(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների կողմից իրենց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգը (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` 1992 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` պետական իշխանության և կառավարման մարմինների ֆինանսավորմանը վերաբերող հոդվածում նախատեսել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պահման ծախսերը:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգը կիրարկել 1991 թվականի նոյեմբերի 1-ից:
21 հոկտեմբերի 1991 թվական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ Կ Ա Ր Գ Ը
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում, մշտական հանձնաժողովներում ընտրվելու դեպքում (մշտական աշխատանք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստերին մասնակցելու համար անհրաժեշտ ժամկետով:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի` արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից ազատված պատգամավորների աշխատանքի վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության վրա:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին հատուցվում են պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը ամսական 250 ռուբլու չափով` առանց հարկման:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման հետևյալ պայմանները և ծառայությունները`
նստավայր Երևանում (Մարշալ Բաղրամյան պող. 19).
ծառայողական բնակարան Երեվանում («Հրազդան - 1»).
պետական ամառանոց Արզականում և Սևանում.
աշխատավարձ` ամսական 3100 ռուբլու չափով. /ուժը կորցրել է 02.10.92 որոշում/
անվտանգության ապահովում:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի ընտանիքը օգտվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի գործունեության և անվտանգության ապահովման ու սպասարկման պետական ծառայություններից:
Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, սահմանվում է հատուկ թոշակ աշխատավարձի 60 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով տրվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից օգտվելու իրավունք:
/4-րդ կետն ուժը կորցրել է 02.10.92 որոշում/
5.Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողովում ընտրված պատգամավորների գործունեության ապահովման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը` այն ստեղծելիս:
/փոփ. 02.10.92 որոշում/
6. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մարմիններում աշխատանքի ժամանակը մտնում է բոլոր ձևերի աշխատանքային ստաժի մեջ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին տրվում է տարեկան վճարովի արձակուրդ 36 աշխատանքային օր տևողությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված է ավելի երկարատև արձակուրդ:
Լիազորությունների ժամկետը լրանալուց հետո կամ դրա ընթացքում, բացառությամբ հետկանչի և պաշտոնանկ արվելու դեպքերի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մարմիններում ընտրված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները, իսկ նրա գործունեության առնչությամբ բնակության վայրը փոխելու դեպքում` նաև ամուսնուն, տրվում է նախկին աշխատանքը (ծառայությունը), կամ այն չլինելու դեպքում ուրիշ հավասարարժեք աշխատանք (ծառայություն), պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 116 հոդվածով սահմանված երաշխիքները:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում մշտապես աշխատող պատգամավորը կարող է համատեղությամբ զբաղվել այլ աշխատանքային գործունեությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ` համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:
7. Գերագույն խորհրդի լիագումար նիստերին մասնակցելու համար Երևան ժամանած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորին վճարվում է գործուղման ծախսը` ըստ սահմանված կարգի:
8. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին իրենց ընտրատարածքում տրամադրում են կահավորված առանձին աշխատասենյակ, նրանց բնակարաններում և աշխատավայրում տեղադրում են հեռախոսներ: Մշտական բնակության վայրի սահմաններից դուրս պատգամավորական պարտականություններն իրականացնելիս նրանք ապահովվում են հյուրանոցով:
9. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի վկայականը ներկայացնելու դեպքում տրանսպորտի բոլոր տոմսարկղերում պարտավոր են պատգամավորներին արտահերթ տեղ հատկացնել ինքնաթիռում, ուղղաթիռում, գնացքի ննջավագոնում կամ փափուկ վագոնում, ինչպես նաև միջքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտում:
10. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կամ նրա նախագահության կողմից գործուղման մեկնող պատգամավորի ծախսերի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից սահմանված կարգով:
11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մարմիններում ընտրված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի ընտանիքին Երևան քաղաքում տրամադրվում է ծառայողական բնակելի մակերես` սահմանված նորմաների չափով: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում հատուցվում են հյուրանոցում կամ վարձով բնակարանում ապրելու հետ կապված ծախսերը: Կոմունալ սպասարկումների (ջրամատակարարման, գազի, էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի) համար վճարում են ծառայողական բնակարաններում ապրողները: Երևան քաղաքում ծառայողական բնակմակերեսում ապրելու ժամանակամիջոցում օրապահիկ չի վճարվում: Մշտական հանձնաժողովների Երևանում չբնակվող անդամներին հատուցվում են միջքաղաքային տրանսպորտային ծախսերը (բացառությամբ տաքսիների):
Պատգամավորները և իրենց ընտանիքների անդամները պատգամավորական լիազորությունների ամբողջ ընթացքում պահպանում են մշտական բնակության վայրում զբաղեցրած բնակելի մակերեսի օգտագործման իրենց իրավունքը: Նույն ժամանակաշրջանում պահպանվում է նրանց հերթը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների ցուցակում: