Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ԹԻՎ ...

 

 

118.0024.090218

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        02            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11818047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 հունվարի 2018 թվականի N 24-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ԹԻՎ 234-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի մարտի 21-ի «Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության» և «Հաշվետու տարում կնքված, փոփոխված և լուծված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունների» ձևը հաստատելու մասին» թիվ 234-Ն հրամանում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2018 թ. հունվարի 31-ի

N 24-Ն հրամանի

 

Հաստատված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված Համաձայնեցված է

ՀՀ           ՀՀ              Հայաստանի       է ՀՀ գյուղա-   ՀՀ կառավարու-   

ֆինանսների   բնապահպանության Հանրապետության  տնտեսության    թյանն առընթեր   

նախարարի     նախարարության   էներգետիկ ենթա- նախարարության  պետական         

             հետ             կառուցվածքների  հետ            եկամուտների     

                             և  բնական                      կոմիտեի հետ

                             պաշարների

                             նախարարության

                             հետ

 

31 հունվարի  31 հունվարի     31 հունվարի     31 հունվարի    31 հունվարի

2018 թվականի 2018 թվական     2018 թվական     2018 թվական    2018 թվական

N 24-Ն հրամանով

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի մարտի 21-ի «Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության» և «Հաշվետու տարում կնքված, փոփոխված և լուծված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունների» ձևը հաստատելու մասին» N 234-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) հրամանի N 1 հավելվածով հաստատված` «Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվություն» ձևի [2] բաժնի`

ա. [2.7]-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

._____________________________________________________________________.

|Հաշվարկված ռոյալթի` հաշվի առնելով       |[2.7] |                     |

|ռոյալթիի գծով արտոնությունները          |      |                     |

._____________________________________________________________________.

 

բ. [2.7]-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ [2.8]-[2.10]-րդ տողերով.

 

._____________________________________________________________________.

|Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների       |[2.8] |                     |

|հանրագումար                             |      |                     |

|________________________________________|______|_____________________|

|Վճարման ենթակա ռոյալթի                  |[2.9] |                     |

|________________________________________|______|_____________________|

|Հաշվարկված ռոյալթիի և  ռոյալթիի         |[2.10]|(       )            |

|կանխավճարների հանրագումարի բացասական    |      |                     |

|տարբերություն                           |      |                     |

._____________________________________________________________________.

 

գ. լրացման կարգի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«. [2.7] տողում լրացվում է հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթի գումարը` հաշվի առնելով ռոյալթիի գծով արտոնությունները ([2.5] և [2.6] տողերի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա հաշվարկվում են հաշվետու տարվան հաջորդող տարվա ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.7] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0».»,

դ. լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«. [2.8] տողում լրացվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ` այդ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` դրան նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը.

. [2.9] տողում լրացվում է հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.7] և [2.8] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.9] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0»: Բացասական տարբերությունը լրացվում է [2.10] տողում:»,

2) հրամանի N 1 հավելվածով հաստատված` «Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվություն» ձևի ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվետվության մասի լրացման կարգը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«. Եթե 2017 թվականի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում` մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը: Մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում` համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):»:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
31.01.2018
N 24-Ն
Հրաման