Սեղմել Esc փակելու համար:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՓՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՄՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված հավելված 2-ի 12-րդ կետով` որոշում եմ.

1. Սահմանել, որ բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը կազմակերպվում և անցկացվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն որոշմանը համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 14-ի թիվ Կ-83-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 25-ի թիվ Կ-93-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգին համապատասխան` այնքանով, որքանով դրանց իրավակարգավորումները կիրառելի են Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ կազմակերպելու և անցկացնելու իրավահարաբերությունների նկատմամբ:

2. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Ազգային ժողովի աշխատակազմը հրապարակում է Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ:

3. Մրցույթի հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները`

1) Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոնի լրիվ անվանումը և պաշտոնի նկարագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

2) Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոնը զբաղեցնելու համար «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով և տվյալ պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջները և պայմանները.

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 14-ի թիվ Կ-83-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգով սահմանված անհրաժեշտ մյուս տվյալները:

4. Մրցութային հանձնաժողովը Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հավակնորդին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում տվյալ պաշտոնի համար «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները և պայմանները:

5. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

7. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային քննության թեստերը կազմվում են հարցաշարից` դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

2) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենք,

3) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

4) ծրագրային բյուջետավորում,

5) «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

6) «Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

8. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) կազմվում են հետևյալ համամասնություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 14 (տասնչորս) տոկոս, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենք` 14 (տասնչորս) տոկոս, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 34 (երեսունչորս) տոկոս, ծրագրային բյուջետավորում` 20 (քսան) տոկոս, «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 6 (վեց) տոկոս և «Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 12 (տասներկու) տոկոս:

9. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

10. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` մասնակցի մասնագիտական գիտելիքները, աշխատանքային փորձառությունը, վերլուծական ունակությունները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

11. Մրցութային հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից (կազմված հարցաշարից) պատահական ընտրությամբ առանձնացնում է (ընտրում է) հարցեր և կազմում հարցատոմս հետևյալ բնագավառներից և չափաբաժիններով.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենք, «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 3 (երեք) հարց.

2) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ծրագրային բյուջետավորում` 3 (երեք) հարց:

12. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ մրցութային հանձնաժողովի եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահն անմիջապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

13. Եզրակացությունը ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ` նրա կողմից նշված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 (հինգ) տարի ժամկետով:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՆՈ-043-Ն

 

 

pin
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
27.10.2015
N ՆՈ-043-Ն
Որոշում