(ուժը կորցրել է 13.10.17 թիվ 354-Ն հրաման)
i
124.0200.240309
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 03 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 200-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 02/1508 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 70 հոդվածի, 96 հոդվածի 2-րդ կետի և 117 հոդվածի պահանջներն ապահովելու մասին» N 02/1508 հրամանի 1-ին կետի ա) ենթակետը, 1-ին կետի ա) ենթակետով հաստատված կարգը, 3-րդ և 5-րդ կետերը:
3. Սահմանել, որ մինչ սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականները մնում են ուժի մեջ, մինչև դրանցում նշված ժամկետների ավարտը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2008 թ. դեկտեմբերի 25-ի
N 200-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների (այսուհետ` քննություն) անցկացման հետ կապված հարցերը:
i
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամսիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն, իսկ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ կազմակերպվում են մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի ուսուցման երկշաբաթյա դասընթացներ (այսուհետ` դասընթաց):
(2-րդ կետը փոփ. 27.03.12 թիվ 83-Ն, 29.08.12 թիվ 265-Ն հրամաններ)
3. Դասընթացը կազմակերպվում է անվճար, որին մասնակցում են կամավոր հիմունքներով:
i
4. Քննությունն անցկացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
(4-րդ կետը փոփ. 27.03.12 թիվ 83-Ն հրաման)
5. Քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցաշարի, քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում` քննությունից առնվազն տասը օր առաջ, իսկ դասընթացի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը` դասընթացից առնվազն մեկ ամիս առաջ:
(5-րդ կետը փոփ. 27.03.12 թիվ 83-Ն հրաման)
i
6. Քննությանը կարող են մասնակցել տասնութ տարին լրացած, միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
(6-րդ կետը փոփ. 27.03.12 թիվ 83-Ն հրաման)
7. Քննությանը մասնակցելու համար դիմորդները քննությունից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ վերադաս մաքսային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում` նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճենները:
8. Քննությունն անցկացվում է թեստավորման եղանակով:
9. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն):
10. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մտնել թեստավորման անցկացման համար առանձնացված սենյակը, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելու համար նախատեսված ժամանակից տասը րոպե առաջ:
11. Թեստավորման մասնակիցներն իրենց հետ թեստավորման սենյակ չեն բերում տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
i
12. Թեստը կազմում է հանձնաժողովը` մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությունը ստուգող հարցերի հիման վրա կազմված հարցաշարից համակարգչի միջոցով պատահականորեն ընտրված քսան հարցերից:
(12-րդ կետը փոփ. 27.03.12 թիվ 83-Ն հրաման)
13. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը:
14. Յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:
15. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:
16. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է քառասուն րոպե ժամանակ:
17. Թեստավորման ընթացքում մասնակիցները դուրս չեն գալիս սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, ապա նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
18. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո մասնակիցը թեստավորման թերթիկի վրա լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը, հանձնում այն հանձնաժողովի նախագահին և դուրս գալիս սենյակից:
19. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալը` զրո: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխանը նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:
20. Թեստավորման թերթիկի վրա ջնջումներ կամ ուղղումներ չեն կատարվում: Այդ դեպքում տվյալ հարցի (թեստի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:
21. Թեստի ստուգման աշխատանքների ավարտից հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ, որտեղ բոլորի ներկայությամբ հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում են թեստավորման արդյունքները:
22. Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
i
23. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` դրանց հրապարակումից հետո` մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման արդյունքներն ամփոփվում են նույն օրը:
(23-րդ կետը փոփ. 02.09.13 թիվ 376-Ն հրաման)
24. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ կամ թերի է համարում թեստում ներառված որևէ հարց (հարցեր), ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (հարցերի) համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են համապատասխան միավորով (միավորներով):
Եթե պարզվում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ սխալ է թույլ տրվել, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
i
25. Բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում հանձնաժողովը նույն օրն ընդունում է որոշում և երկու աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի հաստատմանն է ներկայացնում քննությունը դրական հանձնած անձանց ցանկը: Ցանկը հրապարակվում է մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատվելուց հետո երկօրյա ժամկետում:
(25-րդ կետը փոփ. 02.09.13 թիվ 376-Ն, 16.06.14 թիվ 368-Ն հրամաններ)
i
26. Մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում ցանկի հրապարակումից մեկ աշխատանքային օր անց քննության արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձինք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչությունից կարող են ստանալ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատված ձևի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական:
(26-րդ կետը փոփ. 02.09.13 թիվ 376-Ն, 16.06.14 թիվ 368-Ն հրամաններ)