային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.

4) հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական.

5) հարկային ծառայությունից ազատելու մասին: Նման որոշում կարող է կայացվել նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքը 21-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 21.1. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

1. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն են`

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գեներալ-մայոր:

2. Հարկային ծառայության գլխավոր կոչումներն են`

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գնդապետ,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության փոխգնդապետ:

3. Հարկային ծառայության ավագ կոչումներն են`

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մայոր,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության կապիտան,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ավագ լեյտենանտ,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության լեյտենանտ:»:

 

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 22-րդ հոդվածի`

 

i

1) 2-րդ մասից հանել «- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի պետական խորհրդական,» բառերը.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունը «Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքը 23-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 23.1. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

1. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն է:

2. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն է:

3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն է:

4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն է:

5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի գլխավոր տեսուչ-իրավաբանի, ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն է:

6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն է:

7. Հարկային ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն է:»:

 

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 24-րդ հոդվածի`

i

1) աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Աղյուսակ 1. Հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը

 

Հար-
կային ծառա-
յողի աշ-
խատա-
վարձի մակար-
դակ-
ները
Աշխատա-
վարձի բնականոն
աճը
հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնա-
գետ
հարկային տեսչության հարկային տեսուչ,
վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,
վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ
հարկային տեսչության առաջատար մասնագետ,
հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ
վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչ,
վերադաս հարկային մարմնի օպերլիազոր
հարկային տեսչության գլխավոր մասնագետ,
հարկային տեսչության գլխավոր հարկային
տեսուչ
վերադաս հարկային մարմնի հետաքննիչ,
վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ,
վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,
վերադաս հարկային մարմնի ավագ օպերլի-
ազոր
հարկային տեսչության բաժնի պետ,
վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ,
վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ,
վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,
վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր
հարկային տեսչության պետի տեղակալ,
վերադաս հարկային մարմնի բաժնի պետ
հար-
կային մարմնի վարչու-
թյան պետի տեղա-
կալ,
հարկա-
յին տեսչու-
թյան պետ
հարկա-
յին մարմնի վարչու-
թյան պետ
 հարկա-
յին մարմնի ղեկա-
վարի տեղա-
կալ
11 Աճ չկա 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 4.88 5.38 5.89
10 Երեք
տարին մեկ
1.36 1.76 2.06 2.40 2.78 3.21 3.73 4.31 4.83 5.33 5.83
9 1.32 1.72 2.03 2.37 2.75 3.17 3.68 4.25 4.78 5.28 5.78
8 1.28 1.68 2.00 2.34 2.71 3.13 3.63 4.19 4.73 5.23 5.73
7 Երկու տարին մեկ 1.24 1.64 1.97 2.31 2.67 3.09 3.58 4.13 4.68 5.18 5.68
6 1.20 1.60 1.94 2.27 2.63 3.05 3.53 4.07 4.63 5.13 5.63
5 1.16 1.56 1.92 2.24 2.59 3.01 3.48 4.01 4.58 5.08 5.58
4 Յուրաքան-
չյուր տարի
1.12 1.52 1.89 2.20 2.55 2.96 3.43 3.97 4.53 5.03 5.53
3 1.08 1.48 1.86 2.17 2.51 2.91 3.38 3.91 4.48 4.98 5.48
2 1.04 1.44 1.83 2.13 2.47 2.87 3.32 3.85 4.43 4.93 5.43
1 1.00 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 4.88 5.38

 

 

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հարկային ծառայողի կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

 

Հարկային ծառայության
դասային կոչումը
Հարկային ծառայության
հատուկ կոչումը
Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական 40 %
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական Հարկային ծառայության գեներալ-մայոր 33 %
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության  առաջին դասի ավագ խորհրդական Հարկային ծառայության գնդապետ 28 %
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական Հարկային ծառայության փոխգնդապետ 24 %
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական Հարկային ծառայության
մայոր
20 %
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական Հարկային ծառայության կապիտան 16 %
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական Հարկային ծառայության
ավագ լեյտենանտ
13 %
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական Հարկային ծառայության լեյտենանտ 10  %

 

 

3) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) գիտական աստիճան ունեցող հարկային ծառայողների համար լրացուցիչ սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 10 տոկոսի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 25-րդ հոդվածի`

i

1) 1-ին մասի 5-րդ կետի «ազատում:» բառը փոխարինել «իջեցում.» բառով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) հարկային ծառայությունից ազատում:».

3) 2-րդ մասի «որոշման» բառը փոխարինել «եզրակացության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 28. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ

 

1. Հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ` ֆոնդ):

2. Ֆոնդը կազմավորվում է`

1) հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ` լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:

Հարկային մարմինների կողմից հարկային օրենսդրությամբ սահմանված և հաշվառված տույժերից ֆոնդի մասհանումներ չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի, տուրքի, պարտադիր այլ վճարի գումարներ.

2) հարկային ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է`

1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու համար.

3) լրացուցիչ գումարներ անմիջապես հայտնաբերողների, հարկային մարմինների աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության համար.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման համար.

5) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար.

6) հարկային մարմնի կամ հարկային ծառայողի կողմից հարկային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գումարները հարկ վճարողին փոխհատուցելու համար:

4. Լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարն ամբողջությամբ պետական բյուջե մուտքագրելուց (վերականգնելուց) հետո: Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային ծառայողի համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հարկային ծառայողը, ներկայացնելով ծառայողական վկայականը, կարող է պահանջել և ստուգել ապօրինի գործունեություն իրականացնող կամ ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ կասկածվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը` ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված և հարկային մարմնի իրավասությունների շրջանակներում գործողություններ իրականացնելու նպատակով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 39-րդ հոդվածի 8-րդ կետի և 41-րդ հոդվածի 2-րդ կետի «ընթացակարգերի» բառը փոխարինել «գործառույթների» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 42-րդ հոդվածի`

i

1) «ընթացակարգերին» բառը փոխարինել «գործառույթներին» բառով.

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 5.000.000 դրամից ավելի, ապա վճարում է (են) տուգանք ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև քսան տոկոսի չափով կամ ազատվում է (են) հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:»:

 

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 43-րդ հոդվածի`

i

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը».

2) 1-ին մասից հանել «կամ հարկային ծառայողի պահանջով` սույն օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքերով» բառակապակցությունը.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`

1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.

2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.

3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` սույն օրենքի 11.1-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը` հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքը 43-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 43.1. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով գործում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը:

Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:

Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը): Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Հարկային մարմնի ղեկավարը սահմանում է Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, Գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 44-րդ հոդվածի առաջին նախադասությունը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթների հաստատվելուց հետո հարկային մարմնի համակարգի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են հարկային ծառայողներ:»:

 

ՀՈԴՎԱԾ 30. Անցումային դրույթներ

 

i

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

1 դեկտեմբերի 2003 թվականի

ՀՕ-28-Ն

 

 

pin
ՀՀ 05.11.2003
N ՀՕ-28-Ն օրենք