/ուժը կորցրել է 22.04.96 թիվ 234 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 1992 թ. թիվ 68
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն ստեղծելու մասին» հրամանագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ժամանակավոր կանոնադրությունը (մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի ընդունումը) (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և նրա ենթակա մաքսատների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատել տարեկան 388,0 հազ. ռուբլի:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները հավասարեցնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին:
Մաքսային վարչությանը սահմանել ծառայողական մարդատար ավտոմեքենաների սահմանաքանակ` 6 միավոր, այդ թվում կենտրոնական ապարատին` 4-ը:
5. Լուծարել Հայկական հանրապետական մաքսատունը և նրա հիման վրա կազմավորել Հայաստանի Հանրապետության Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատուն:
6. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատունը և Գյումրիի մաքսատունը ենթարկել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը:
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանն ունենալու պետի 1 առաջին տեղակալ, 3 տեղակալ և 7 անդամից բաղկացած վարչության կոլեգիա:
8. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության նոր մաքսատների և մաքսային կետերի կազմավորման մասին:
9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մաքսային վարչության հետ համատեղ, 15-օրյա ժամկետում քննության առնել բռնագրավված նյութական արժեքների իրացումից գոյացած միջոցների հաշվին մաքսային ծառայության պահպանությունն իրականացնելու հարցը ու ներկայացնել առաջարկություն:
10. Մինչև մաքսային ծառայության գործունեությունը կարգավորող օրենքների և օրենսդրական ակտերի ընդունումը`
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատակիցներին թույլատրել ծառայության ընթացքում կրելու նախկինում սահմանված համազգեստը և տարբերանիշները.
բ) պահպանել մաքսային մարմինների աշխատակիցների համար նախկինում սահմանված հատուկ կոչումները, կոչումների դրույքները և ծառայության հավելավճարումների կարգը: