/ուժը կորցրել է 01.01.97թ` 13.09.96 թիվ 5 որոշում/
i
/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 1995 թվականի թիվ 70
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության
տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման
և գործունեության» կարգում փոփոխություն
կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Փոխանակման կետի դրամարկղի մնացորդի հանձնման ժամկետները սահմանվում են համապատասխան բանկի կողմից` ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ հաճախականությամբ»: