Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-2469 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                       2006 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Դ. Խաչատրյան

Քաղաքացիական գործ թիվ 06-2010/2006 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                    նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                    մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                               Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                               Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                               Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                               Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                               Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

2006 թվականի դեկտեմբերի 21-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կամո և Նելսոն Մարտիրոսյանների ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.08.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Նելսոն և Կամո Մարտիրոսյանների` փոխառության, հաշվեգրված տոկոսների և տուգանքների բռնագանձման ու գրավադրված բնակարանի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Նելսոն և Կամո Մարտիրոսյաններից 14.06.2002 թվականի թիվ 95 փոխառության պայմանագրով տրամադրված 3.955.500 ՀՀ դրամը, պայմանագրով հաշվեգրված և չվճարված 744.600 ՀՀ դրամ տոկոսների և 51.000 ՀՀ դրամ տուգանքի գումարները` ընդհանուրը 4.750.600 ՀՀ դրամ, բռնագանձումը տարածելով թիվ 95 հիփոթեքի պայմանագրով գրավ դրված Երևանի Այգեձորի փողոցի թիվ 69 շենքի թիվ 1 բնակարանի վրա:

Դիմելով դատարան` Նելսոն և Կամո Մարտիրոսյանները պահանջել են անվավեր ճանաչել 14.06.2002 թվականի թիվ 95 փոխառության և թիվ 95 հիփոթեքի պայմանագրերը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 30.03.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.08.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ 01.08.2006 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցը թողնվել է առանց քննության:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելսոն և Կամո Մարտիրոսյանների ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 14.11.2006 թվականին գրավոր ձևակերպված հաշտության համաձայնություն և պահանջել` հաստատել այն:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

Կողմերին պարզաբանվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

ՈՒսումնասիրելով ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի 14.11.2006 թվականի հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Հետևաբար, կողմերի հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել կողմերի 14.11.2006 թվականի հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

    ք. Երևան                երկու հազար վեց թվականի նոյեմբերի տասնչորսին

Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի թիվ 06-2010 քաղ. գործով հայցվոր «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն, ի դեմ տնօրեն Ա. Արզումանյանի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետև` Կողմ 1), մի կողմից, և նույն քաղ. գործով պատասխանողներ` Նելսոն և Կամո Մարտիրոսյանները (այսուհետև` Կողմ 2), մյուս կողմից կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալ կետերով.

1. Կողմ 2-ը Կողմ 1-ի «Անելիք բանկ» ՍՊԸ 118001155134 հաշվեհամարին պարտավորվում է վճարել 5826600 (հինգ միլիոն ութ հարյուր քսանվեց հազար վեց հարյուր) ՀՀ դրամ գումար, որպես պարտք, համաձայն 14.06.2002 թ. կնքված թիվ 95 Փոխառության պայմանագրի:

2. Կողմ 1-ը պարտավորվում է տրամադրել տեղեկանք Կողմ 2-ին առ այն, որ առ 14.06.2002 թ. թիվ 95 փոխառության և հիփոթեքի պայմանագրերի հիմքերով որևէ գումարային պահանջ չունի:

3. Կողմ 1-ը պարտավորվում է հետագայում որևէ գումարային պահանջ չներկայացնել Կողմ 2-ին, ինչպես նաև առ 14.06.2002 թ. թիվ 95 հիփոթեքի պայմանագրի կողմ հանդիսացող Նաիրա Աղբալյանին (Մարտիրոսյանին):

 

    Կողմ 1                               Կողմ 2

    «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային  Նելսոն       Մարտիրոսյան

ստորագրություն

    կազմակերպություն» ՓԲԸ                Կամո         Մարտիրոսյան

ստորագրություն

տնօրեն` ստորագրություն Ա. Արզումանյան»:

2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.08.2006 թվականի վճիռը բեկանել և գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.12.2006
N 3-2469(ՎԴ)
Որոշում