i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ
ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ պետական իշխանության կառուցվածքների հետ կոմկուսի սերտաճումը և կոմկուսի ղեկավար դերի ինքնորոշումը օգտագործվել է կուսակցության ձեռքում հսկայական նյութական միջոցների կուտակման համար և հաշվի առնելով, որ կոմկուսի ունեցվածքը ստեղծվել է հանրապետության քաղաքացիների մի քանի սերունդների, պետական միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության ԳԵրագույն խորհուրդը որոշում է.
Ազգայնացնել Հայաստանի Կոմունիստական կուսակցության և նրա փաստացի մասը կազմող նախկին Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միության (ներկայումս` Հայաստանի երիտասարդական միություն) ամբողջ ունեցվածքը, համարել այն պետական սեփականություն և դրա տնօրինման իրավունքը հանձնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին:
17 ապրիլի 1991 թվական: