320.0231.210111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 01 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32011034
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
21 դեկտեմբերի 2010 թվականի N 231-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
i
«Նախկին ԽՍՀՄ արտադրության այն օդանավերի տիպերը (Հավելված 13), որոնք չեն բավարարում սույն կետի «բ» ենթակետի պահանջներին, սակայն երկար ժամանակ շահագործվել են Հայաստանի Հանրապետությունում, կարող են գրանցվել և շահագործվել նախագծող կազմակերպության կողմից որոշված անհատական ժամկետներով և փաստաթղթերի հիման վրա` ուղևորատար օդանավերի դեպքում` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այլ նշանակության օդանավերի դեպքում` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
2) Կարգի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«Կետ 5-ի պայմանները բավարարող օդանավը ժամանակավորապես ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրի հավելվածում հետևյալ դեպքերում`
ա) այդ օդանավի տիպը ունի շահագործման ժամանակի սահմանափակում,
բ) օդանավին որոշակի ժամանակ չի կարող տրվել թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատ (օդանավը գտնվում է տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման գործընթացի մեջ և այլն),
գ) հայտատուի հայտի հիման վրա, եթե սեփականատիրոջ ու շահագործողի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է ժամկետային սահմանափակում:»:
3) Կարգի 9-րդ կետից հանել «կամ գրանցման ժամանակավոր Սերտիֆիկատ» բառերը:
i
4) Կարգի 11-րդ կետում.
i
ա. «բ» ենթակետը «նկարահանման,» բառից հետո լրացնել «ուսումնական,» բառով.
բ. վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բացառություն են կազմում օդանավերի տիպերը, որոնք չեն բավարարում սույն կետի պահանջներին, սակայն նշված են Հավելված 13-ում, ուղևորատար օդանավերի դեպքում` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այլ նշանակության օդանավերի դեպքում` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
5) Կարգի 14-րդ կետում.
i
ա. «Մաս BԴ (ԱՊ-BԴ)» բառերը փոխարինել «Մաս ՎԴ (ԱՊ-ՎԴ)» բառերով.
բ. 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են նաև օդանավերի մասերի անձնագրերը, որոնք տրված են համաձայն Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Ավիացիոն Ռեգիստրի ԴՊ 4-2004 (ԴՊ 4-2004), ԳՈՍՏ 27693-88 (ԳՕՍՏ 27693-88), մասերի թռիչքային պիտանիության կտրոնները` տրված համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) Ֆորմ 1 (Form 1), ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) 8130-3, ՏՍիԱ Ֆորմ 24-0078 (TCA Form 24-0078) և Միջպետական Ավիացիոն Կոմիտեի նշանակված ներկայացուցիչների կողմից վավերացված թռիչքային պիտանիության հաստատման կտրոնները:
Նշված փաստաթղթերը հանդիսանում են հաստատված կառուցվածքին արտադրանքի համապատասխանությունը հավաստող համարժեք փաստաթղթեր և ընդունելի են Գլխավոր Վարչության կողմից:»:
6) Կարգի 16-րդ կետի «է» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
i
7) Կարգի 29-րդ կետի «բ» ենթակետից հանել «և 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Գլխավոր Վարչությունը համապատասխան որոշում չի կայացրել,» բառերը:
8) Կարգի 34-րդ կետը լրացնել նոր «դ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
i
«դ) նախագծող կամ արտադրող կազմակերպության կողմից օդանավի անհատական ժամկետների երկարաձգման վերաբերյալ փաստաթղթերի, եթե այդպիսիք նախատեսված են:
Եթե օդանավը նախկինում գրանցված է եղել այլ պետության ռեգիստրում, ապա թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի տրման ժամանակ կարող են հիմք ընդունվել նաև օտարերկրյա պետության կողմից տրված Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը կամ գործող Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը:»:
i
9) Կարգի 58-րդ կետի երկրորդ պարբերությունը, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ կետերը «Արտահանման» բառից հետո լրացնել «Թռիչքային» բառով:
i
10) Կարգի Հավելվածներ 1-ում, 3-ում, 4-ում, 5-ում, 6-ում, 8-ում և 9-ում.
««___»_________ 200_թ.» թվերը փոխարինել »»___»_________ 20__թ.» թվերով:
11) Կարգի Հավելվածներ 1-ում, 3-ում, 4-ում, 6-ում, 8-ում և 9-ում «ստանդարտների վարչության թռիչքային պիտանիության վերաբերյալ եզրակացությունը» բառերը փոխարինել «պիտանիության վարչության եզրակացությունը» բառերով:
12) Կարգի Հավելվածներ 1-ում և 3-ում «/օդանավի թռիչքային պիտանիության մասին/» բառերը հանել:
13) Կարգի Հավելված 5-ում.
ա. «ինքնաթիռը հանձնեց» բառերը փոխարինել «օդանավը հանձնեց» բառերով.
բ. «ինքնաթիռը ընդունեց» բառերը փոխարինել «օդանավը ընդունեց» բառերով:
14) Կարգի Հավելվածներ 2-ում, 7-ում, 10-ում, 11-ում, 12-ում և 14-ում.
i
ա. «Թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ
Director Fligհt Safety Inspection Department» բառերը փոխարինել
«Թռիչքային պիտանիության վարչության պետ
Director of Airwortհiness Department» բառերով.
բ. «___________ «___» 200__թ.» թվերը փոխարինել
«___________ «___» 20___թ.» թվերով:
15) Կարգի Հավելված 13-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հավելված 13
ՑԱՆԿ
ԿԱՐԳԻ 5-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԻՊԵՐԸ
.______________________________________________________________.
| Հ/հ | Օդանավի տիպը |
|_____|________________________________________________________|
| 1 | ԻԼ - 76, ԻԼ - 76Տ, ԻԼ - 76ՏԴ |
|_____|________________________________________________________|
| 2 | ՏՈՒ - 134Ա-3, ՏՈՒ - 134Բ-3 |
|_____|________________________________________________________|
| 3 | ԱՆ - 12, ԱՆ - 12Բ, ԱՆ - 12ՏԲ, ԱՆ -12ԲԿ, ԱՆ - 12ԲՊ |
|_____|________________________________________________________|
| 4 | ԱՆ - 26, ԱՆ - 26Բ |
|_____|________________________________________________________|
| 5 | Մի - 8Տ, Մի-8ՄՏՎ |
.______________________________________________________________.
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: