ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-535 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-187
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ե. Խունդկարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աբրահամ Աբրահամյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջեմմա Տեփանոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) և Աբրահամ Աբրահամյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին և ըստ Վանիկ Աթանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ջեմմա Տեփանոսյանի և Աբրահամ Աբրահամյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ջեմմա Տեփանոսյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը Երևանի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1 և 26/2 տնատիրությունների տնամերձ 540 քմ մակերեսով հողատարածքից:
Դիմելով դատարան` Վանիկ Աթանյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը հավասար բաժնով Երևանի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1 և 26/2 տնատիրությունների տնամերձ 540 քմ մակերեսով հողատարածքից:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 27.12.2007 թվականի վճռով Ջեմմա Տեփանոսյանի հայցը և Վանիկ Աթանյանի հակընդդեմ հայցը բավարարվել են:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2008 թվականի որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 27.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աբրահամ Աբրահամյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ջեմմա Տեփանոսյան և Վանիկ Աթանյանը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 30.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը` կից հատակագիծ հավելվածով և խնդրել են այն հաստատել:
i
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
ՈՒսումնասիրելով 30.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը` կարճել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել 30.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան 30 սեպտեմբերի 2008 թ.
ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի` Ջեմմա Տեփանոսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Շենգավիթի» տարածքային ստորաբաժանման և Աբրահամ Աբրահամյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1 և 26/2 տնատիրությունների տնամերձ 540 քմ մակերեսով հողատարածքից Ջեմմա Տեփանոսյանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին և Վանիկ Աթանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ջեմմա Տեփանոսյանի և Աբրահամ Աբրահամյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1, 26/2 տնատիրությունների տնամերձ 540 քմ հողատարածքից բնեղենով, հավասար բաժնեմասերով, Վանիկ Աթանյանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով, կողմերս եկանք փոխադարձ համաձայնության` հետևյալի մասին.
1. Կողմերս ի գիտություն ենք ընդունում, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1 և 26/2 տնատիրությունների տնամերձ 540 քմ մակերեսով հողամասի 1/2-րդ մասը սեփականության իրավունքով պատկանում է Աբրահամ Աբրահամյանին, 1/3-րդ մասը` Ջեմմա Տեփանոսյանին և 1/6-րդ մասը Վանիկ Աթանյանին:
2. Կողմերս շինություններից ազատ հողամասը համաձայն ենք բաժանել ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 03.09.2007 թվականի թիվ 14850707 եզրակացության թիվ 3 հավելվածի հիմքով` հետևյալ վերապահումով.
Ջեմմա Տեփանոսյանին սեփականության իրավունքով հատկացնել Աբրահամ Աբրահամյանի օգտագործման ներքո գտնվող հողամասի վերջնամասից 3,3 մ լայնությամբ և 12,5 մ երկարությամբ հողամասը, որը հավելվածում նշված է Ա, Բ, Գ, Դ կետերով և Ջեմմա Տեփանոսյանի ննջարանի պատուհաններ տակ գտնվող 1 մ լայնությամբ և 3 մ երկարությամբ հողամասը, որը հավելվածում նշված է Ե, Զ, Է, Ը կետերով: Հավելվածում նշված մնացված մակերեսները ըստ սեփականատերերի փաստացի օգտագործման` մնում են անփոփոխ և սեփականատերերից յուրաքանչյուրը ճանաչվում է իր օգտագործման ներքո գտնվող հողամասի սեփականատեր:
ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 03.09.2007 թվականի թիվ 14850707 եզրակացության թիվ 3 հավելվածը նշված վերապահումների նշումներով, կցվում է սույն հաշտության համաձայնությանը և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
3. Ջեմմա Տեփանոսյանը պարտավորվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի սույն գործով կայացված վճռից հետո տեղադրած հողամասը բաժանող պատը իր միջոցներով քանդել և այն տեղափոխել Բ, Գ հատված` որպես իրեն հատկացված Ա, Բ, Գ, Դ հողամասի և Աբրահամ Աբրահամյանի հողամասը բաժանող ցանկապատ:
Ջեմմա Տեփանոսյանը իր միջոցներով պետք է առանձնացնի նաև սույն հաշտության համաձայնության 2-րդ կետում նշված Ե, Զ, Է, Ը կետերով անջատված հողամասը:
4. Աբրահամ Աբրահամյանը անվճար սերվիտուտով թույլ է տալիս Ջեմմա Տեփանոսյանին, խոհանոցի պատուհանը և գազի ծխնելույզը, կամ կառույցի այդ մասը վերանորոգելու անհրաժեշտության դեպքում, մուտք գործել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածք:
Նույն կարգով (անվճար սերվիտուտով) Ջեմմա Տեփանոսյանը թույլ է տալիս Աբրահամ Աբրահամյանին, վերջինիս պատուհանները, կամ կառույցը վերանորոգելու անհրաժեշտության դեպքում, մուտք գործել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածք:
5. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է երկու տարվա ընթացքում իր նյութական միջոցներով առանձնացնել ջրի, գազի և կոյուղու գծերը այնպես, որ դրանք մեկը մյուսի տարածքով չանցնեն և լրիվ մեկուսացվեն:
Հաշտության համաձայնության կնքման և դատական կարգով հաստատման օրենքով նախատեսված հետևանքներին կողմերս տեղյակ ենք:
Ջ. Տեփանոսյան ստորագրություն Ջեմմա Տեփանոսյան
Վ. Աթանյան Վ. Աթանյանի ներկայացուցիչ Կարեն Աթանյան ստորագրություն
Ա. Աբրահամյան ստորագրություն Աբրահամ Աբրահամյան»:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2008 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան