/ուժը կորցրել է 01.01.97թ` 13.09.96 թիվ 5 որոշում/
i
/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 1995 թվականի թիվ 110
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994
թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի
Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման
և գործունեության» կարգում» փոփոխություն կատարելու մասին
Հաշվի առնելով արտարժույթի փոխանակման կետերում դրամարկղային սարքերի օգտագործման առկա դժվարությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Ժամանակավորապես մինչև 1996 թվականի հունվարի 1-ը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգի 3-րդ կետի «ե» ենթակետի պահանջի գործողությունը: