Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ ...

 

 

124.0005.030406

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         04           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12406092

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

20 փետրվարի 2006 թվականի N 1-05/05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 15-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/12-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

       Համաձայնեցված է                         Հավելված

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    ֆինանսների և  էկոնոմիկայի               կառավարությանն առընթեր

    նախարարության հետ                       հարկային պետական ծառայության

                                            պետի

    -------------------------               20 փետրվարի 2006 թ.

    ------ ------------ 2006թ.              N 1-05/05-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

i

1. Հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.5 կետում`

ա) «ե» ենթակետը «(բրոքերային (դիլերային) ընկերություններ, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներ, արժեթղթերի պահառուներ և օրենքով սահմանված այլ անձինք)» բառերից հետո լրացնել «, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները» բառերով.

բ) «ժ» ենթակետի առաջին պարբերության «կամ` այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ» բառերը փոխարինել «կամ` այն առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց պատկանում են պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)» բառերով.

գ) «Սույն կետի «ժ» ենթակետի կիրառման առումով`» բառերից հետո հանել առաջին, երկրորդ և երրորդ թվարկումները:

2. Հրահանգի 1.7 կետի երկրորդ թվարկումում`

i

ա) «բ» ենթակետը «(բրոքերային (դիլերային) ընկերություններ, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներ, արժեթղթերի պահառուներ և օրենքով սահմանված այլ անձինք)» բառերից հետո լրացնել «, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի» բառերով.

բ) «է» ենթակետում`

- առաջին նախադասությունը «տվյալ տարվա որևէ պահին» բառերից հետո լրացնել «խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով» բառերով, երկրորդ նախադասությունը «(սեփականության իրավունքով, տնօրինման իրավունքով)» բառերից հետո լրացնել «խանութում, կրպակում (տաղավարում) և դրանց պահեստներում գտնվող» բառերով և երրորդ նախադասությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «սեփական արտադրանքին,» բառերով,

- առաջին թվարկումից հանել «(բացառությամբ` սեփական արտադրանքի)» բառերը և վերջին նախադասությունը,

- երկրորդ և երրորդ թվարկումներից հանել «(այդ թվում` սեփական արտադրանքի)» և «(բացառությամբ` սեփական արտադրանքի)» բառերը,

- հանել յոթերորդ և ութերորդ թվարկումները:

i

3. Հրահանգի 3.3 կետի վերջին պարբերությունը «սեփական արտադրանքի» բառերից հետո լրացնել «անավարտ արտադրության, խոտանված արտադրանքի, երկրորդական հումքի, թափոնների և կիսապատրաստուկների, ինչպես նաև գործունեության մեջ չօգտագործված» բառերով:

4. Հրահանգի 6.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6.1. Պարզեցված հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում պարզեցված հարկի հաշվարկ:»:

5. Հրահանգի 7.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` նաև իրենց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու պարտադիր սոցիալական ապահովագրության հաշվետվությունները, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տարեկան եկամուտների մասին հայտարարագրերը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

6. Հրահանգի 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«Հավելված 1

«Պարզեցված հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

._________________________________________________________________________.

|           ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ            |     Փաստաթղթի հերթական համարը       |

| (պարզեցված հարկ վճարող համարվելու | __________________________________  |

|              համար)               | (լրացվում է հարկային մարմնի կողմից) |

|___________________________________|_____________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը   |    |    |    |    |    |    |   |   |

|___________________________________|_____________________________________|

|2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի   |3. Առևտրային  կազմակերպության        |

|   անունը, ազգանունը               |   անվանումը                         |

|___________________________________|_____________________________________|

|4. Գտնվելու վայրը (բնակության      |5. Հեռախոսի համարը                   |

|   վայրը)                          |                                     |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|                 Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող                   |

|_________________________________________________________________________|

|Սույնով հայտարարում եմ, որ.                                              |

|ա) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով նախորդ տարում    |

|մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և  մատուցված              |

|ծառայությունների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) ընդհանուր գումարը չի|

|գերազանցել 50,0 մլն դրամը                                                |

|բ) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ժամկետանց հարկային                 |

|պարտավորությունները (այդ թվում` տույժերը և  տուգանքները) կազմում են 100,0|

|հազ. դրամից պակաս գումար                                                 |

|գ) նախորդ տարում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար»    |

|մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել  |

|ներմուծման պահին) չիրացված` մաքսային արժեքով հաշվարկված մնացորդը տվյալ   |

|տարվա հունվարի 1-ի դրությամբ չի գերազանցում 1,0 մլն. դրամը               |

|դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն` հաստատագրված վճարով)   |

|հարկվող ապրանքներ արտադրող                                               |

|ե) չեմ հանդիսանում բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական           |

|կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայում           |

|մասնագիտացված մասնակից, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի      |

|կազմակերպիչ                                                              |

|զ) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով չեմ իրականացնում |

|իրավունքի, հաշվապահական հաշվառման և  աուդիտի բնագավառի գործունեություն,  |

|առևտրային  գործունեության և  կառավարման հարցերով խորհրդատվություն,       |

|հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և         |

|բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության        |

|բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական          |

|հետազննման և  փորձաքննության գործունեություն                             |

|է) չեմ հանդիսանում գյուղատնտեսական արտադրանք արտադրող                    |

|ը) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ                |

|թ) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) |

|չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող առևտրային  կազմակերպությանը       |

|ժ) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) |

|չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջը              |

|ժա) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)|

|չի պատկանում այլ անձի, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող |

|այլ առևտրային  կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և  ավելի        |

|փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)                                       |

|ժբ) չեմ հանդիսանում պարզեցված հարկ վճարող այլ առևտրային  կազմակերպության |

|կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժնի (բաժնետոմսի, բաժնեմասի)     |

|սեփականատեր:                                                             |

|Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար    |

|ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը                           |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Հարկ վճարողի (պատասխանատու |Հարկ վճարողի |Հարկային (տարածքային)          |

|անձի) ստորագրությունը      |կնիքը        |տեսչության պետ`                |

|                           |             |                               |

|                           |             |Տեսուչ`                        |

._________________________________________________________________________.

 

    Հայտարարագրի ներկայացման ժամկետը    «____»___________________200__թ.

 

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:»:

 

Հայտարարագրի լրացման կարգը

[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը

[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը

[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրը)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրի) հեռախոսահամարը

 

«Հավելված 2

«Պարզեցված հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

.________________________________________________________________________.

|                                |       Փաստաթղթի հերթական համարը       |

|   ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԸ     | ____________________________________  |

|                                |  (լրացվում է հարկային մարմնի կողմից)  |

|________________________________|_______________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը|    |    |    |    |    |    |    |    |

|________________________________|_______________________________________|

|2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ      |3. Առևտրային  կազմակերպության          |

|   նոտարի անունը, ազգանունը     |   անվանումը                           |

|________________________________|_______________________________________|

|4. Գտնվելու վայրը (բնակության   |5. Հեռախոսի համարը                     |

|   վայրը)                       |                                       |

|________________________________________________________________________|

|6. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջան` 200__ թ. ____ եռամսյակ |          |

.________________________________________________________________________.

* [1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների տրամադրած հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

* [2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը

* [3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը

* [4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի համար` բնակության) վայրը

* [5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի համար` բնակության վայրի) հեռախոսահամարը

* [6] - Լրացվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանը (ճշգրտման դեպքում աջ սյունակում կատարվում է «X» նշագրումը)

 

(հազ. դրամ)

.________________________________________________________________________.

|                  Գործունեության տեսակ |Իրացման   |Դրույքաչափը| Հարկի   |

|                                       |շրջանառու-|   [8]     | գումարը |

|                                       |թյունը [7]|           | [9]     |

|_______________________________________|__________|___________|_________|

|10. Խանութների, կրպակների (տաղավարների)|          |   3.5 %   |         |

|    միջոցով առևտրական  գործունեություն |          |           |         |

|_______________________________________|__________|___________|_________|

|11. Վարձակալություն                    |          |    10 %   |         |

|_______________________________________|__________|___________|_________|

|12. Այլ գործունեություն                |          |     5 %   |         |

|_______________________________________|__________|___________|_________|

|13. Նոտարական գործունեություն          |          |    20 %   |         |

|_______________________________________|__________|___________|_________|

|14. Ընդամենը                           |          |     X     |         |

.________________________________________________________________________.

 

* [7] սյունակում նշվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության իրացման շրջանառությունը

* [8] սյունակում նշվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարզեցված հարկի դրույքաչափը

* [9] սյունակում նշվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում պարզեցված հարկի գումարը ([10], [11], [12] և [13] տողերում` սյունակ [9] = սյունակ [7] x սյունակ [8])

* [10], [11] և [12] տողերում նշվում է պարզեցված հարկ վճարողի կողմից իրականացվող` խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության, վարձակալության և այլ գործունեության մասով իրացման շրջանառությունը, պարզեցված հարկի դրույքաչափը և գումարը

* [13] տողում նշվում է նոտարների կողմից իրականացվող նոտարական գործունեության մասով իրացման շրջանառությունը, պարզեցված հարկի դրույքաչափը և գումարը

* [14] տողում նշվում է պարզեցված հարկով հարկվող գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը և պարզեցված հարկի գումարը (տող [10] + տող [11] + տող [12] + տող [13])

 

.________________________________________________________________________.

|Հարկ վճարողի (պատասխանատու | Հարկ վճարողի կնիքը |Հարկային (տարածքային)  |

|անձի) ստորագրություն       |                    |տեսչության պետ`        |

|                           |                    |                       |

|                           |                    |Տեսուչ`                |

.________________________________________________________________________.

 

Հաշվարկի ներկայացման ժամկետը «____» ________________ 200__թ.

 

Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:»:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
20.02.2006
N 1-05/05-Ն
Հրաման