01.04.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2021 թվականի N 1324-Ն
ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.
2) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. օգոստոսի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի օգոստոսի 12-ի
N 1324-Ն որոշման
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 293.1-ին հոդվածի 2-րդ մասի` օրինապահ հարկ վճարողին հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ` դիտարկվող ժամանակահատված) իրականացված փաստացի գործունեության արդյունքների համար, հետևյալ չափանիշներին միաժամանակ բավարարելու դեպքում`
1) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ և դիտարկվող ժամանակահատվածի բոլոր օրերին հարկ վճարողը հանդիսացել է ավելացված արժեքի հարկ վճարող.
2) հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա.
3) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող), Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գծով հարկ վճարողի մոտ ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն.
4) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողը պետք է ներկայացրած լինի դիտարկվող ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է.
5) դիտարկվող ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողի կողմից վճարված լինեն բոլոր հարկերը, տուրքերը և (կամ) վճարները (այդ թվում` կանխավճարները).
6) դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում օրենսգրքի 412-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որևէ մեկով մեկից ավելի անգամ խախտման բացակայություն.
7) դիտարկվող ժամանակահատվածի սկզբից և մինչև դիմումը ներկայացնելու օրը հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) նկատմամբ արձանագրած իրավախախտումների բացակայություն (այդ թվում, երբ արձանագրված իրավախախտումը վերաբերում է դիտարկվող ժամանակահատվածից տարբերվող ժամանակահատվածին): Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից հաշվարկների (հայտարարագրերի, այդ թվում` ճշտված) ներկայացումը և (կամ) ընդունված վարչական ակտերով (այդ թվում` ստուգման ակտերով կամ ուսումնասիրության արձանագրություններով) արձանագրված իրավախախտումները` անկախ այդ վարչական ակտերի անբողոքարկելի համարվելու համար օրենքով սահմանված ժամկետներից կամ այդ ակտերի բողոքարկված լինելու հանգամանքից.
8) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային կամ մաքսային մարմինների կողմից հարուցված և չավարտված վարչական (այդ թվում` ստուգման կամ արտագնա ուսումնասիրության) վարույթների բացակայություն.
9) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի առնչությամբ կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթի բացակայություն.
10) դիմումում լրացված գործունեության ոլորտի (ոլորտների) համապատասխանում հարկ վճարողի կողմից իրականացվող փաստացի գործունեությանը:
(1-ին կետը փոփ. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
1.1. Դիտարկվող ժամանակահատվածի սկզբից մինչև դիմումը ներկայացնելու օրը հարկ վճարողի վերակազմակերպված լինելու դեպքում սույն կարգի 1-ին կետով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև իրավանախորդ կազմակերպությունների գործունեության արդյունքները:
(1.1-ին կետը լրաց. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
1.2. Սույն կարգի 1-ին կետի 3-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի` փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները:
(1.2-րդ կետը լրաց. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
2. Սույն կարգի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05%-ը, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամը:
(2-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
3. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հարկ վճարողներին, որոնք բավարարում են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 289-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պայմաններին, և առկա չեն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 434-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դիմումի ուսումնասիրությունը մերժելու հիմքերը, տրամադրվում է հավաստագիր համաձայն հավելված 2-ի ձև 3-ի` բացառապես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար, եթե հարկ վճարողի սույն կարգի 2-րդ կետով սահմանված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,8%-ը:
(3-րդ կետը լրաց. 31.08.2023 թիվ 1452-Ն, 01.02.2024 թիվ 161-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի օգոստոսի 12-ի
N 1324-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը դիտարկվող ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից իրականացված փաստացի գործունեության իրավաչափության վերաբերյալ` հարկային մարմնի պաշտոնական հավաստումն է:
3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշների հիման վրա:
4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում` համաձայն սույն հավելվածի N 1 ձևի:
5. Հարկային մարմինը հարկ վճարողի դիմումի հիման վրա 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է վերջինիս համապատասխանությունը սույն որոշման պահանջներին, որոնց բավարարելու դեպքում հարկ վճարողին տրամադրում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր` համաձայն սույն հավելվածի ձև N 2-ի, իսկ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հարկ վճարողին` համաձայն սույն հավելվածի ձև N 3-ի» կամ հայտնաբերված անճշտությունների (անհամապատասխանությունների) մասին հարկային մարմնի գրությամբ համապատասխան հիմնավորումներով տեղեկացնում է հարկ վճարողին` նշելով մերժման պատճառները: Հարկ վճարողը գրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ` նշված հիմնավորումների վերաբերյալ: Հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները հիմնավոր համարվելու դեպքում տրամադրվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ հիմնավոր չհամարվելու դեպքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը հարկային մարմնի կողմից մերժվում է` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(5-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
6. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը հարկ վճարողի ցանկությամբ տրամադրվում է նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
7. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումից հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
(7-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
8. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:
9. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ընթացքում հարկ վճարողը սույն հավելվածի N 2 ձևի նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել գործող հավաստագրի ժամկետի 12-րդ ամսվա 1-ից, իսկ սույն հավելվածի N 3 ձևի նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել հավաստագրի տրման օրվան հաջորդող ամսվա 1-ից: Նշված ժամկետներից շուտ ներկայացված դիմումները մերժվում են:
(9-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
Ձև N 1
ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
._____________________________________________________________________.
|1.|Հարկ վճարողի հաշվառման համարը | |
|__|_________________________________________|________________________|
|2.|Հարկ վճարողի անվանումը (անունը, | |
| |ազգանունը) | |
|__|_________________________________________|________________________|
|3.|Նախընտրած օտար լեզվով հարկ վճարողի |Անգլերեն |Ռուսերեն |
| |անվանումը* | | |
|__|_________________________________________|___________|____________|
|4.|Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության | | |
| |վայրը) | | |
|__|_________________________________________|___________|____________|
|5.|Հարկ վճարողի հեռախոսահամարը | | |
|__|_________________________________________|___________|____________|
|6.|Հարկ վճարողի էլեկտրոնային փոստի հասցեն | | |
|__|_________________________________________|___________|____________|
|7.|Հավաստագրի ստացման եղանակը |Փոստ|Առձեռն|Էլ. եղանակով|
| | |____|______|____________|
|__|_________________________________________|___________|____________|
|7.|ԼՏՕ ռեեստրում գրանցվելու համար մաքսային |օր |ամիս |տարի |
|1.|մարմին ներկայացված դիմումի ամսաթիվ կամ |____|______|____________|
|__|_________________________________________|________________________|
|7.|գործող ԼՏՕ վկայականի համար | |
|2.| | |
._____________________________________________________________________.
8. Հարկ վճարողի գործունեության իրականացման հիմնական (20%-ից բարձր) ոլորտ(ներ)ը
._________________________________________________________________________.
|Գործունեության տեսակը` ըստ տնտեսական |Գործունեության|Տեսակարար |
|գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի |ոլորտը |կշիռը, (%)|
|_______________________________________________|______________|__________|
|բաժին |հատված |խումբ |դաս |ենթադաս | | |
|________|_________|________|________|__________|______________|__________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Սույնով հավաստում եմ, որ դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու |
|տարվան նախորդող տարվա հունվարից մինչ դիմումը ներկայացնելու ամսվան |
|նախորդող ամսվա ընթացքում փաստացի գործունեության արդյունքներով |
|իրավախախտումներ թույլ չեմ տվել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի |
|հանդեպ պարտավորություններ չունեմ, հարկային մարմին ներկայացրած տվյալները |
|ճշգրիտ են և ամբողջական, ուստի խնդրում եմ տրամադրել օրինապահ հարկ վճարողի|
|հավաստագիր և այն հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների|
|կոմիտեի պաշտոնական կայքում: |
._________________________________________________________________________.
*լրացվում է ցանկության դեպքում լեզուներից որևէ մեկը
9. ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն իրավանախորդ հանդիսացող կամ փոխկապակցված ճանաչված հարկ վճարողները.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Հարկ վճարողի |Հարկ վճարողի անվանում|Իրավանախորդության, |
| |հաշվառման համար|(անուն ազգանուն) և |փոխկապակցվածության |
| |(ՀՎՀՀ) |իրավական տեսակ |___________________________|
| | | |Հիմք |Ամսաթիվ |
|___|_______________|_____________________|___________|_______________|
|1 | | | | |
|___|_______________|_____________________|___________|_______________|
._____________________________________________________________________.
(1-ին ձևը փոփ. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
Ձև N 2
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ
____________________
ԻՐՏԵԿ - նկարը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
TAX COMPLIANCE CERTIFICATE FORM
____________________
ԻՐՏԵԿ - նկարը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
ՖՕՌՄԱ ՍԵՌՏԻՖԻԿԱՏԱ ԶԱԿՕՆՕՊՕՍԼՈՒՇՆՕԳՕ ՆԱԼՈԳՕՊԼԱՏԵԼՇԻԿԱ
____________________
ԻՐՏԵԿ - նկարը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի օգոստոսի 12-ի
N 1324-Ն որոշման
Ձև N 3
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ
(նկար)
(3-րդ ձևը լրաց. 01.02.2024 թիվ 161-Ն որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 13 օգոստոսի 2021 թվական: