ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-49 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 06-3610/2006 թ.
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի մարտի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նոռա Պետրոսյանի և Վիոլետա Ավանեսովայի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 06-3610/2006 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Նոռա Պետրոսյանի ընդդեմ Վիոլետա Ավանեսովայի և Իսրայել Բաղդասարյանի` գույքը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Նոռա Պետրոսյանը պահանջել է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 49 հասցեի ընդհանուր համատեղ սեփականության 787,5 քմ մակերեսով հողամասից բնեղենով առանձնացնել իր բաժինը:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի նոյեմբերի 21-ի վճռով հայցը բավարարվել է մասնակի:
Վճռաբեկ բողոք են ներկայացրել Նոռա Պետրոսյանն ու Վիոլետա Ավանեսովան:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Իսրայել Բաղդասարյանը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 2007 թվականի մարտի 01-ին գրավոր ձևակերպված հաշտության համաձայնությունը և պահանջել են հաստատել այն:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՈՒսումնասիրելով 2007 թվականի մարտի 01-ին ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել Նորա Պետրոսյանի, Վիոլետա Ավանեսովայի և Իսրայել Բաղդասարյանի 2007 թվականի մարտի 01-ի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան «01» մարտի
2007 թ.
Մենք` Նորա Պետրոսյանս, Վիոլետա Ավանեսովան, որի անունից լիազորագրով հանդես է գալիս Գառնիկ Բաղդասարյանը և Իսրայել Բաղդասարյանս, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի Նորա Պետրոսյանի ընդդեմ Իսրայել Բաղդասարյանի և Վիոլետա Ավանեսովայի` գույքը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալ տարբերակով.
Կողմերով ընդունում ենք, որ սույն հաշտության համաձայնության համար անբաժանելի մաս է կազմում կից ներկայացված հատակագիծը:
Ըստ նշված հատակագծի կողմերով ընդունում ենք, որ.
1. Նորա Պետրոսյանին սեփականության իրավունքով հատկացվի Երևանի Պռոշյան 49 հասցեի տան ճակատային մասի 10,0 մ x 6,0 մ չափերի հողամասը, տան բակային մասից իր մուտքի և ավտոտնակի միջև եղած հողամասը, տան հյուսիսային մասի հատվածը` կցակառույցի լայնքով մինչև հողամասի հյուսիսային սահմանը, իր կցակառույցի տակի հողամասը և բնակելի տան տակի հողամասի կեսը: Բակային մասում ավտոտնակի արևմտյան հատվածում թողնվում է մեկ մետր լայնությամբ հողամաս որպես անցում Իսրայել Բաղդասարյանին իր հողամաս մուտք գործելու համար:
Նորա Պետրոսյանը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում ապահովել Իսրայել Բաղդասարյանի մուտքն իր հողամաս` կապված կոյուղու և վերջինիս արտաքին պատի վերանորոգման աշխատանքները կատարելու համար, և Վիոլետա Ավանեսովայի մուտքը` իր նկուղից օգտվելու համար:
2. Վիոլետա Ավանեսովային սեփականության իրավունքով հատկացվի ավտոտնակի հետնամասի հյուսիսային հողամասը` Նոռա Պետրոսյանի կցակառույցի անկյունից մինչև այդ ուղղությամբ հողամասի վերջը, միաժամանակ հողամասի արևելյան մասով հարևանի հողամասի պատից երեք մետր հեռավորությունն ապահովելով (միջինը 1,5 մ լայնությամբ) ու 33,3 մ երկարությամբ անցումը և իր տան տակի հողամասի կեսը:
Վիոլետա Ավանեսովան պարտավորվում է օգտագործել որպես ավտոկանգառ հողամասի հարավ-արևելյան մասից հատկացված հողամասը` 7,0 մ x 3,0 մ չափերով, կազմակերպել իր տան մուտքը` մինչև 31.06.2008թ. իր միջոցներով կառուցելով մետաղական անցում ավտոտնակի արևմտյան մասից 1,2 մ լայնությամբ և կառուցապատված մետաղական անցումի և ընդհանուր տարածք հանդիսացող աստիճանի հատման մասում տեղադրել դռնակ:
3. Իսրայել Բաղդասարյանին սեփականության իրավունքով հատկացվի ավտոտնակից արևմուտք գտնվող երկու հարթակները, ավտոտնակի տակի հողամասը, իր տան արևելյան մասի հողամասը, տան ճակատային մասի մնացած հողամասը և իր տան տակի հողամասը: Իսրայել Բաղդասարյանի հողամասը սահմանազատել Վիոլետա Ավանեսովայի հողամասից տեղադրելով ցանկապատ գոյություն ունեցող ծաղկանոցի եզրաքարից 0,85 մ և 1,05 մ հեռավորության վրա, միացնելով ավտոտնակի հարավ-արևելյան անկյունին (նայիր կից գծագիրը):
Իսրայել Բաղդասարյանը պարտավորվում է Վիոլետա Ավանեսովայի կողմից կառուցապատված մետաղական անցումի և իր ընդհանուր տարածք հանդիսացող աստիճանավանդակի հատման մասում տեղադրել դռնակ, ապահովել դեպի Վիոլետա Ավանեսովայի տուն հետիոտնի մուտքը` մինչև վերը նշված մետաղական անցումի կառուցումը:
Իսրայել Բաղդասարյանը պարտավորվում է նաև ապահովել դեպի Նորա Պետրոսյանի տուն հետիոտնի մուտքն իր տարածքով, փոխել իր կաթսայատան մուտքը և որպես անցում տրամադրել Նորա Պետրոսյանին իր կցակառույցի պատից դեպի արևելք մեկ մետր լայնությամբ հողամաս:
Իսրայել Բաղդասարյանը պարտավորվում է իր հողամասում շինություն կառուցելու դեպքում չխախտել սույն հաշտության համաձայնության 3-րդ կետով սահմանված մուտքից օգտվելու կարգը:
4. Կողմերով ընդունում ենք, որ Նոռա Պետրոսյանի տարածք ավտոմեքենայի մուտքը կազմակերպվի տան ճակատային մասով դեպի իր հողամաս:
5. Սույն հաշտության համաձայնությունը կողմերիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում համաձայն ենք, որ այն կատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
6. Կողմերիս հայտնի է հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու հետևանքները:
7. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին խնդրում ենք բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը, հաստատել սույն հաշտության համաձայնությունը և կարճել գործի վարույթը:
Նորա Պետրոսյան
անձնագիր AA 0508865 տրված 01.08.1996 թ. 004-ից
սոց. քարտ
հաշվառված Երևան Պռոշյան 49 ստորագրություն Ն. Պետրոսյան
Վիոլետա Ավանեսովայի (հաշվառված Երևան Պռոշյան 49) լիազորված
ներկայացուցիչ
Գառնիկ Բաղդասարյան լիազորագիր 23.01.07 թ. գրանցված է N 197
անձնագիր AC 0434090
սոց. քարտ 1807590224
(բնակվող Երևան Պռոշյան 49) ստորագրություն
Իսրայել Բաղդասարյան
անձնագիր AF 0228660 տրված 23.02.01 թ. 004
սոց. քարտ 1101551593
հաշվառված Երևան Պռոշյան 49
ստորագրություն/ Ի. Բաղդասարյան/»:
2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 21-ի վճիռը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ