011.0205.200510
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1998 թվականի հոկտեմբերի 1-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 19-ի ՍԴՈ-869 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԱԺՕ-205-Ն