Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.10.1991  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման հետևյալ պայմանները և ծառայությունները`

նստավայր Երևանում (Կառավարական տուն).

ծառայողական բնակարան Երևանում («Հրազդան - 1»).

պետական ամառանոց Սևանում և Դիլիջանում.

աշխատավարձ` ամսական 2300 ռուբլու չափով. /ուժը կորցրել է 02.10.92 որոշում/

անվտանգության ապահովում` դրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին ենթակա հատուկ ստորաբաժանման վրա:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի ընտանիքը օգտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության և անվտանգության ապահովման ու սպասարկման պետական ծառայություններից:

3. Կենսաթոշակի անցնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի երբ նա պաշտոնանկ է արվում, սահմանվում է հատուկ թոշակ` աշխատավարձի 60 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով տրվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից օգտվելու իրավունք:

21 հոկտեմբերի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
21.10.1991
N Ն-0427-I
Որոշում