040.0188.090305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2005 թվականի N 188-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սկսած 2006 թվականից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս միջոցներ են նախատեսում նախորդ տարիների փաստաթղթերի արխիվացման, իսկ սկսած 2007 թվականից` նախորդ տարվա փաստաթղթերի արխիվացման համար` ներառելով առանձնացված և տարածքային ստորաբաժանումները` հաշվի առնելով փաստաթղթաշրջանառության ծավալը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերի ղեկավարներին և գլխավոր դատախազին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեն ծրագրավորելիս նախատեսել միջոցներ նախորդ տարիների, իսկ 2007 թվականից` նախորդ տարվա փաստաթղթերի արխիվացման համար:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ելնելով գործառույթների առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեն ծրագրավորելիս նախատեսել միջոցներ դատական իշխանության մարմինների նախորդ տարիների, իսկ 2007 թվականից` նախորդ տարվա արխիվային փաստաթղթերի արխիվացման համար:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` համատեղ քննարկել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հրդեհային պահպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից` պետության անունից իրականացնելու հնարավորության հարցը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 17-ի
N 188-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի (այսուհետ` արխիվային հավաքածու) պահպանության ֆինանսավորումն իրականացվում է արխիվային հավաքածուի պահպանումն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ու պետական արխիվների միջոցով:
2. Պետական արխիվների ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայից.
բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.
գ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցված ծառայությունների դիմաց վճարներից.
դ) նվիրատվություններից և այլն:
i
3. Պետական արխիվների գործունեության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդիան հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով: