(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցները մինչև 1991թ. դեկտեմբերի 31-ը ենթակա են գրանցման «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
i
3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` մինչև 1991թ. նոյեմբերի 1-ը սահմանել զանգվածային լրատվության միջոցների գրանցման պետական տուրքի չափը և գանձման կարգը:
Մինչև 1991թ. նոյեմբերի 1-ը սահմանել այն գաղտնիքների ցանկը, որոնց հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով արգելվում է:
Համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումները «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին: