Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2023 թվականի N 179-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով`

«6) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, ավիացիոն անվտանգության, ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման, թռիչքային անվտանգության ապահովման և որակի կառավարման ստորաբաժանումների քաղաքացիական աշխատանք կատարող անձանց հավելավճարների վճարման պայմանները, դեպքերը, կարգը և չափերը` համաձայն N 6 հավելվածի:».

i

2) որոշման N 1 հավելվածի «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

._____________________________________________________________________.

|ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԹՌԻՉՔԱՅԻՆ   |

|ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ   |

|ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ          |

|ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ |

|ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ                                                          |

|_____________________________________________________________________|

|10.|պետ` վարչության                                      |6.45       |

|___|_____________________________________________________|___________|

|11.|պետ` բաժնի                                           |6.05       |

|___|_____________________________________________________|___________|

|12.|տեղակալ` վարչության պետի                             |6.15       |

|___|_____________________________________________________|___________|

|13.|գլխավոր մասնագետ-տեսուչ                              |5.1        |

|___|_____________________________________________________|___________|

|14.|գլխավոր մասնագետ                                     |3.95       |

|___|_____________________________________________________|___________|

|14.|առաջատար մասնագետ                                    |3.21       |

|1. |                                                     |           |

._____________________________________________________________________.

 

«.

 

3) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, ավիացիոն անվտանգության կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության պաշտոններն անվանացանկից հանելու և դրանք քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոններ նախատեսելու, քաղաքացիական ծառայողներին համապատասխան քաղաքացիական աշխատանք կատարողի պաշտոնում նշանակելու դեպքում (օրինակ` վարչության պետի պաշտոնից ազատելու և վարչության պետի պաշտոնում նշանակելու դեպքում) նրանց` քաղաքացիական ծառայողի վերջին պաշտոնի պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, եթե սույն որոշմամբ համապատասխան պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի որոշման գործակիցը ցածր է քաղաքացիական ծառայության այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի որոշման գործակցից: Այս դեպքում տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափը պահպանվում է մինչև այն պահը, երբ սույն որոշմամբ սահմանված կարգով որոշված պաշտոնային դրույքաչափն ավելի բարձր կլինի սույն կետի համաձայն պահպանված պաշտոնային դրույքաչափից:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշումից բխող իրավական ակտը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, ավիացիոն անվտանգության, ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման, թռիչքային անվտանգության ապահովման և որակի կառավարման ստորաբաժանումների քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնների նկարագրերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. փետրվարի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի փետրվարի 9-ի

N 179-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 3-ի

N 737-Ն որոշման

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

1. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 

1. «Ավիացիայի մասին» օրենքով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ` կոմիտե) վերապահված լիազորությունների իրականացման համար կոմիտեի թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, ավիացիոն անվտանգության վարչությունների, ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման, ինչպես նաև թռիչքային անվտանգության ապահովման և որակի կառավարման բաժինների մասնագետներին (այսուհետ` մասնագետ) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով ներկայացվող և սույն հավելվածով սահմանված կոմպետենցիաների տիրապետման համար, ինչպես նաև կոմիտեում աշխատանքային ստաժի համար տրվում է հավելավճար:

2. Կոմպետենցիան գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի ամբողջություն է, որն անհրաժեշտ է «Ավիացիայի մասին» օրենքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող գործառույթների պատշաճ, լիարժեք և արդյունավետ իրականացման համար:

3. Կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան հավելավճարը վճարվում է մասնագետի կողմից կոմպետենցիայի հիման վրա կոմիտեի լիազորություններից բխող, մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված գործառույթների իրականացման համար, իսկ աշխատանքային ստաժի համար մասնագետին տրվում է հավելավճար կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար:

 

2. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

4. Կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար մասնագետին տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է տվյալ ամսվա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` 1-5 տարվա աշխատանքային ստաժի համար` 4.1 տոկոսի չափով, 6-10 տարվա աշխատանքային ստաժի համար` 4.3 տոկոսի չափով, 11-15 տարվա աշխատանքային ստաժի համար` 4.6 տոկոսի չափով, 16-20 տարվա աշխատանքային ստաժի համար` 4.9 տոկոսի չափով` հաշվի առնելով մասնագետի աշխատած տարիների քանակը (պաշտոնային դրույքաչափ x հավելավճարի տոկոս x աշխատած տարիների քանակ):

5. Աղյուսակով նախատեսված և սահմանված կարգով հաստատված կոմպետենցիաներից յուրաքանչյուրի տիրապետման համար մասնագետին վճարվում է հավելավճար աղյուսակով սահմանված չափով, որոնց հանրագումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել վարչության պետի և բաժնի պետի համար 97 տոկոսը, վարչության պետի տեղակալի համար` 83 տոկոսը, գլխավոր մասնագետ-տեսուչի համար` 91 տոկոսը, գլխավոր մասնագետի համար` 83 տոկոսը, առաջատար մասնագետի համար` 81 տոկոսը:

6. Կոմպետենցիան հավաստվում է համապատասխան վկայականով (սերտիֆիկատով), որի հիման վրա կոմպետենցիան ենթակա է հաստատման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից սահմանված կարգով:

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|NN |Կոմպետենցիաներ                                        |Պաշտոնային|

|ը/կ|                                                      |դրույքա-  |

|   |                                                      |չափի      |

|   |                                                      |նկատմամբ  |

|   |                                                      |հաշվարկվող|

|   |                                                      |տոկոս (%) |

|___|______________________________________________________|__________|

|1. |Թռիչքային անվտանգության կառավարում (Safety Management)|8         |

|___|______________________________________________________|__________|

|2. |Ստորաբաժանման գործառույթների որակի կառավարում (Quality|8         |

|   |Management)                                           |          |

|___|______________________________________________________|__________|

|3. |Մասնագետ` ըստ առանձին ուղղությունների (Specialization)|23        |

|___|______________________________________________________|__________|

|4. |Ավիացիայի բնագավառի աուդիտոր (Auditor)                |16        |

|___|______________________________________________________|__________|

|5. |Քննող (Examiner)                                      |13        |

|___|______________________________________________________|__________|

|6. |Հրահանգիչ (Instructor)                                |11        |

|___|______________________________________________________|__________|

|7. |Տեսուչ (Inspector)                                    |18        |

|___|______________________________________________________|__________|

|8. |Օտարերկրյա օդանավի թռիչքային անվտանգության գնահատման  |15        |

|   |աուդիտոր/տեսուչ (Safety Assessment of Foreign Aircraft|          |

|   |(SAFA) auditor/inspector)                             |          |

|___|______________________________________________________|__________|

|9. |Ուսուցանող/դասավանդող (Train the Trainer)             |15        |

._____________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 փետրվարի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2023
N 179-Ն
Որոշում