Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀՀ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀՀ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.10.1991  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության եվ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման հետևյալ պայմանները և ծառայությունները`

նստավայր Երևանում (Մարշալ Բաղրամյան պող. 26).

ծառայողական բնակարան Երևանում («Հրազդան-1» ).

պետական ամառանոց Սևանում և Դիլիջանում.

աշխատավարձ` ամսական 4000 ռուբլու չափով. /ուժը կորցրել է 02.10.92 որոշում/

առողջական սպասարկում` անձնական բժիշկ.

հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ.

անվտանգության ապահովում` դրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին ենթակա հատուկ ստորաբաժանման վրա:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխնախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման և սպասարկման հետևյալ պայմանները և ծառայությունները`

նստավայր Երևանում ( Մարշալ Բաղրամյան պող. 26 ).

ծառայողական բնակարան Երևանում («Հրազդան - 1» ).

պետական ամառանոց Սևանում և Դիլիջանում.

աշխատավարձ` ամսական 3000 ռուբլու չափով. /ուժը կորցրել է 02.10.92 որոշում/

անվտանգության ապահովում` դրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին ենթակա հատուկ ստորաբաժանման վրա:

3. Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի ընտանիքները օգտվում են Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի գործունեության և անվտանգության ապահովման ու սպասարկման պետական ծառայություններից:

4. Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պաշտոնանկ են արվում, սահմանվում է հատուկ թոշակ` աշխատավարձի 60 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով տրվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից օգտվելու իրավունք: Անհրաժեշտության դեպքում ապահովվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի անվտանգությունը:

5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին`

1992 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` պետական իշխանության և կառավարման մարմինների ֆինանսավորմանը վերաբերող հոդվածում նախատեսել սույն որոշմամբ սահմանված ծառայությունների ծախսերը:

1991 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

21 հոկտեմբերի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
21.10.1991
N Ն-0426-I
Որոշում