i
(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ
ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինանշանը և հիմնը «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի ոգուն և անկախ պետականության հաստատման սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան մշտական հանձնաժողովների հետ միասին կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի և հիմնի ստեղծման մրցույթ:
Մրցույթի արդյունքների հիման վրա երեք ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ: