040.0268.240309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2009 թվականի N 268-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից:
3. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին`
1) օդային ուղևորների հաշվառման ընթացակարգում տասնօրյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ.
2) ապահովել օդային փոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող կազմակերպությունների կողմից օդային փոխադրումների տոմսերի վաճառքի իրականացման վայրերում, տեսանելի տեղում պետական տուրքի գանձման կարգի մասին տեղեկությունների տարածումը:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վաճառված ավիատոմսերով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օդային ուղևորների փաստացի թռիչքների ժամանակ գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի N 2 որոշման դրույթները` մինչև 2010 թվականի մարտի 29-ը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 29-ից:
(որոշումը փոփ. 13.12.2018 թիվ 1443-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 12-ի
N 268-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի (այսուհետ` պետական տուրք) գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը:
2. Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողների կողմից օդային փոխադրումների իրականացման դեպքում պետական տուրքի գանձումը պատվիրակվում է Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողներին, որոնք պետական տուրքի գումարները հաշվարկում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում:
3. Սույն կարգի 2-րդ կետի կիրառման առումով Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողներ են համարվում օտարերկրյա պետություններից դեպի Հայաստանի Հանրապետություն և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դեպի օտարերկրյա պետություններ չվերթներ իրականացնող և օդանավ շահագործող`
1) Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած ավիափոխադրողները կամ`
2) օտարերկրյա ավիափոխադրողները, որոնք ունեն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ներկայացուցչություններ կամ`
3) օտարերկրյա ավիափոխադրողները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ունեն ներկայացուցիչներ կամ`
4) օտարերկրյա ավիափոխադրողները, որոնք իրականացնում են կանոնավոր օդային փոխադրումներ` անկախ Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչներ կամ հաշվառված ներկայացուցչություն ունենալու հանգամանքից:
i
4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված ավիափոխադրողները Քաղաքացիական ավիացիայի կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով լիազորված` Հայաստանի Հանրապետությունում իրենց շահերը ներկայացնող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների վճարում կատարելու իրավասություն ունեցող հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված անձանց մասին:
(4-րդ կետը փոփ. 24.12.09 թիվ 1499-Ն, 13.12.2018 թիվ 1443-Ն որոշումներ)
5. Այն դեպքում, երբ ավիափոխադրումներն իրականացվում են սույն կարգի 3-րդ կետում չնշված ավիափոխադրողների կողմից (այսուհետ` ոչ կանոնավոր փոխադրումներ) պետական տուրքի գանձումը պատվիրակվում է օդանավակայան շահագործող կազմակերպություններին: Այս դեպքում օդանավակայան շահագործող կազմակերպությունները պետական տուրքի գումարները հաշվարկում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում` անկախ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից փոխանցումների ստացումից:
i
5.1. Այն դեպքում, երբ ավիափոխադրումներն իրականացվում են սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ավիափոխադրողների կողմից, սակայն տվյալ երկրի օրենսդրությանը համաձայն այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրավասու չեն իրականացնելու գանձված պետական տուրքի գումարների վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, դրանց կողմից գանձված պետական տուրքի գումարները հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցվում սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով:
(5.1-րդ կետը լրաց. 24.12.09 թիվ 1499-Ն որոշում)
6. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունները կիրառում են սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերում նշված կազմակերպությունները` սույն կարգի 15-րդ կետով սահմանված արտոնությունները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, իսկ սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ուղևորներին տրվում է նաև արտոնության հավաստագիր` համաձայն N 5 ձևի, բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքերի:
7. Հայաստանի Հանրապետությունից դուրս վաճառված տոմսերի (փոխադրումների) մասով սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց մասով գանձվում է պետական տուրք, սակայն Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում հաշվառում իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում լրացվում են արտոնության հավաստագրեր, որոնց հիման վրա պետական տուրք գանձող համապատասխան կազմակերպությունները թռիչքից առաջ վերադարձնում են պետական տուրքի գումարները:
8. Եթե սույն կարգի 2-րդ կամ 5-րդ կետերում նշված փոխադրումների դեպքերում կատարվել է օդային փոխադրումների վաճառք, և չեն կիրառվել արտոնություններ, իսկ օդանավակայանում ներկայացվում են արտոնությունները հիմնավորող փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերի, իսկ սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում նաև` օդային ուղևորների հաշվառում իրականացնող կազմակերպության կողմից լրացված օդային ուղևորների արտոնության հավաստագրի հիման վրա պետական տուրք գանձող կազմակերպությունները թռիչքից առաջ վերադարձնում են պետական տուրքի գումարները:
9. Եթե օդային փոխադրումների վաճառքի ժամանակ կիրառվել են արտոնություններ, սակայն օդանավակայանում պարզվել է, որ ուղևորը չէր կարող օգտվել արտոնությունից, ապա արտոնության հավաստագիրը կամ կիրառված արտոնությունն օդանավակայանում ուղևորների հաշվառում իրականացնող կազմակերպությունների կողմից համարվում է չեղյալ, որի հիման վրա ուղևորները պետական տուրքը վճարում են պետական տուրք գանձող կազմակերպություններին: Վերջիններս ուղևորներին տրամադրում են պետական տուրքի գումարները վճարված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, ինչը հիմք է հանդիսանում օդանավակայաններում ուղևորների հաշվառումը կատարելու համար:
10. Օդանավակայաններում օդային ուղևորների հաշվառում իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող տասն օրվա ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե են ներկայացնում տեղեկություններ փաստացի մեկնած ուղևորների թվի և ներկայացված (այդ թվում` չեղյալ համարված) արտոնության հավաստագրերի, արտոնությունից օգտված ուղևորների թվի մասին` համաձայն N 1 ձևի:
i
11. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված կազմակերպությունները յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող տասն օրվա ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե են ներկայացնում տեղեկություններ այդ ամսվա ընթացքում փաստացի մեկնած ուղևորների թվի, գանձված պետական տուրքի գումարների, պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների, տրված արտոնության հավաստագրերի, արտոնությունից օգտված ուղևորների թվի մասին` համաձայն N 2 ձևի:
(11-րդ կետը փոփ. 24.12.09 թիվ 1497-Ն որոշում)
i
12. Ոչ կանոնավոր օդային փոխադրումների, ինչպես նաև սույն կարգի 5.1-ին կետում սահմանված դեպքերում օդանավակայան շահագործող կազմակերպությունները յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող տասն օրվա ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե են ներկայացնում տեղեկություններ այդ ամսվա ընթացքում գանձված պետական տուրքի գումարների, պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների, տրված արտոնության հավաստագրերի, արտոնությունից օգտված ուղևորների թվի, ինչպես նաև օդանավակայաններում հաշվառում իրականացնող կազմակերպությունների կողմից տրված և չեղյալ համարված արտոնության հավաստագրերի հիման վրա վերադարձված և գանձված պետական տուրքի գումարների մասին` համաձայն N 3 ձևի:
(12-րդ կետը փոփ. 24.12.09 թիվ 1499-Ն, 24.12.09 թիվ 1497-Ն որոշումներ)
i
13. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող քսան օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով) Պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություններ այդ ամսվա ընթացքում փաստացի մեկնած ուղևորների թվի, գանձված պետական տուրքի գումարների, պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների, տրված արտոնության հավաստագրերի և արտոնությունից օգտված ուղևորների թվի մասին` ըստ ավիափոխադրողների` համաձայն N 4 ձևի:
(13-րդ կետը փոփ. 24.12.09 թիվ 1497-Ն, 13.12.2018 թիվ 1443-Ն որոշումներ)
i
13.1. Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները և օդանավակայան շահագործող կազմակերպությունները յուրաքանչյուր շաբաթվա համար մինչև հաջորդող շաբաթվա երրորդ աշխատանքային օրը Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով Պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ, այդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից մեկնած ուղևորների թվի, այդ թվում` պետական տուրքի արտոնություններից օգտվողների և պետական տուրք վճարածների մասին, յուրաքանչյուր օրվա դրությամբ ըստ առանձին ավիափոխադրողների` համաձայն N 6 ձևի:
(13.1-ին կետը փոփ. 24.12.09 թիվ 1497-Ն, 13.12.2018 թիվ 1443-Ն որոշումներ)
i
14. Սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ուղևորների համար արտոնության հավաստագրի մեկ օրինակը թողնվում է պետական տուրք գանձող կազմակերպությունում, իսկ մյուս օրինակը տրամադրվում է ֆիզիկական անձին, որն այն ներկայացնում է օդանավակայաններում ուղևորների հաշվառում իրականացնող կազմակերպություն:
(14-րդ կետը փոփ. 06.04.16 թիվ 352-Ն որոշում)
15. Պետական տուրքի վճարումից ազատման արտոնություն ստանալու համար ներկայացվում են`
1) մինչև 12 տարեկան երեխաների համար` երեխայի անձնագիրը, իսկ այն օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար, որոնց երեխաների տվյալները ներառվում են ծնողի անձնագրի մեջ` ծնողի անձնագիրը.
2) տարանցիկ ուղևորների կողմից` տարանցիկ ուղևորությունը հավաստող ավիատոմսը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) այլ բան նախատեսված չլինելու դեպքում` սույն կարգի իմաստով տարանցիկ է համարվում այն ուղևորը, որի ավիատոմսը հավաստում է նրա` Հայաստանում միայն տարանցիկ ուղևորության նպատակով գտնվելու փաստը և, որ նա ուղևորության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 24 և ավելի ժամ գտնվելու դեպքում դուրս չի գալիս մաքսային հսկողության գոտուց.
3) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձի, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիների, Խորհրդային Միության հերոսների և Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց կողմից` ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող կտրոնը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի վկայականը:
16. Սույն կարգի համաձայն պետական տուրք գանձող կազմակերպությունները ուղևորների թռիչք տեղի չունենալու դեպքում վերադարձնում են վճարված պետական տուրքը:
17. Չվճարված պետական տուրքի գումարները 5.0 մլն և ավելի դրամ կազմելու դեպքում պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից պետական տուրք վճարողի բանկային հաշիվների նկատմամբ կիրառվում է արգելանք` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով:
18. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև N 1
i
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին
____________________________________________________________ կողմից (օդանավակայանում օդային ուղևորների հաշվառում իրականացնող կազմակերպության անվանումը)
200 թ. __________ ____ -ի ընթացքում օդային տրանսպորտի միջոցներով փաստացի մեկնած ուղևորների թվի, ներկայացված արտոնության հավաստագրերի (այդ թվում` չեղյալ համարված հավաստագրերի) թվի և (կամ) արտոնությունից օգտված ուղևորների թվի մասին
Փաստացի մեկնել են ուղևորներ`
__________________________________________________________ մարդ:
(թվերով և բառերով)
Ներկայացվել են արտոնության հավաստագրեր (այդ թվում` չեղյալ համարված հավաստագրեր)`
__________________________________________________________ հատ,
(թվերով և բառերով)
և (կամ) արտոնությունից օգտվել են`
__________________________________________________________ մարդ:
(թվերով և բառերով)
Կազմակերպության տնօրեն ________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ____________ 200 թ.
(1-ին ձևը փոփ. 29.09.16 թիվ 991-Ն որոշում)
Ձև N 2
i
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին
____________________________________________________________ կողմից
(ավիափոխադրողի անվանումը, ՀՎՀՀ)
200 թվականի _________ ամսվա ընթացքում փաստացի մեկնած ուղևորների թվի, գանձված պետական տուրքի, պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի, տրված արտոնության հավաստագրերի և (կամ) արտոնությունից օգտված ուղևորների թվի մասին
Փաստացի մեկնել են ուղևորներ`
__________________________________________________________ մարդ:
(թվերով և բառերով)
Գանձվել է պետական տուրք`
__________________________________________________________ դրամ:
(թվերով և բառերով)
Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`
__________________________________________________________ դրամ:
(թվերով և բառերով)
Լրացվել են արտոնության հավաստագրեր`
__________________________________________________________ հատ,
(թվերով և բառերով)
և (կամ) արտոնությունից օգտվել են`
__________________________________________________________ մարդ:
(թվերով և բառերով)
Կազմակերպության տնօրեն ________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ____________ 200 թ.
(2-րդ ձևը փոփ. 24.12.09 թիվ 1497-Ն, 29.09.16 թիվ 991-Ն, 13.12.2018 թիվ 1443-Ն որոշումներ)
Ձև N 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին
____________________________________________________________ կողմից
(տվյալներ ներկայացնող կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ)
200 թվականի ------- ամսվա ընթացքում գանձված պետական տուրքի, պետական բյուջեի փաստացի փոխանցված պետական տուրքի, տրված արտոնության հավաստագրերի և (կամ) արտոնությունից օգտված ուղևորների թվի, ինչպես նաև օդանավակայաններում հաշվառում իրականացնող կազմակերպությունների կողմից տրված և չեղյալ համարված արտոնությունների հիման վրա գանձված և վերադարձված պետական տուրքի մասին
Գանձվել է պետական տուրք`
__________________________________________________________ դրամ:
(թվերով և բառերով)
Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`
__________________________________________________________ դրամ:
(թվերով և բառերով)
Լրացվել են արտոնության հավաստագրեր`
__________________________________________________________ հատ,
(թվերով և բառերով)
և (կամ) արտոնությունից օգտվել են`
__________________________________________________________ մարդ:
(թվերով և բառերով)
Գանձվել է պետական տուրք` օդանավակայաններում հաշվառում իրականացնող կազմակերպությունների կողմից չեղյալ համարված արտոնությունների մասով`
__________________________________________________________ դրամ:
(թվերով և բառերով)
Վերադարձվել է պետական տուրք` օդանավակայաններում հաշվառում իրականացնող կազմակերպությունների կողմից կիրառված արտոնությունների մասով`
__________________________________________________________ դրամ:
(թվերով և բառերով)
Կազմակերպության տնօրեն ________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ____________ 200 թ.
(3-րդ ձևը փոփ. 24.12.09 թիվ 1497-Ն, 29.09.16 թիվ 991-Ն, 13.12.2018 թիվ 1443-Ն որոշումներ)
Ձև N 4
i
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
._________________________________________________________________________.
|NN |Ավիա-|Ավիափոխադրողի կողմից |Ամի|Փաս- |Գանձվել է|ՀՀ |Լրաց-|Եվ կամ|
|ը/կ|փոխա-|լիազորված` նրա շահերը |սը |տացի |պետական |պետա- |վել |արտո- |
| |դրողը|ներկայացնող և պետական| |մեկնել|տուրք |կան |են |նու- |
| | |տուրքի գումարների | |են |(դրամ) |բյուջե|արտո-|թյու- |
| | |վճարում կատարելու | |(մարդ)| |փաստա |նու- |նից |
| | |իրավասություն ունեցող | | | |ցի փո-|թյան |օգտվել|
| | |անձը | | | |խանց- |հավաս|են |
| |_____|______________________| | | |վել է |տա- |(մարդ)|
| |ան-|Հ|անվանումը|ՀՎՀՀ | | | |պետա- |գրեր | |
| |վա-|Վ| | | | | |կան |(հատ)| |
| |նու|Հ| | | | | |տուրք | | |
| |մը |Հ| | | | | |(դրամ)| | |
| | |*| | | | | | | | |
| | |*| | | | | | | | |
|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|
| 1 |2 |3| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|
|1. | | | | | | | | | | |
|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|
|2. | | | | | | | | | | |
|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|
|3. | | | | | | | | | | |
|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|
|...| | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Պատասխանատու անձ ___________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ______ 20__թ.
(4-րդ ձևը փոփ. 24.12.09 թիվ 1497-Ն, 29.09.16 թիվ 991-Ն, 13.12.2018 թիվ 1443-Ն որոշումներ)
Ձև N 5
ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
ՈՒղևոր _______________________________________________________________
(անունը, ազգանունը)
Ավիատոմս N _______________________________ Չվերթ N ___________________
(լրացվում է առկայության դեպքում) (անձնագրի տվյալները)
Հայրենական մեծ պատերազմի մասնակից և նրան հավասարեցված անձ, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ և նրան հավասարեցված անձ, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածի այրի, Խորհրդային Միության հերոս և Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս ____________________________________________
(ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ
երթևեկության իրավունքը հաստատող կտրոնի վրա
նշված վկայականի համարը, ՀՀ ազգային հերոսի
վկայականի համարը)
____ ____________ 200 թ.
__________________________ __________________________
(ուղևորի ստորագրությունը) (հաշվառողի ստորագրությունը)
_________________________
Ոչ ընթեռնելի կամ ջնջումներով լրացված արտոնության հավաստագրի համար
պատասխանատու է հաշվառողը:
(5-րդ ձևը փոփ. 29.09.16 թիվ 991-Ն որոշում)
Ձև N 6
i
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
._____________________________________________________________________.
|Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության| |
|անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ | |
|ֆիզիկական անձի անունը, ազգանունը | |
|___________________________________________|_________________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | | | | | | | | | |
|___________________________________________|_________________________|
|Գտնվելու (բնակության) վայրը | |
|___________________________________________|_________________________|
|Հեռախոսահամարը | |
|___________________________________________|_________________________|
|Ներկայացման ամսաթիվը | |
._____________________________________________________________________.
.________________________________________________________________.
|NN |Ավիափոխա-|Մեկնման |Մեկնել են|Արտոնությունից|Պետական տուրք են|
|ը/կ|դրողի |ամսաթիվը|(մարդ) |օգտվել են |վճարել (մարդ) |
| |անվանումը| | |(մարդ) | |
|___|_________|________|_________|______________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________|________|_________|______________|________________|
|1. | | | | | |
|___|_________|________|_________|______________|________________|
|2. | | | | | |
|___|_________|________|_________|______________|________________|
|3. | | | | | |
|___|_________|________|_________|______________|________________|
|...| | | | | |
.________________________________________________________________.
Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության պատասխանատու անձ
(անհատ ձեռնարկատեր
կամ ֆիզիկական անձ) ___________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(6-րդ ձևը փոփ. 24.12.09 թիվ 1497-Ն, 13.12.2018 թիվ 1443-Ն որոշումներ)