Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

040.1924.241105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2005 թվականի N 1924-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

ա) որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «106020098 դրամ» բառերից հետո լրացնել «շենքը և շինությունները` 3393,3 քառ. մետր մակերեսով և 43113917 դրամ հաշվարկային արժեքով, Վաղարշապատի Ալավերդյան 13ա հասցեում գտնվող շենքը` 170,5 քառ. մետր մակերեսով և 2238450 դրամ հաշվեկշռային արժեքով» բառերով,

i

բ) որոշման 1.3-րդ կետով հաստատված կանոնադրությունը 1-ին կետի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական կազմակերպությունը «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 42 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 215-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «11. Տերյան 19 ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Հայաստանի ազգային ֆիլմադարան» տողը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի «XVIII. Արխիվային փաստաթղթերի պահպանություն» բաժնի «Ստորգետնյա արխիվադարանների սպասարկման ծառայության աշխատողներ» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կինո-, ֆոտո-, ֆոնո- փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի աշխատողներ`

1. Մասնաճյուղի վարիչ

2. Վարիչի տեղակալ

3. Բաժնի վարիչ

4. 1-3-րդ կարգի ֆոնդապահ

5. 1-ին կարգի, առաջատար, գլխավոր արխիվագետ

6. Կինոմոնտաժային օպերատոր

7. Ձայնային օպերատոր

8. Կինո-, ֆոտո-, ֆոնո- տեխնիկա սպասարկող մեխանիկ

9. Օդակարգավորման համակարգի տեխնիկ

10. Ստորգետնյա արխիվադարանի էլեկտրիկ

11. Ստորգետնյա արխիվադարանի հավաքարար»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «դ» և «ե» ենթակետերից հանել «կինո-, ֆոտո-, ֆոնո-» բառերը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի ազգային արխիվ (4 մասնաշենք)» տողում «4» թիվը փոխարինել «5» թվով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի «Ազգային ֆիլմադարան» տողը:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 189-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «զ» ենթակետը «(արխիվային ֆոնդ-հավաքածու)» բառերից հետո լրացնել «, կինո-, ֆոնո- փաստաթղթերի համար` անվանում» բառերով:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 886-Ն և օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-րդ կետով.

«6.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2005
N 1924-Ն
Որոշում