Սեղմել Esc փակելու համար:
«ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ...

 

 

040.0180.270209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2009 թվականի N 180-Ա

 

«ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և համաձայն տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերին աջակցության օպերատիվ շտաբի 2009 թվականի հունվարի 23-ի նիստի N 18-38 արձանագրային որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին` համաձայն հավելվածի:

i

2. «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 244 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 11.06.09 թիվ 656-Ն, 22.09.11 թիվ 1371-Ա որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 12-ի

N 180-Ա որոշման

 

i

ԾՐԱԳԻՐ «ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

Օրգանիկ այգիների ստեղծման առաջարկվող ծրագիր

 

ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի համատեղ քննարկումների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության աջակցությամբ օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրը, որը ներկայացվում է սույն փաստաթղթում:

Առաջարկվում է 244 մլն դրամ ընդհանուր գումարից 60.5 մլն դրամը հատկացնել ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի բարձր բերքատու տեսակի տնկիների ներմուծմանը և 3 հա տնկարանի ստեղծմանն: 183.5 մլն դրամը կազմում է 60 հա այգիների ստեղծման ծախսերի 54 տոկոսը, որն իրականացնում է «Թամարա Ֆրութ» ընկերությունը` ֆերմերներին տրամադրելով ավելի քան 450,000 տնկիներ, հենասյուներ, մետաղալար, օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութեր:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել օրգանիկ գյուղատնտեսության գիտաարտադրական կենտրոն:

Գիտաարտադրական կենտրոնն ստեղծվում է «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի արտադրական և այգեգործական բազայի վրա` նպատակ ունենալով`

- ստեղծելու օրգանիկ հատապտղային բույսերի տնկարան` բնակլիմայական պայմաններին համապատասխան լավագույն տեսակների տնկիների բազայի ստեղծման և ֆերմերներին մատակարարելու նպատակով,

- շարքային մեթոդով հատապտղային այգիների ստեղծման համար նախատեսված հենասյուների, մետաղալարի և այլ կապիտալացվող միջոցների բազայի ստեղծման և ֆերմերներին մատակարարելու նպատակով,

- օրգանիկ պարարտանյութերի բազայի ստեղծման և ֆերմերներին մատակարարելու նպատակով,

- օրգանիկ բուժանյութերի բազայի ստեղծման և ֆերմերներին մատակարարելու նպատակով,

- ստեղծելու օրգանիկ գյուղատնտեսության վարման գիտամեթոդական կենտրոն` ֆերմերներին ուսուցողական և մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով:

Ծրագրի իրավական հարցերը, յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտականությունները նախատեսվում է կարգավորել եռակողմ պայմանագրերի կնքման միջոցով, որտեղ որպես կողմեր են հանդես գալիս`

- ֆերմերները, օրգանիկ գյուղմթերքներ արտադրողները,

- «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն,

- ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրում ընդգրկվել ցանկացողների համար ծրագրի մեկնարկից մեկ ամիս առաջ մամուլում տպագրում է հայտարարություն: Ծրագրում կարող են ընդգրկվել այն տնտեսավարողները, որոնք կբավարարեն հետևյալ պահանջները`

- թվարկված հատապտուղների մշակման պահանջները բավարարող ոռոգելի հողատարածք,

- համապատասխան բնակլիմայական պայմաններ,

- օրգանիկ տարբերակով օգտագործման հնարավորություն,

- աշխատուժի առկայություն,

- միավոր հողատարածքի մակերեսը` առնվազն 2-3 հեկտար:

Առավելությունը կտրվի այն մենատնտեսներին կամ գյուղացիական տնտեսություններին, որոնք, բացի նշված ծրագրում ընդգրկվելուց, տիրապետում են որոշակի պտղատու այգիների և պատրաստակամություն կհայտնեն դրանք փոխակերպելու օրգանիկ այգիների:

Հողատարածքների վերջնական ընտրությունը կատարվում է համատեղ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի և միջազգային պահանջները բավարարող օրգանիկ այգիների սերտիֆիկացմամբ զբաղվող ընկերության կողմից` կոնսենսուսի սկզբունքով:

 

Օրգանիկ տնկարանի ստեղծման համար նախատեսվող ծախսերը

 

Նախատեսվում է ստեղծել տնկարան` ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի արտասահմանյան և տեղական բարձր բերքատվությամբ տեսակների տնկիների բազմացման համար:

Տնկարանի մակերեսը հաշվարկված է 3 հա` տնկարանի, 0.06 հա` գիտափորձարարական ուսուցողական կենտրոնի և 300 քառ. մ` ջերմոցի տարբերակով:

Նախատեսվում է ներմուծել շուրջ 82,500 ազնվամորու, 15,300 մոշի, 15,000 հաղարջի տնկիներ, ինչպես նաև ձեռք բերել 12,700 տեղական տնկիներ: Ներմուծված տնկիներից շուրջ 75,000-ը ուղղակիորեն կտրամադրվի տնտեսավարողներին` տնկիներով ապահովելով շուրջ 10 հա օրգանիկ այգիներ: Ներմուծված տնկիների մյուս մասը և տեղական տնկիներն աճեցվելու են մայր տնկարանում, գիտափորձարարական ուսուցողական կենտրոնում և ջերմոցում` ապահովելով տասնապատիկ և ավելի տնկիների ստացումը:

3 հա օրգանիկ տնկարանի, 0.06 հա գիտափորձարարական ուսուցողական կենտրոնի, 300 քառ. մ ջերմոցի ստեղծման, ինչպես նաև անհրաժեշտ թվով տնկիների ձեռքբերման ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 60.5 մլն դրամ: Դրանք ըստ ուղղությունների հետևյալն են`

 

._____________________________________________________________________.

|1.|Տնկիների ներմուծում` 112,800 հատ                  |43,549,000 դրամ|

|__|__________________________________________________|_______________|

|2.|Տեղական տնկիների ձեռքբերում` 12,700 հատ           |2,200,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|3.|Բիոհումուս                                        |1,200,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|4.|Կարմիր շլակ                                       |600,000 դրամ   |

|__|__________________________________________________|_______________|

|5.|Մետաղյա կարկաս                                    |1,100,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|6.|Պոլիէթիլենային թաղանթ և  պաշտպանիչ ցանց           |1,324,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|7.|Ջրագիծ` գիտափորձարարական-ուսուցողական կենտրոնի    |2,027,000 դրամ |

|  |համար                                             |               |

|__|__________________________________________________|_______________|

|8.|Աշխատավարձ                                        |7,600,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|9.|Այլ                                               |900,000 դրամ   |

|__|__________________________________________________|_______________|

|  |Ընդամենը                                          |60,500,000 դրամ|

._____________________________________________________________________.

 

Սույն պարբերության աղյուսակի գումարը կազմում է 112,800 տնկիների ներմուծման համար անհրաժեշտ 83,049,000 դրամի մոտավորապես 52.4%-ը, իսկ մոտավորապես 47.6%-ը ապահովում է «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն` սեփական միջոցների հաշվին:

Այսպիսով, տնկարանը շահագործումից հետո 2 տարվա ընթացքում կապահովի առնվազն 375,000 հատ բարձր բերքատվությամբ ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի տնկիներ, որոնք կբավարարեն 50 հա այգիների ստեղծման համար:

Ծրագրի շրջանակներում դիտարկվում է հետևյալ հատապտուղների մշակումը` ազնվամորի, մոշ, սև և կարմիր հաղարջ: Օրգանիկ հատապտղային այգիները նախատեսվում է հիմնել շարային սկզբունքով, միջշարային տարածքները` 2.5 մետր, սյուների հեռավորությունը շարքերում` 5 մետր, տնկիների միջև հեռավորությունը` 0.4-0.5 մետր:

Այսպիսով, մեկ հեկտարի համար հարկավոր կլինեն`

- հենասյուներ` 12000 հատ,

- մետաղալար` 8000 մետր, երեք շարքով,

- տնկիներ` 7500 հատ:

Օրգանիկ հատապտղային այգիների ստեղծման սուբսիդավորվող ծախսերը մեկ հեկտարի հաշվարկով կազմում են 3,333,334 դրամ, որից առաջին տարում` 3,123,667 դրամ: Նախատեսված է նաև սուբսիդավորել ֆերմերների կողմից երկրորդ տարվա բիոհումուսի և բուժումների համար կատարվող ծախսերը:

 

._____________________________________________________________________.

|NN |Անհրաժեշտ ծախսերը, չափի միավորը       |Քանակը|Միավորի|Ընդամենը   |

|ը/կ|                                      |      |արժեքը |(դրամ)     |

|   |                                      |      |(դրամ) |           |

|___|______________________________________|______|_______|___________|

| 1.|Հենասյուներ, հատ                      |  800 | 1,280 | 1,024,000 |

|___|______________________________________|______|_______|___________|

| 2.|Մետաղալար, մետր                       |12,000|   20  |  240,000  |

|___|______________________________________|______|_______|___________|

| 3.|Տնկիներ, հատ                          | 7,500|   220 | 1,650,000 |

|___|______________________________________|______|_______|___________|

| 4.|Բիոհումուս` երկու տարվա համար         |  40  | 8,000 |  320,000  |

|   |(տարեկան` 20 տոննա գոմաղբ), տոննա     |      |       |           |

|___|______________________________________|______|_______|___________|

| 5.|Բուժումներ` երկու տարվա համար (օրգանիկ|   2  | 49,667|   99,334  |

|   |դեղանյութեր), անգամ                   |      |       |           |

|___|______________________________________|______|_______|___________|

|   |Ընդամենը                              |      |       | 3,333,334 |

._____________________________________________________________________.

Առաջին տարվա ընթացքում ֆերմերների կողմից իրականացվող ծախսերը կազմում են 680,000 դրամ, որից`

    - մելիորացիա`       120,000 դրամ,

    - ջրի վարձ`          80,000 դրամ,

- փոքրարժեք գույք`   60,000 դրամ,

    - աշխատավարձ`       420,000 դրամ:

Երկրորդ տարվա ծախսերը կազմում են 1,180,000 դրամ, այդ թվում`

    - բիոհումուս`       160,000 դրամ - սուբսիդավորվող,

    - բուժումներ`        40,000 դրամ - սուբսիդավորվող,

    - մելիորացիա`       120,000 դրամ,

    - ջրի վարձ`          80,000 դրամ,

- փոքրարժեք գույք`   60,000 դրամ,

    - աշխատավարձ`       720,000 դրամ:

Առաջին երկու տարվա բոլոր ծախսերը, բացի փոքրարժեք գույքից և անուղղակի աշխատավարձից, կապիտալացվել են, քանի որ այդ տարիներին նախատեսված չեն բերքի ստացում և ծախսերի ներառում ինքնարժեքի մեջ` համաձայն NN 1, 2 և 3 աղյուսակների:

Ընդամենը ծախսերը կազմում են 4,993,334 դրամ, որից սուբսիդավորում` 3,333,334 (66.8%) և ֆերմերների սեփական միջոցներ կամ գյուղատնտեսական վարկ` 1,660,000 (33.2%):

Բերքի ստացումը նախատեսված է այգու հիմնումից հետո երրորդ տարվանից (2012 թվականից բերք կստացվի 2009 թվականին հիմնված այգիներում): Առաջին բերքատու տարում նախատեսվում է մեկ հեկտարից ստանալ մինչև 4 տոննա, երկրորդ տարում` 4-8 տոննա, երրորդ տարում` 8-12 տոննա բերք:

Օրգանիկ հատապտուղները նախատեսվում է մթերել հետևյալ գներով` մոշը` 200 դրամ/կգ (2008 թ. շուկայական գինը` 250 դրամ), ազնվամորին` 400 դրամ/կգ (2008 թ. շուկայական գինը` 550 դրամ): Շուկայական գնի էական տատանումների առկայության դեպքում ընկերության մթերման գինը կհամաձայնեցվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ տնտեսավարողների հետ` լրացուցիչ պայմանագրային համաձայնագրերով:

Ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատվություն է կրում «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն, և կնքվելիք եռակողմ պայմանագրով կարող են նախատեսվել տույժեր և տուգանքներ:

«Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի կողմից օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրը համարվում է կատարված`

- ծրագրով նախատեսված 60 հա օրգանիկ այգիների ստեղծման և երրորդ տարում լիարժեք բերքի ստացման ու մթերման պարագայում,

- օրգանիկ տնկարանում 50 հա-ի համար նախատեսվող մոշի, ազնվամորու, սև ու կարմիր հաղարջների տնկիների ստեղծման պարագայում:

Առաջարկվող ծրագրի մոնիթորինգը կիրականացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի միջև կնքվելիք պայմանագրի դրույթներին համապատասխան:

Սկսած 2013 թ-ից` միջին զուտ եկամտաբերությունը կկազմի 30%` համաձայն NN 1, 2 և 3 աղյուսակների:

Հաշվարկված հարկերի գումարը կազմում է իրացման ծավալի 10%-ը:

 

(ծրագիրը փոփ. 07.05.09 թիվ 495-Ա, 22.09.11 թիվ 1371-Ա, 15.12.11 թիվ 1782-Ա որոշումներ)

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Աղյուսակ 1

(հազ. դրամ)

.____________________________________________________________________

|                          |2009 2010  2011  2012  2013  2014  2015|

|__________________________|_______________________________________|_

|Մոշ                       |            400   800  1200  1200  1200|

|Ազնվամորի                 |            800  1600  2400  2400  2400|

|Ընդամենը` մաքուր հասույթ  |           1200  2400  3600  3600  3600|

|__________________________|_______________________________________|_

|ՈՒղղակի աշխատավարձ        |            280   560   840   840   840|

|Մելիորացիա                |            120   120   120   120   120|

|Բիոհումուս                |             80    80    80    80    80|

|Ջուր                      |             80    80    80    80    80|

|Բուժումներ                |             40    40    40    40    40|

|Փոքրարժեք գույք           |            140   160   160   160    80|

|Ընդամենը` ուղղակի ծախսեր  |            740 1,040 1,320 1,320 1,240|

|__________________________|_______________________________________|_

|Անուղղակի աշխատավարձ      | 420  720   720   720   720   720   720|

|                          |                                       |

|Ընդամենը` անուղղակի ծախսեր| 420  720   720   720   720   720   720|

|__________________________|_________________________________________

|                          |  -    -     -    640 1,560 1,560 1,640

|EBITDA                    | 420  720   260

|__________________________|_________________________________________

|Ամորտիզացիա               |            168   165   163   160   158|

|__________________________|_______________________________________|_

|Հիմնական գործունեությունից|  -    -     -    475 1,397 1,400 1,482|

|եկամուտ/վնաս              | 420  720   428                        |

|__________________________|_______________________________________|_

|Պարտավորությունների       |  -    -     -     -    -     -     -  |

|սպասարկում                |                                       |

|Այլ ֆինանսական ծախսեր     |                                       |

|Ֆինանսական եկամուտներ     |                                       |

|__________________________|_______________________________________|_

|Ֆինանսական եկամուտ/վնաս   |  -    -     -     -    -     -     -  |

|__________________________|_______________________________________|_

|Այլ գործունեությունից     |                                       |

|եկամուտ                   |                                       |

|Այլ գործունեությունից վնաս|                                       |

|__________________________|_______________________________________|_

|Եկամուտ/վնաս              |  -    -     -    475 1,397 1,400 1,482|

|                          | 420  720   428                        |

|__________________________|_______________________________________|_

|10%                       |            120   240   360   360   360|

|__________________________|_______________________________________|_

|                          |  -    -     -    235 1,037 1,040 1,122|

|Մաքուր եկամուտ/վնաս       | 420  720   548                        |

|__________________________|_______________________________________|_

|Դիվիդենտներ               |                                       |

|__________________________|_______________________________________|_

|                          |  -    -     -    235 1,037 1,040 1,122|

|Retained Earnings         | 420  720   548                        |

.____________________________________________________________________

29%  29%  31%

_____________________________________________.

|2016  2017  2018  2019  2020 |Ընդամենը`    |

|                             |2009-2020 թթ.|

_|_____________________________|_____________|

| 1200  1200  1200  1200  1200|        10800|

| 2400  2400  2400  2400  2400|        21600|

| 3600  3600  3600  3600  3600|        32400|

_|_____________________________|_____________|

|  840   840   840   840   840|        7,560|

|  120   120   120   120   120|        1,200|

|   80    80    80    80    80|          800|

|   80    80    80    80    80|          800|

|   40    40    40    40    40|          400|

|  160    80   160    80   160|        1,340|

|1,320 1,240 1,320 1,240 1,320|       12,100|

_|_____________________________|             |

|  720  720    720   720   720|        7,200|

|                             |          -  |

|  720  720    720   720   720|        7,200|

_|___________________________________________.

|1,560 1,640 1,560 1,640 1,560        13,100

|

_|___________________________________________.

|  155   153   151   149   147|        1,570|

_|_____________________________|_____________|

|1,405 1,487 1,409 1,491 1,413|       11,530|

|                             |             |

_|_____________________________|_____________|

|  -     -      -     -    -  |             |

|                             |             |

|                             |             |

|                             |             |

_|_____________________________|_____________|

|  -     -      -     -    -  |         -   |

_|_____________________________|_____________|

|                             |             |

|                             |             |

|                             |             |

_|_____________________________|_____________|

|1,405 1,487 1,409 1,491 1,413|       11,530|

|                             |             |

_|_____________________________|_____________|

|  360   360   360   360   360|        3,240|

_|_____________________________|_____________|

|1,045 1,127 1,049 1,131 1,053|        7,150|

|                             |             |

_|_____________________________|_____________|

|                             |         -   |

_|_____________________________|_____________|

|1,045 1,127 1,049 1,131 1,053|        7,150|

|                             |             |

_____________________________________________.

29%  31%  29%  31%  29%

 

ՀԱՇՎԵԿՇԻՌ

Աղյուսակ 2

(հազ. դրամ)

.__________________________________________________________________________

|                            |2,009| 2,010| 2,011| 2,012|2,013|2,014|2,015|

|                            |  1  |   2  |   3  |   4  |  5  |  6  |  7  |

|____________________________|____________________________________________|

|Ընթացիկ ակտիվներ            |                                            |

|Դրամ                        |  120    140    360    710 1,010 1,460 1,640|

|Հումք, նյութեր,             |    0      0      0      0     0     0     0|

|Պատրաստի արտադրանք          |                                            |

|Գույք                       |   60    120    120    120   120   120   120|

|Դեբիտորական պարտքեր         |                                            |

|Այլ                         |                                            |

|Ընդամենը` ընթացիկ ակտիվներ  |  180    260    480    830 1,130 1,580 1,760|

|____________________________|____________________________________________|

|Հիմնական միջոցներ           |                                            |

|Հող                         |1,500  1,500  1,500  1,500 1,500 1,500 1,500|

|Այլ հիմնական միջոցներ       |3,800  4,200  4,032  3,967 3,904 3,844 3,786|

|Ընդամենը` հիմնական միջոցներ |5,300  5,700  5,532  5,467 5,404 5,344 5,286|

|____________________________|____________________________________________|

|Ընդամենը` ակտիվներ          |5,480  5,960  6,012  6,297 6,534 6,924 7,046|

.__________________________________________________________________________

.__________________________________________________________________________

|Ընթացիկ պարտավորություններ  |                                            |

|Ստացված կանխավճարներ        |                600    650   250            |

|Կրեդիտորական պարտքեր        |                                            |

|Հաշվարկված դիվիդենտներ      |                                            |

|Ընդամենը` ընթացիկ           |                                            |

|պարտավորություններ          |  -      -      600    650   250   -    -   |

|____________________________|____________________________________________|

|Երկարաժամկետ                |                                            |

|պարտավորություններ          |                                            |

|Երկարաժամկետ բանկային վարկեր|  800  1,800  1,800  1,800 1,400 1,000  0   |

|Երկարաժամկետ փոխառություններ|                                            |

|Ընդամենը` երկարաժամկետ      |  800  1,800  1,800  1,800 1,400 1,000  -   |

|պարտավորություններ          |                                            |

|____________________________|____________________________________________|

|Սեփական կապիտալ             |                                            |

|Ներդրումներ հիմնադրամներից  |5,100  5,300  5,300  5,300 5,300 5,300 5,300|

|Փոփոխություն վերագնահատումից|                                            |

|Պահուստային կապիտալ         |                                            |

|Կուտակված շահույթ/վնաս      | -420 -1,140 -1,688 -1,453  -416   624 1,746|

|Ընդամենը` սեփական կապիտալ   |4,680  4,160  3,612  3,847 4,884 5,924 7,046|

|____________________________|____________________________________________|

|Ընդամենը` պասսիվներ         |5,480  5,960  6,012  6,297 6,534 6,924 7,046|

.__________________________________________________________________________

 

_________________________________________________.

|2,016| 2,017| 2,018| 2,019| 2,020|Ընդամենը`    |

|  8  |   9  |  10  |  11  |   12 |2009-2020 թթ.|

_|_________________________________|_____________|

|                                 |             |

|2,740  3,920  5,020  6,200  7,300|        7,300|

|    0      0      0      0      0|            0|

|                                 |            0|

|  120    120    120    120    120|          120|

|                                 |            0|

|                                 |            0|

|2,860  4,040  5,140  6,320  7,420|        7,420|

_|_________________________________|_____________|

|                                 |             |

|1,500  1,500  1,500  1,500  1,500|        1,500|

|3,731  3,677  3,626  3,577  3,530|        3,530|

|5,231  5,177  5,126  5,077  5,030|        5,030|

_|_________________________________|_____________|

|8,091  9,217 10,266 11,397 12,450|       12,450|

_________________________________________________.

_________________________________________________.

|                                 |             |

|                                 |             |

|                                 |            0|

|                                 |             |

|                                 |             |

|    -      -      -      -      -|            -|

_|_________________________________|_____________|

|                                 |             |

|                                 |             |

|    0      0      0      0      0|            0|

|                                 |             |

|    -      -      -      -      -|            -|

|                                 |             |

_|_________________________________|_____________|

|                                 |             |

|5,300  5,300  5,300  5,300  5,300|        5,300|

|                                 |            0|

|                                 |            0|

|2,791  3,917  4,966  6,097  7,150|        7,150|

|8,091  9,217 10,266 11,397 12,450|       12,450|

_|_________________________________|_____________|

|8,091  9,217 10,266 11,397 12,450|       12,450|

_________________________________________________.

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐ

Աղյուսակ 3

(հազ. դրամ)

.______________________________________________________________________

|                                2,009  2,010 2,011 2,012 2,013 2,014|

|                                  1      2     3     4     5     6  |

|____________________________________________________________________|_

|Հիմնական գործունեությունից    |                                     |

|եկամուտ/վնաս                  |  -420   -720  -428  475  1,397 1,400|

|______________________________|_____________________________________|_

|Ամորտիզացիա                   |     0      0   168   165   163   160|

|                         0    |     0      0   120   240   360   360|

|______________________________|_____________________________________|_

|Դրամական միջոցներ հիմնական    |                                     |

|գործունեությունից             |  -420   -720  -380   400 1,200 1,200|

|______________________________|_____________________________________|_

|Աշխատանքային միջոցների        |                                     |

|փոփոխություն                  |    60     60  -600   -50   400   250|

|Հիմնական միջոցների            |                                     |

|փոփոխություն                  | 5,300    400     0   100   100   100|

|______________________________|_____________________________________|_

|Ազատ դրամական միջոցներ        |-5,780 -1,180   220   350   700   850|

|______________________________|_____________________________________|_

|Բանկային պարտավորությունների  |                                     |

|փոփոխություն                  |   800  1,000     0     0  -400  -400|

|Փոխառությունների փոփոխություն |                                     |

|Պարտավորությունների սպասարկում|     0      0     0     0     0     0|

|Ներդրումներ հիմնադիրներից     | 5,100    200     0     0     0     0|

|Ֆինանսական գործունեության     |                                     |

|արդյունք                      | 5,900  1,200     0     0  -400  -400|

|______________________________|_____________________________________|_

|Դրամական միջոցներ ֆինանսական  |                                     |

|գործունեությունից հետո        |   120     20   220   350   300   450|

|______________________________|_____________________________________|_

|Այլ գործունեությունից եկամուտ |                                     |

|Այլ գործունեությունից վնաս    |                                     |

|Դիվիդենտներ                   |            0     0     0     0     0|

|______________________________|_____________________________________|_

|Դրամական միջոցներ             |                                     |

|ժամանակաշրջանի վերջում        |   120    140   360   710 1,010 1,460|

.______________________________________________________________________

___________________________________________________.

2,015 2,016 2,017 2,018 2,019 2,020|Ընդամենը`    |

7     8     9     10    11    12 |2009-2020 թթ.|

_____________________________________|_____________|

|                                   |             |

|1,482 1,405 1,487 1,409 1,491 1,413|       10,390|

_|___________________________________|_____________|

|  158   155   153   151   149   147|        1,570|

|  360   360   360   360   360   360|        3,240|

_|___________________________________|_____________|

|                                   |             |

|1,280 1,200 1,280 1,200 1,280 1,200|        8,720|

_|___________________________________|_____________|

|                                   |             |

|    0     0     0     0     0     0|          120|

|                                   |             |

|  100   100   100   100   100   100|        6,600|

_|___________________________________|_____________|

|1,180 1,100 1,180 1,100 1,180 1,100|        2,000|

_|___________________________________|_____________|

|    -                              |             |

|1,000     0     0     0     0     0|            0|

|                                   |            0|

|    0     0     0     0     0     0|            0|

|    0     0     0     0     0     0|        5,300|

|    -                              |             |

|1,000     0     0     0     0     0|        5,300|

_|___________________________________|_____________|

|                                   |             |

|  180 1,100 1,180 1,100 1,180 1,100|        7,300|

_|___________________________________|_____________|

|                                   |            0|

|                                   |            0|

|    0     0     0     0     0     0|            0|

_|___________________________________|_____________|

|                                   |             |

|1,640 2,740 3,920 5,020 6,200 7,300|        7,300|

___________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2009
N 180-Ա
Որոշում