ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Միանալ 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային հետևյալ վերապահումով`
«Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 66 հոդվածի դրույթներով և հայտարարում է, որ Կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող Կողմերի միջև ցանկացած վեճը ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»:
23 հոկտեմբերի 1996 թվականի
Ն-131-1