ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
i
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ԱԱՀ-ի գծով հարկման բազան որոշվում է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» 18-րդ հավելվածով ներկայացված արձանագրության (այսուհետ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն) 14-րդ և 18-րդ կետերին համապատասխան:
«Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետի համաձայն ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով, պաշտոնապես պարզաբանում եմ.
ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) մասով ԱԱՀ-ով հարկման բազայում, բացի «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված' ԱԱՀ-ի հարկման բազայի լրացուցիչ բաղկացուցիչներից, ներառվում է նաև այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն: