i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
i
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 1995 թվականի թիվ 110
ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետևյալ կազմը`
Գ. Մարտիրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարար (ղեկավարի տեղակալ)
Ս. Բադալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության
պետ-նախարար
Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի
նախագահ
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության
օպերատիվ կառավարման վարչության պետ
Վ. Մելքոնյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և
զբոսաշրջիկության նախարար
Ն. Մարտիրոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Մովսեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Շահբազյան - ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային
տնտեսական կազմակերպությունների հետ
կապերի գծով նախարար
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
i
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» հրամանագրով օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի գործունեության ղեկավարումը դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. Բագրատյանի վրա:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի «Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կազմը հաստատելու մասին» թիվ 59 որոշման 1, 2, 3-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի թիվ 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 617 որոշումը: